Aller au contenu principal

Մադրիդի թագավորական պալատ


Մադրիդի թագավորական պալատ


Մադրիդի թագավորական պալատ (իսպ.՝ Palacio Real de Madrid), կամ Արևմտյան պալատ (Palacio de Oriente), Իսպանիայի թագավորների պաշտոնական նստավայրն է, որն օգտագործվում է հիմնականում պաշտոնական արարողությունների համար, քանի որ թագավորները սովորույթի համաձայն բնակվում են Սարսուելա Պալատում։

Շինությունն իր երկրորդ անունը՝ Արևմտյան Պալատը, ստացել է Արևմտյան Հրապարակից, որի տարածքում է գտնվում նաև Թագավորական Թատրոնը։ Շինության պատշգամբներից մեկը նայում է այդ հրապարակին։

Ճարտարապետական տվյալներ

Տարածքով (135 000 ք.մ) և սենյակների քանակով (3418) համարվում է Արևմտյան Եվրոպայի ամենամեծ պալատը։ Պալատում հանգրվանում են պատմական ժառանգության և արվեստի եզակի նմուշներ՝ կտավներ, արձաններ, քանդակներ, գորգեր։

Կառուցումը

Պալատը կառուցվել է Ֆելիպե V թագավորի հրամանով՝ 1734-ին հրդեհից ոչնչացած Ռեալ Ալկասար պալատի ավերակների վրա։ Շինարարությունը սկսվել է 1738 թ.՝ ճարտարապետ Ֆիլիպո Խուվարայի նախագծով, որը հետագայում վերջինիս աշակերտ Խուան Բաուտիստա Սակետտին ենթարկել է որոշակի փոփոխության։ Կառուցումն ավարտին է հասցրել, ինչպես նաև նրա զարդարման, երկրորդական շինությունների կառուցման և լայնացման գործն ավարտել է Ֆրանչեսկո Սաբատինին։

Պատմական տեղեկություններ

Կառլոս III-ը առաջին թագավորն էր, որ բնակություն հաստատեց այդ պալատում։ Իսկ վերջին թագավորը Ալֆոնսո XIII-էր։ Մանուել Ասանյան, ով Իսպանիայի Երկրորդ Հանրապետության նախագահն էր, նույնպես ապրել է այդ պալատում, լինելով միաժամանակ այդպես վարվող պետության վերջին ղեկավարը։ Պալատում մինչև այժմ գոյություն ունի նրա անունով սենյակ։

Ծանոթագրություններ

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Մադրիդի թագավորական պալատ by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé