Aller au contenu principal

Գրանդ Ժատ


Գրանդ Ժատ


Գրանդ Ժատ (անգլ.՝ Île de la Jatte), կղզի Սեն գետի վրա, մոտավորապես երկու կիլոմետր երկարությամբ, տեղակայված է Օ դը Սեն դեպարտամենտում, մի կողմից եզերվում է Նյոյի սյուր Սեն և Լևալլուա Պերե համայնքներով, մյուս կողվից` Կուրբեվուա համայնքով։ Կղզու հարավային մասն պատկանում է Նյոյի սյուր Սեն համայնքին, իսկ հյուսիսայինը` Լևալլուա Պերեին։

Աշխարհագրություն և պատմություն

Գրանտ Ժատ կղզին հատվում է երկու կամուրջներով` Լուվալուի կամուրջը հյուսիսային հատվածում և Կուրբեվուայի կամուրջը մեջտեղում։ Նախկինում Ժատ կղզում կառուցված է եղել բնակելի թաղամաս։ Կղզում կան նաև քաղաքային այգիներ, որոնցից, օրինակ, Սիրո տաճարը գտնվում է հարավում և կապված է աջ ափի հետ անցումով, իսկ Ժատ կղզու այգին գտնվում է կղզու հյուսիսային ծայրամասում` անտառահատման ենթակա տարածքի ու Սենա թանգարանի հետ միասին։ Ժատ կղզին համարվում է ամենաթանկ և պերճաշուք վայրերից մեկը Փարիզում: Հայտնի է նաև որպես փարիզյան շատ հայտնի մարդկանց նստավայր։ Այստեղ ապրել է Նիկոլա Սարկոզին իր նախկին կնոջ հետ։ Շատ հայտնի դերասաններ, երգիչներ, լրագրողներ ապրում են կղզում։

Արտացոլումն արվեստում

Տարբեր նկարիչներ պատկերել են կղզին իրենց կտավներում։

Այն հայտնի է դարձել Ժորժ Սյորայի «Կիրակնօրյա կեսօրը Գրանդ Ժատ կղզում» նկարի միջոցով, որը նկարիչն ավարտել է 1886 թվականին մայիսին և որն այժմ գտնվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում։

Տես նաև

  • Կիրակնօրյա կեսօրը Գրանդ Ժատ կղզում

Ծանոթագրություններ

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Գրանդ Ժատ by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé