Aller au contenu principal

Վինյարդ թատրոն


Վինյարդ թատրոն


Վինյարդ թատրոնը (անգլ՝. Vineyard Theatre), շահույթ չհետապնդող, օֆֆ-բրոդվեյան թատրոն է, որը գտնվում է Նյու Յորքի Մանհեթեն շրջանի 15-րդ փողոցում, ոչ շատ հեռու Յունիոն-սքվերից։ Առաջին ներկայացումը բեմադրվել է 1981 թվականին։ Թատրոնը հայտնի է դարձել Թոնի մրցանակ ստացած Avenue Q մյուզիքլի, Պաուլա Վոգելի «Ինչպես ես սովորեցի վարել» (How I Learned to Drive), որը ստացել է Պուլիտցերյան մրցանակ, ինչպես նաև մի շարք այլ մրցանակներ ստացած ներկայացումների շնորհիվ։ Վինյարդը նկարագրում է իրեն իբրև նոր աշխատանքին նվիրված և դերասաններին աջակցող թատրոն։

Վինյարդ թատրոնը նաև Դրամա դեսկ մրցանակի, ինչպես նաև Լուսիլ Լորտելի հատուկ մրցանակի դափնեկիր է։ 2007 թվականին իր 25-ամյա տարելիցին թատրոնը Ջոնաթան Լարսոնի ֆոնդի կողմից գրանտ ստացավ։ Թատրոնը նաև Վինյարդ թատերական գործիչների միության նստավայրն է, որը հանդիսանում է սցենարիստների, կոմպոզիտորների, դերասանների, դիզայներների և ռեժիսորների մի միություն, ովքեր դերասաններին լայն հնարավորություն են տալիս զարգացնելու իրենց աշխատանքը և մասնակցելու թատրոնի ընթացիկ կյանքին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • Vineyard Theatre Արխիվացված 2011-08-20 Wayback Machine Internet Off-Broadway Database կայքում
  • Vineyard Theatre NY Theatre.com կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Վինյարդ թատրոն by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 205

Quelques articles à proximité

Non trouvé