Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետություն


Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետություն


Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետություն, Ֆրանսիայում գործող հարնրապետական քաղաքական համակարգ։ Հիմնադրվել է 1958 թվականի հոկտեմբերի 4-ին հաջորդելով Ֆրանիսայի չորրորդ հանրապետությանը, որը ստեղծվել էր 1946 թվականին։ Այն կառավարվում է 1958 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված Սահմանադրությամբ, որը նախորդում է սեպտեմբերի 28-ին ընդունված հանրաքվեն: Որի հրահորղը Շառլ դը Գոլն է, ով էլ և դարձավ հանրապետության առաջին ընտրված նախագահը։

Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետությունը կիսանախագահական է, որտեղ նախագահի կենտրոնական դերը ամրապնդվել է 1962 թվականին տեղի ուենցած հանրաքվեի ընթացքում։ Տևողությամբ Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետությունն ամենաերկարն է Ֆրանսիայի երրորդ Հանրապետությունից հետո (1870-1940)։

Պատմություն

Հանրապետության հաստատում

Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության հիմնադրման ելակետը եղավ ալժիրյան ձգնաժամը, որ Ֆրանիսայի չորրորդ հանրապետությունն իր գործունեության չորս տարիների ընթացքում չկարողացավ լուծել։ 1958 թվականի մայիսի 13-ին տեղի ունեցած իրադարձությոններից հետո, երբ ֆրանսիական բանակի վերնախավը՝ ճնշելով Ալժիրյան ազգային ապստամբությունը, դուրս գալով քաղաքացիական իշխանության հնազանդությունից և ավելին սկսեց բացահայտորեն թելադրել իր պայմանները հնարավորություն տվեց նոր քաղաքական վարչակարգի հաստատմանը Ֆրանսիայում։

Ալժրյան դեպքերից հետո Ֆրանիսայի չորրորդ հանրապետությունը չկարողացավ վճռական պատասխան տալ ինչպես նաև շարունակվող տնտեսական և քաղաքական ճգնաժամերը ևս մեկ հարված հասցրեցիր Հանրապետությանը, որը դարձավ վերջինը ստիպելով իրականացնել արմատական փոփոխություններ կատարել հանրային և պետական մարմիներում։ 1946 թվականին ընդունված չորրորդ հանրապետության սահմանադրությունը գրեթե պահպանել էր երրորոդ հանրապետության տարիներին վարկաբեկված «խորհրդարանական միապետությունը», որի իրենից ներկայացնում էր անուժ պետության ղեկավար, ամենազոր խորհրդարան և նրա իշխանության տակ գտնվող կառավարություն։ Ընդ որում չորրորդ հանրապետությանը դարձավ իր նախորդի արժանի ժառանգորդը․ իր պատմության 12 տարիները ընթացում հանրապետությունը փոխել է 22 նախարարաների կազմ, որոնցից յուրաքանչյուրը իշխանության է եղել միջինում վեց ամիս և 12 վարչապետներ՝ պետական իշխանությունը աշխատում էր «մի ճգնաժամից մյուս ճգնաժամը» ռեժիմով։

1958 թվականի գարնանը Ալժիրում 1954 թվականից ֆրանսիական բանակի գործողությունների պատճառով քաղաքացիական պատերազմների շեմին կանգնած Ալժիրր զիվորական իշխանությունները վախենալով, որ կենտրոնական իշխանությունները կհրաժարվեն ֆրանսիական Ալժիրից և իշխանությունը կհանձնեն աբստամբներին մշակել և արդեն պատրաստվում էր իրականացնել ռազմական հեղաշրջում Փարիզում, Ֆրանսիան իշխանության կանչեց գեներալ Շառլ դը Գոլին, ով առաջնորդել էր ֆրանսիական դիմադրական շարժումը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և ժամանակավոր կառավարությանը նախկին ղեկավարն էր: Շառ դը Գոլը ստանալով իշխանություն Ֆրանսիայի ազգային ժաղովից 1946 թվականի սահմանադրությանը համապատասխան նա երեք պահանջ ներկայացրեց, որոնց կատարման դեպքում նա իր ձեռքը կվերցներ երկրի կառավարումը

  • Ալժիրյան ճգնաժամում ֆրանսիական կառավարությանը անսահմանափակ լիազորություններ տալ
  • երկրի կառավարում վեց ամսով հանձնել կառավարությանը իսկ ազգային ժողովը ցրել վեց ամսով արձակուրդ ուղարկելով
  • և վերջապես գլխավորը՝ գործադրի իշանական կառավարությանը պատվրիակներ ուղարկել նոր սահմանադրություն մշակելու համար

