Aller au contenu principal

Պուդինգի նրբանցք


Պուդինգի նրբանցք


Պուդինգի նրբանցք, Լոնդոնի փոքր փողոցներից, որը հայտնի է որպես Թոմաս Ֆերիների հացաբուլկեղենի գտնվելու վայր, որտեղից 1666 թվականին բռնկվել է Լոնդոնի մեծ հրդեհը։ Այն գտնվում է Լոնդոնի կամրջի և Հուշարձանի մոտ՝ պատմական Լոնդոնյան Սիթիում։ Ֆերիների հացաբուլկեղենը տեղակայված է եղել Պուդինգի նրբանցքի արևելյան մասում, իսկ փուռն ու փոքր բակը, որտեղ Ֆերիները պահում էր իր փայտի պաշարը գտնվում էին նրբանցքի հետևի մասում։ Ֆերիների տան պատի վրա փակցված հուշատախտակը հիշեցնում է հրդեհի մասին։

Ըստ պատմագիր Ջոն Սթոուի փողոցն իր անվանումը ստացել է "puddings" բառից, որը միջնադարում նշանակում էր մորթված կենդանու չօգտագործված օրգան` փորոտիք։ Այդ օրգաններն ընկնում էին մսավաճառների սայլակներից, որոնք նրբանցքով թափոնները տանում էին Թեմզա գետի բեռնատար նավերը։ Սթոուերն ասում էր. «Իսթչեյփի մսավաճառներն ունեն իրենց խոզերի սպանդանոցը և նրանց չօգտագործված օրգանները այլ կենդանիների մնացորդների հետ դատարկվում են Թեմզա գետի գոմաղբով լի նավակները։» Պուդինգի նրբանցքը աշխարհի առաջին միակողմանի փողոցներից մեկն է եղել։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Պուդինգի նրբանցք by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé