Aller au contenu principal

Բուեն Ռետիրո այգի


Բուեն Ռետիրո այգի


Բուեն-Ռետիրո այգի (իսպ.՝ Parque del Retiro de Madrid), Մադրիդ քաղաքի ամենամեծ այգիներից մեկը (Իսպանիա)։ Մինչև 19-րդ դարի վերջը այգին պատկանում էր Իսպանական Միապետությանը, այնուհետև այն դարձավ ազգային պարկ։

Դիրք

Ռետիրո այգին հայտնի է իր մեծ տարածքով, այն զբաղեցնում է 1,4 քառ. կմ տարածք և տեղակայված է քաղաքի կենտրոնական հատվածում։ Շատ մոտ է Ալկալա դարպասներին և մոտ է Պրադո թանգարանին։ Այգում առկա են բազմաթիվ հուշարձաններ, ճեմուղիներ և լիճ, որտեղ տեղի են ունենում բազմազան միջոցառումներ։ Այգին ամբողջությամբ շրջապատված է ներկա քաղաքի կողմից։

Պալատի և այգու պատմություն

1505 թվականին Իզաբելլա I-ի (1474-1504 թթ.) գահակալության ժամանակ Խերոնիմոս վանքը տեղափոխվել է ներկայիս Սան Խերոնիմո էլ Ռեալ եկեղեցի, և նոր եկեղեցի՝ կառուցվեց Իսաբելինո ոճով։ Ֆիլիպ II թագավորը (1556-1598 թվականներ) 1561 թվականին իսպանական արքունիքը տեղափոխեց Մադրիդ։ Նա հանձնարարեցեց ճարտարապետ Խուան Բատիստա Տոլեդոյին ընդլայնել Ռետիրո այգին և ծառերի պուրակներ ձևավորվեցին այնտեղ։

Այգիներն ընդարձակվել են 1620-ական թվականներին, երբ Գասպար դե Գուսմանը արքային հանձնեց մի քանի թաղամասեր՝ որպես հանգստի վայրեր օգտագործելու համար։ Գուսմանը վճռեց կառուցել մի վայր, որը դուր կգար թագավորին։ Մի պալատ, որը կգերազանցեր նախորդ դարում կառուցված հռոմեական կառույցներին։

1630-ական թվականներին ճարտարապետներ Ջիովաննի Բատտիստա Կրեսչենսիի և Ալոնսո Կարաբոնելի ղեկավարությամբ մի քանի շենքեր կառուցվեցին, որոնցից երկուսը դեռևս կանգուն են՝ Կասոն դել Բուեն Ռետիրոն և Սալոն դե Ռեինոսը։ Նրանց պատերը զարդարված են Դիեգո Վելասկես և Ֆրանսիսկո Սուրբարան նկարիչների նկարներով և Լուկա Ջորդանոյի ֆրեսկոներով։

1665 թվականին Ֆիլիպ IV-ի մահից հետո այգիները հայտնվում են լքված վիճակում, սակայն վերականգնվում են, և 1767 թվականին բացվում են հանրության առաջ, իսկ 1868 թվականին դառնում են համայնքի սեփականություն։

Բուեն Ռետիրո պալատը օգտագործվել է մինչև Չարլզ III-ի գահակալման ժամանակաշրջանը։ Այն մեծ մասամբ ավերվել է Առաջին ֆրանսիական կայսրության հետ ընթացող Պիրենեյան պատերազմների (1807-1814) ժամանակ։

1930-1940-ական թվականներին նոր այգիների ստեղծումը վերագրվում են ավագ այգեգործ Սեսիլիո Ռոդրիգեսին, որը նախագծեց և կառուցեց վարդերի պարտեզը։

Առանձնահատկություններ

Այգու հյուսիսային կողմում է գտնվում արհեստական Ռետիրո լճակը, իսկ դրա կողքին՝ Ալֆոնսո XII-ի հուշարձանը։

Ռոզալեդա վարդերի պարտեզը ներառում է զանազան տեսակների վարդեր, որնք շրջափակում են Detalhe da fonte do Anjo Caído (Ընկնող հրեշտակ) արձանը։ Այն կանգնեցվել է 1922 թվականին, որի հիմնական քանդակի հեղինակը Ռիկարդո Բելվերն է (1845-1924), ով ոգեշնչվել է Ջոն Միլթոնի Կորուսյալ դրախտ ստեղծագործությունից։ Հայտնի է, որ այս արձանը Սատանայի միակ հանրային հուշարձանն է։

Պասեո դե լա Արգենտինան, որը հայտնի է որպես Պասեո դե լաս Էստատուաս («Քայլող արձան»), ձևավորված է արքայական պալատի թագավորների արձաններով, որոնք կերտվել են 1750-1753 թվականներին։

Ռետիրո այգում է գտնվում նաև Մեռյալների անտառը, որը նվիրված է 2004 թվականի մարտի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության 191 զոհերին։

Գործունեություն

Մայիսի վերջից մինչև հոկտեմբերի սկիզբը յուրաքանչյուր կիրակի կեսօրին Banda Sinfónica de Madrid նվագախումբը տալիս է համերգներ։

Այգում տեղի են ունենում նաև գրքի տոնավաճառներ։ Ոչ միայն կա գրքի ամենամյա տոնավաճառներ, այլև օգտագործված գրքերի դարակաշարեր, որտեղ մարդիկ իրենց օգտագործած գրքերը, ամսագրերը կամ թերթերը փոխարինում են մեկ ուրիշով։ Տարվա կտրվածքով տեղի են ունենում նաև բազմապիսի միջոցառումներ, ինչպիսիք են՝ համերգներ, հրավառություններ։ Կա նաև երիտասարդների և մեծահասակների համար նախատեսված բացօթյա վարժարան, ինչպես նաև բազմաթիվ խաղահրապարակներ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Parque del Buen Retiro — a Gardens Guide history
  • The park's entry in a Walking Tour of Madrid
  • Music Video filmed mainly in front of Palacio Velazquez of the Retiro Park
  • What to See and do in Madrid’s Buen Retiro Park Արխիվացված 2012-01-24 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Բուեն Ռետիրո այգի by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé