Aller au contenu principal

Լոնդոնի կինոփառատոն


Լոնդոնի կինոփառատոն


Լոնդոնի Կինոփառատոն (անգլ.՝ London Film Festival, կրճատ՝ LFF, ինչպես նաև հայտնի է անգլ.՝ BFI London Film Festival), Միացյալ Թագավորության ամենախոշոր և ամենահեղինակավոր միջազգային կինոփառատոներից է։ Անցկացվում է ամեն տարի սկսած 1956 թվականից, հոկտեմբերի 2-րդ կեսին, նոյեմբերի սկզբին, Լոնդոնում։

Կինոփառատոնի գլխավոր մրցանակը հանդիսանում է Սասերլենդ Տրոֆին, որով պարգևատրվում են ամենաօրիգինալ դեբյուտային ֆիլմերը։ Փառատոնի կազմակերպիչը Բրիտանիայի կինոյի ինստիտուտն է, The Times թերթի խոշոր հովանավորը։ Ամեն տարի անց է կացվում ավելի քան 300 վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի ընտրություն, աշխարհի 50 երկրներից։ Փառատոնի ավանդական ծրագիրը նեռարում է նկարներ, որոնք Մեծ Բրիտանիայում չէին ցուցադրվել։ Կինոփառատոնի ընթացքում ամեն տարի ներկայացվում է կրթական միջոցառումների ծրագիր, դասախոսություններ, վարպետաց դասեր, կինոարտադրության իրադարձություների ներկայացումներ։

Մրցանակներ

Ամենամյա կինոփառատոների ընթացքում մրցանակներ են արժանացնում հետևյալ անվանակարգերում։

  • Սազերլենդ Տրոֆի (անգլ.՝ Sutherland Trophy), կինոփառատոնի հիմնական մրցանակը, որին արժանանում են առաջին անգամ ներկայացված ֆիլմերից լավագույները։
  • Գրիրոսոնի մրցանակ (անգլ.՝ The Grierson Award), արժանացնում են կինոփառատոնի լավագույնլիամետրաժ ֆիլմին։ Մրցանակը կրում է շոտլանդացի վավերագետ Ջոն Գրիրոսոնի անունը։
  • Լավագույն ֆիլմ՝ արժանանում են ամենաօրիգինալ կինոաշխատանքները։
  • Բրիտանացի լավագույն դեբյուտանտին (անգլ.՝ Best British Newcomer Award)՝ տրվում է բրիտանացի սցենարիստներին, պրոդյուսերներին, ռեժիսորներին, որոնց աշխատանքները փառատոնի ընթացքում ճանաչվել էին լավագույնը։
  • Բրիտանիայի կինոյի ինստիտուտի մրցանակ «BFI Fellowships», շնորհվում ՝ կինոփառատոնի ռեժիսոր-դեբյուտանտներին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Լոնդոնի կինոփառատոնի պաշտոնական կայք

Text submitted to CC-BY-SA license. Source: Լոնդոնի կինոփառատոն by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 205

Quelques articles à proximité