«Օդեոն» թատրոն կամ «Տեատր դե Ֆրանս» (ֆր.՝ Théâtre de l’Odéon), ֆրնասիական ազգային վեց թատրոններից մեկն է։ Գտնվում է Փարիզի VI շրջանում, Սենի ձախ ափին, Լյուքսեմբուրգյան այգու մոտ` «Օդեոն» մետրոյի հարևանությամբ:,
Թատրոնի շենքը կառուցվել է կլասիցիզմի ոճով 1779 և 1782 թվականներին Կոնդե իշխանների նախկին դղյակում` Շառլ դե Վայի և Մարի Ժոզեֆ Վայի նախագծով` Կոմեդի ֆրանսեզ թատրոնի նմանությամբ։ «Օդեոն» թատրոնը բացվել է 1782 թվականի ապրիլի 9-ին թագուհի Մարի Անտուանետի կողմից։ 1784 թվականին այս թատրոնում է կայացել Պիեռ Բոմարշեի «Խենթ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» պիեսի բեմադրությունը։
1990 թվականին «Օդեոն» թատրոնը ստացել է «Եվրոպական թատրոն» անվանումը։ Հանդիսանում է` Եվրոպայի թատրոնների միության անդամ։ 2011 թվականին թատրոնի տնօրեն Օլիվիե Պիի հեռանալուց հետո կառավարության որոշմամբ (Պին թատրոնը հաջողությամբ ղեկավարել է 2007 թվականից) նրա տեղը 2012 թվականի մարտին զբաղեցրել է Լյուկ Բոնդին, որը պաշտոնավարել է մինչև 2015 թվականի ավարտը։ 2016 թվականի հունվարի 15-ին թատրոնի նոր տնօրենի պաշտոնը ստանձնել է բեմադրիչ Ստեֆան Բրաունշվեյգը։
Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou