Հարավային Քենսինգտոն (անգլ.՝ South Kensington), Լոնդոնում Քենսինգտոնի հարավային մասը, որը առաջին համաշխարհային ցուցահանդեսից հետո՝ արքայազն Ալբերտի նախաձեռնությամբ վերածվեց թանգարանային քաղաքի, որն անվանվեց Ալբերտոպոլիս (Albertopolis): Վիկտորյական դարաշրջանի հիմնական մշակութային և կրթական հաստատությունները տեղակայված են ցուցահանդեսային ճանապարհի երկայնքով (Exhibition Road):
Նշանավոր բնակիչներ
Սըր Հենրի Քոլ (1808-1882), մանկավարժ և Հարավային Քենսինգթոնի թանգարանի առաջին տնօրեն (հետագայում Վիկտորիա եւ Ալբերտ թանգարան)։
Հենրի Բարկլի (1815-1898), բրիտանացի քաղաքական գործիչ։
Հերբերթ Բիրբոմ Թրի (1853-1917), անգլիացի դերասան, ռեժիսոր, թատրոնի ուսուցիչ և իմպրեսարիո։
Ջեյմս Մեթյու Բարրի (1860-1937), շոտլանդացի արձակագիր, դրամատուրգ, լրագրող։ «Փիթեր Պեն» հայտնի հեքիաթի հեղինակը։
Վիրջինիա Վուլֆ (1882-1941), բրիտանացի գրող, գրաքննադատ, մոդեռնիստական՝ մասնավորապես Գիտակցության հոսքի գրականության ամենախոշոր և ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։
Բեննի Հիլլ (1924-1992), անգլիացի դերասան, կատակերգակ։
Դենիս Գաբոր (1900-1979), հունգար ֆիզիկոս, հոլոգրաֆիայի հիմնադիրը։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1956 թ.), Հունգարիայի ԳԱ պատվավոր անդամ (1964 թ.)։
Փիթեր Ֆինչ (1916-1977), ավստրալիացի դերասան, այն երկու դերասաններից մեկը, որ արժանացել է «Օսկար» մրցանակի հետմահու («Հեռացանց» ֆիլմի համար)։
Տես նաև
Թանգարանային կղզի
Կայսերական ռազմական թանգարան
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
London/South Kensington-Chelsea travel guide from Wikivoyage
What's on in South Kensington – the home of science, arts and inspiration
South Kensington Web site Archived 2005-03-24 at the Wayback Machine.
Royal Borough of Kensington and Chelsea Web site
City of Westminster Web site
Exploring South Kensington Archived 2012-02-04 at the Wayback Machine. Architecture and history