բոլոր այդ պահանջների իրականացվեցին։

Զարգացում

Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողը Շառլ դը Գոլն էր, ով 1958 թվականի դեկտեմբերին ընտրվեց Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության առաջին նախագահ։ 1965 թվականի դեկտեմբերի 19-ին Շառլ դը Գոլը վերընտրվեց երկրորոդ անգամ, սակայն 1969 թվականի ապրիլի 28-ին հրաժարական տվեց (Մայիսյան իրադաջությոններից հետո)։ Նախագահ ընտրվեց նրաmմոտ զինակիցներից Ժորժ Պոմպիդուն, ով մահացավ 1974 թվականի ապրիլի 2-ին։ Պոմպիդուի մահից հետո ընտրություններում հաղթեց կենտրոնամետ Վալերի Ժիսկար Դ՛եստենը, ով եղավ իշխանության գլուխ մեկ ամբողջական կառավարման ժամկետ (մինչև 1981 թվականը), երբ պարտվեց սոցիալիստ Ֆրանսուա Միտտերանին։ Միտտերանը(վերընտրվեց 1988 թվականին) իշխանության գլուխ եղավ 14 տարի ավելի շատ քան հինգերորոդ հանրապետության որևէ այլ նախագահ։ 1986-1988 և 1993-1995 թվականների նրա կառավարման ներքո գործում էր աջական կառավարության կազմը (նրանց համակեցություն քաղաքականությանբ)։ 1995 թվականին (երբ Միտտերանը չէր դրել իր թեկնածությունը) սոցիալիստները խարտություն կրեցին և իշխանության գլուխ եկավ Փարիզի քաղաքապետը 1974-1977 և 1986-1988 թվականներին վարչապետ գոլական Ժակ Շիրակը։ 1997-2002 թվականներին իր հերթին Ժակ Շիրակի ղեկավարման օրոք վարչապետ եղավ ձախական Լիոնել Ժոսպենը։ 2002 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական ընտրությոնները սենսիացիա դարձավ։ Բոլոր թեկնածուները հավաքեցին 20 % պակաս ձայն իսկ երկրորդ փուլ Ժակ Շիրակի հետ միասին անցավ ուլտրաաջական ազգայնական Ժան-Մարի Լը Պենը, հավաքելով ավելի քիչ քան 17 % ձայն։ Բոլոր քաղաքական ուժերը ներառյալ Շիրակի ընդիմախոսները միավորվեցին ստեղծելով կոալիցիա Լը Պենի դեմ և արդյունքում երկրորդ փուլում Շիրակը որոշիչ հաղթանակ տարավ հավաքելով ձայների 80 %-ից ավելին։ Շիրակի ղեկավարման երկրորդ ժամկետում(2002—2007 թվականներ) կառավարությունը ձևավորեցին աջականները, որոնց հեղինակությունը ընկավ սոցիալ-տնտեսական մի քանի որոշումներ ընդունելուց հետո։ 2007 թվականին Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունները, որոնք տեղի ունեցան հանրային պայքարի բարձր մակարդակով և քվերարկողների ակտիվությամբ։ Երկրորդ փուլում հաղթանակի հասավ աջական Ժողովրդական շարժման միություն կուսակցաության(գոլական կուսակցության փոխարինողներ) նախագահը, 2002-2007 թվականներին ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին։ 2012 թվականին մայիսի 6-ին նախագահական ընտրությունների երկրորոդ փուլի արդյունքում Ֆրանսիայի քսանչորերոդ նախագահ ընտրվեց Ֆրանսուա Օլանդը։ 2017 թվականի մայիսի 7-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորոդ փուլի արդյունքում նախագահը դարձավ Էմմանուել Մակրոնը, ով դարձավ Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը (նախագահ է ընտրվել 39 տարեկան հասակում)։


Գրականություն

  • Michel Lascombe, Le droit constitutionnel de la Կաղապար:Ve République, Paris : L'Harmattan, 2006 [1]
  • Damon Mayaffre, Le discours présidentiel sous la Կաղապար:Ve République. Chirac, Mitterrand, Giscard, Pompidou, de Gaulle, Paris, Presses de Sciences Po, 2012, 384pages.
  • Կաղապար:Ouvrage
  • Frédéric Monera, L'idée de République et la jurisprudence du Conseil constitutionnel, Paris : L.G.D.J., 2004 Fnac.com-lgdj Archived 2006-09-23 at the Wayback Machine.;
  • Les réformistes constitutionnels des années trente. Aux origines de la Կաղապար:Ve République / Stéphane Pinon (Prix de l’Assemblée nationale). Thèse publiée aux éditions de la L.G.D.J en octobre 2003.
  • Documents pour servir à l'histoire de l'élaboration de la Constitution du 4 octobre 1958 / 4 tomes / Comité national chargé de la publication des travaux préparatoires des institutions de la Կաղապար:Ve République, Dir. Didier Maus - La Documentation Française, Paris. Sur le site de la Documentation Française La documentation française
  • Jean-Jacques Chevallier, Guy Carcassonne et Olivier Duhamel, Histoire de la Cinquième république 1958-2009, éditions Dalloz.
  • Les grandes crises politiques françaises 1958-2011 sous la direction de Gérard Courtois, Le Monde/Perrin, 2011.
  • Delphine Dulong, Sociologie des institutions politiques, La Découverte, 2012

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կաղապար:Autres projets

  • Constitution sur le site de Légifrance
  • Conseil constitutionnel.
  • Cinquante ans de Կաղապար:Ve République.
  • http://www.ina.fr/elections Archived 2007-02-02 at the Wayback Machine.
  • Les gouvernements de la Ve République
  • Portraits officiels des Présidents sur le site officiel de la Présidence de la République. Archived 2012-02-26 at the Wayback Machine.
  • Histoire des précédentes élections présidentielles sous la Կաղապար:Ve République
  • http://webcujas.univ-paris1.fr/guidePOP/index.html(չաշխատող հղում)
  • Population en France Métropolitaine sur le site de l'INSEE.
  • Les reportages du service photographique de la Présidence de la République sur Charles de Gaulle, premier président de la Ve République, sont consultables en ligne sur le site Internet des Archives nationales (France).

Giuseppe Zanotti


Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետություն


Langue des articles



Quelques articles à proximité