Aller au contenu principal

Torre Espacio


Torre Espacio


Torre Espacio (իսպ.՝ Torre Espacio), երկնաքեր Իսպանիայի Մադրիդ քաղաքում։ Բարձրությունը 230 մետր է։ Ունի 57 հարկ։

Շինարարություն

2006 թվականի սեպտեմբերի 4-ի գիշերը շինարարության ընթացքում աշտարակի 43-րդ հարկում տեղի է ունեցել հրդեհ։ Կառույցը ոչ մի լուրջ վնաս չէր կրել, այն միայն ազդել է որոշ շինարարական նյութերի վրա։ 2006 թվականի նոյեմբերին երկնաքերի բարձրությունը գերազանցել է Gran Hotel Baliի բարձրությանը՝ դառնալով Իսպանիայի ամենաբարձր շինությունը։ Երկնաքերի կառուցումն ավարտվել է է 2007 թվականի մարտի 19-ին։ Այդ գիշերը Մադրիդի քաղաքապետ Ալբերտո Ռուիս Գալլարդոնը ներկա եղավ միջոցառման հիշատակման արարողությանը։ 230 մետր բարձրությամբ երկնաքերը դարձավ Իսպանիայի ամենաբարձր շինությունը՝ գերազանցելով Torrespaña հեռահաղորդակցության աշտարակին։ Տորրե դե Կրիստալ մոտակա երկնաքերը բարձրությամբ գերազանցում է Torre Espacio աշտարակին։

Շենքի նախագիծը ցուցադրվել է Discovery Channelի Big Build սերիայում` երկնաքերի յուրահատուկ ձևի և արտաքինի շնորհիվ։ Այն մշակվել է ամերիկացի ճարտարապետ և Pei Cobb Freed ընկերության գործընկեր Հենրի Ն. Քոբբի կողմից և կառուցվել է OHL-ի կողմից։ 2009 թվականին այն դարձավ Մադրիդում Մեծ Բրիտանիայի դեսպանատան նոր շենքը։ 2010 թվականին Կանադայի դեսպանությունը նույնպես տեղափոխվեց Torre Espacio։ Ավստրալիայի դեսպանատունը նույնպես գտնվում է այս շենքում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Se retira la última dotación de bomberos tras quedar extinguido el fuego en la madrileña Torre Espacio
  • Torre Espacio's official website Արխիվացված 2008-05-18 Wayback Machine
  • Emporis.com
  • Sitio web oficial Արխիվացված 2012-06-05 Wayback Machine

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Torre Espacio by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé