Aller au contenu principal

Ռոքֆելլեր կենտրոն


Ռոքֆելլեր կենտրոն


Ռոքֆելլեր կենտրոն (անգլ.՝ Rockefeller Center), խոշոր գրասենյակային կենտրոն Նյու Յորքում, որը կառուցվել է մանհեթենյան միդթաունում 1930-ականներին Ռոքֆելլեր ընտանիքի գումարներով։ Անվանվել է ի պատիվ Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր կրտսերի։ Առավել հայտնի են 14 բարձրահարկ շենքեր ար-դեկո ոճային ձևավորմամբ։ Այստեղ են գտնվում տարբեր ընկերությունների շտաբ-բնակարանները և ըստ եկամտաբերության խոշորագույն «Քրիստիս» աճուրդի տունը։ 1989 թվականին Ռոքֆելլերի կենտրոնը Ռոքֆելլերներից գնել է ճապոնական Mitsubishi ընկերությունների խումբը։

ԱՄՆ ազգային պատմական հուշարձան է 1987 թվականից։

Ռոքֆելլերի կենտրոնի որոշ շինություններ

  • Ջի-Ի-Բիլդինգ
  • Ռադիո-սիթի-մյուզիք-հոլլ

Ռիվերայի որմնանկար

1932-1934 թվականներին Ամերիկայի խոշորագույն նկարիչ մեքսիկացի Դիեգո Ռիվերան Նելսոն Ռոքֆելլերի պատվերով ստեղծեց՝ 99 քառակուսի մետր մակերեսով «Մարդ ճամփաբաժնում» որմնանկարը, որի վրա պատկերված է Մոսկվայի մայիսմեկյան ցույցը մայիսի 1-ին՝ Վլադիմիր Լենինի պատկերով։ Պատվիրատուն խիստ դժգոհ է մնացել այդ պատկերով (որմնանկարում Լենինը միացնում է աշխատավորների ձեռքերը)։ Որոշ ժամանակ այս որմնանկար թաքցնում էին վարագույրի տակ, իսկ 1934 թվականի սկզբին ոչնչացրել են Կենտրոնի ղեկավարության հրամանով։ Ռիվերան հետագայում վերստեղծեց որմնանկարը Մեխիկոյում՝ Պալասիո դե Բելյաս Արտես օպերային թատրոնում։

Սուրբծննդյան տոնակատարություն

Յուրաքանչյուր Սուրբ ծնունդ Ռոքֆելլերի կենտրոնում զարդարվում է քաղաքի գլխավոր տոնածառը։ Տոնածառի լույսերի առաջին վառելը հեռարձակում է NBC հեռուստաալիքը։

Ռոքֆելլերի կենտրոնը հայտնի է նաև իր սահադաշտով։

Տե՛ս նաև

  • Էմփայր Սթեյթ Բիլդինգ
  • Ճաշ երկնաքերում
  • Ատլանտի արձան (Նյու Յորք)
  • Սուրբծննդյան տոնածառ Ռոքֆելլերի կենտրոնում

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք (անգլերեն)

Text submitted to CC-BY-SA license. Source: Ռոքֆելլեր կենտրոն by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé