Aller au contenu principal

Ամառային օլիմպիական խաղեր 2012


Ամառային օլիմպիական խաղեր 2012


Ամառային Օլիմպիական խաղեր 2012, կամ XXX Օլիմպիական խաղեր և նույնպես հայտնի է որպես Լոնդոն 2012, որպես օլիմպիական խաղերը ընդունող քաղաք։ Օլիմպիական խաղերը մեկնարկել են 2012 թ. հուլիսի 27-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում։

Լոնդոնն առաջին քաղաքն էր, որը ընդունեց օլիմպիական խաղերը երեք անգամ, մինչ այս այստեղ անցկացվել են 1908 թ.-ի և 1948 թ.-ի ամառային օլիմպիական խաղերը։

Քաղաքի ընտրություն

2003 թ. հուլիսի 15-ին՝ մասնակից քաղաքների հայտերի ներկայացման վերջնաժամկետին, XXX Օլիմպիական խաղերն անցկացնելու դիմում էին ներկայացրել 9 քաղաքներ՝ Հավանան (Կուբա), Ստամբուլը (Թուրքիա), Լայպցիգը (Գերմանիա), Լոնդոնը (Մեծ Բրիտանիա), Մադրիդը (Իսպանիա), Մոսկվան (Ռուսաստանի Դաշնություն), Նյու Յորքը (ԱՄՆ), Փարիզը (Ֆրանսիա) և Ռիո դե Ժանեյրոն (Բրազիլիա)։ 2004 թ. մայիսի 18-ին Միջազգային Օլիմպիական Կոմիտեն հետագա պայքարի համար ընտրեց դրանցից 5-ը։

2005 թ. հուլիսի 6-ին՝ ՄՕԿ-ի 117-րդ նստաշրջանին, որը տեղի ունեցավ Սինգապուրում, ձայների մեծամասնությամբ հաղթեց Լոնդոնը առաջ անցնելով Մոսկվայից, Նյու Յորքից, Մադրիդից և Փարիզից։

Քաղաքի ընտրության արդյունքները

Անցկացման վայրը

Մինչ խաղերի բյուջետային հարցերը քննադատության տեղիք դարձան, նրանք ողջունվեցին հասարակության որոշ շերտի կողմից, որոնք կարծում էին, որ Լոնդոնի որոշ շրջաններ կզարգանան ընդունելով տարբեր մարզաձևեր և դա կնպաստի նաև շրջակա միջավայրի պահպանությանը։ Հիմնական ուշադրությունը պետք է սևեռվեր նոր 200 հա Օլիմպիական այգու վրա, նախագծված արդյունաբերական շրջան Սթրաթֆորդում, Լոնդենի արևելքում։ Խաղերը նաև կկայանան այլ վայրերում, որոնք նախապես ներկայացված են եղել։

Բացման արարողություն

Բացման արարողությունը տեղի է ունենեցել հուլիսի 27-ին և կոչվել է «Հրաշքների կղզի» (անգլ.՝ The Isles of Wonder)։ Արարողության ռեժիսորն էր օսկարակիր Դեննի Բոյլը։ Խաղերը բացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ IIը, իսկ արարողության վերջում երգել է Փոլ Մաքքարթնին։

Մարզաձևեր

Օրացույց

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Մասնակից երկրներ

Հայաստանը 2012 ամառային օլիմպիական խաղերում

Հայաստանը մասնակցեց օլիմպիադային 9 մարզաձևերով։ Հայաստանը ներկայացրեցին 25 մարզիկ մարզուհիներ, որոնց թվում՝

  • 4 մարզիկ - աթլետիկա
  • 1 - բռնցքամարտ
  • 7 - ըմբշամարտ
  • 1 - թաեքվանդո
  • 2 - լող
  • 6 - ծանրամարտ
  • 1 - հրաձգություն
  • 2 - ձյուդո
  • 1 - մարմնամարզություն

Խորհրդանիշեր

Խաղերի պատկերանիշը իրենից ներկայացնում է 4 անկանոն բազմանկյուններ, որոնք խորհրդանշում են և նմանեցված են «2», «0», «1», «2» թվերին։ Մասերից մեկում գրված է Լոնդոն բառը, մյուսում օլիմպիական օղակները։ Պատկերանիշը գործածվում է 4 տարբերակի գույներով՝ կապույտ, կանաչ, նարնջագույն և դեղին։ Այն մշակվել է մոտ 1 տարի «Wolff Olins» ընկերության կողմից և արժեցել է 400,000 ֆունտ ստերլինգ։ Պատկերանիշի հետ կապված մի քանի երկրներում եղել են բողոքներ։.

Թալիսմաններ

Խաղերի թալիսմանները հայտարարվել են 2010 թ., մայիսի 19-ին։ Ըստ հեղինակների դրանք պողպատի երկու կաթիլ են՝ Վենլոկը և Մանդեվիլը։ Նրանք այդպես են անվանվել Մաչ-Բենլոկ քաղաքի պատվին, որտեղ առաջին անգամ անցկացվել են Օլիմպիական խաղերի նման խաղեր և Սթոք-Մանդեվիլ գյուղի պատվին, որտեղ Մեծ Բրիտանիայում տարածքում առաջին անգամ անցկացվել են Հաշմանդամների Օլիմպիական խաղերը։ Թալիսմանները ունեն 1 աչք, նրանց գլխին հեծանվային սաղավարտներ են ու նրանց վրա պատկերված են խաղերի պատկերանիշը։

Մեդալներ

Մեդալի տրամագիծը կազմում է 85 մմ, հաստություն՝ 7 մմ։ Քաշը՝ 375 - 400 գրամ։ Այս մեդալները Օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենամեծ մեդալներն են։ Թողարկվել է ընդհանուր թվով մոտ 2100 մեդալ։

Մեդալների հեղինակը դիզայներ Դեվիդ Ուոտկինսն է։ Դիմացի երեսին պատկերված է խաղերի պատկերանիշը շողերի մեջ, իսկ ետևի երեսին հաղթանակի աստվածուհի Նիկան և Թեմզա գետը։

Հիմն

Օլիմպիադայի պաշտոնական հիմն է դարձել Մյուզ խմբի «Survival» երգը։ Երգը հնչելու է ինչպես պաշտոնական բացման արարողության ժամանակ, այնպես էլ բոլոր մրցանակաբաշխությունների ժամանակ։ Երգը նաև կօգտագործվի Օլիմպիադան հեռարձակող հեռուստաընկերությունների կողմից։

Հովանավորներ

Արդեն 2011 թ. Լոնդոնում մեկնարկեց Կոկա-Կոլա ընկերության կողմից կազմակերպված «Move to the beat» անվանում շոուն, որին մասնակցում էին մի շարք հայտնի մարզիկներ։

Անվտանգություն

Օլիմպիական խաղերում անվտանգությունը պահպանելու համար Անգլիայի կառավարության կողմից ձեռնարկվել են մեծ քայլեր։ Անվտանգության միջոցառումներին նախատեսվում է ներգրավվել մոտ 40,000 մարդու՝ 13,000 ոստիկանի և 17,000 զինծառայողների։ Անվտանգության համար ծախսվող միջոցների բյուջեն կազմում է մոտ 500,000 ֆունտ ստերլինգ։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Ամառային օլիմպիական խաղեր 2012 by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé