Վենսենյան անտառ (Bois de Vincennes), այգին գտնվում է Փարիզի արևելյան հատվածում, 995 հա մակերեսով 12-րդ շրջանում։ Դա ամենախոշոր կանաչ մասիվն է Փարիզում։
Երբ Գուգո Կապետը որոշեց հիմնավորել Սիտե կղզին, Վենսենյան անտառը դարձավ որս անելու վայր։ Ավելի ուշ դարձավ որսորդական կալվածք ամբողջ Ֆրանսիա թագավորության համար։ Ֆիլիպ Օգոստոսի ժամանակ անտառը փակվել է 12 կմ ցանկապատով։ Բազմաթիվ տնակազմներ կառուցվել են Վեսենյան անտառի մերձակայքում (այդ թվում Վենսենյան թագավորությունը)։ Լյուդովիկոս 15-րդի օրոք անտառը բարելավել էր զբոսանքների համար։
Ֆրանսիական հեղափոխությունից հետո անտառը վերածվել էր ռազմական ուսուցման գոտու։
1855 և 1866 թվականների ընթացքում Նապոլեոն 3-րդի հրամանագրով անտառը բարենորոգվել է դառնալով իսկական այգի։ Աշխատանքի ղեկավարներ՝ ինժեներ Ժամ-Շարլ Ալֆան (Jean-Charles Alphand) և ճարտարապետ Ժան-Պյեր Բարիիե Դեշան (Jean-Pierre Barillet-Deschamps): Տարածքը պլանավորվել է անգլիական այգու ոճով, տարբեր տեսակի ծառերի տնկմամբ և զարգացած ջրացանցով։ Անտառը սփռված էր գեղանկարչական տարրերով՝ կամուրջներով, արհեստական շատրվաններով, կրպակներով և ռեստորաններով։
1900 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մեծ մասն անցել է հենց Վենսենյան անտառում։
Հիմա այգին ունի 4 լիճ՝ Գրավել, Մինիմ, Սեն-Մանդե և Դոմենիլ, ամենամեծը։ Բազմաթիվ արհեստական ջրանցքները և շատրվանները ցեմենտապատվել են 20-րդ դարում։
Վենսենյան անտառով անցնում է ավտոմոբիլային ճանապարհ՝ արդեն մի քանի տաասնյակ տարի նրանց մեծ մասը փակ է փոխադրամիջողների համար և մատչելի է միայն հետևակի և հեծանվորդների համար։
Վենսենյան անտառում գտնվում են ձիարշավարան, սպորտի և ֆիզիկական կուլտուրայի ազգային համալսարանը, տրոպիկական և բուսաբանական այգին, հեծանվային արշավարան և այլ օբյեկտներ։
Այգի կարելի է հասնել մետրո և RER:
Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou