Aller au contenu principal

Էքս-Մարսել համալսարան


Էքս-Մարսել համալսարան


Էքս-Մարսել համալսարան (հակիրճ՝ AMU, ֆր.՝ Aix-Marseille Université, պաշտոնապես գրանցված է որպես Université d'Aix-Marseille), Ֆրանսիայի հարավային Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի Էքս ան Պրովանս բնակավայրում գտնվող հանրային հետազոտական համալսարան։ Հիմնադրվել է 1409 թվականին, երբ պրովանսի կոմս Լուիս II Անջևինը Պրովանսի համալսարանը հիմնելու խնդրանքով դիմեց պիզանյան հակապապ Ալեկսանդր V-ին։ Համալսարանը ներկա կառուցվածքով ձևավորվել է Պրովանսի, Միջերկրածովյան և Պոլ Սեզանի համալսարանների միաձուլման գործընթացի արդյունքում։ Երեք համալսարանների ձուլումը տեղի ունեցավ 2012 թվականի հունվարի 1-ին։ Էքս Մարսել համալսարանը դարձավ ֆրանկախոս աշխարհի խոշորագույն համալսարանը մոտավորապես 74.000 ուսանողով։ Այն ֆրանկախոս ուսումնական հաստատությունների շարքում ունի ամենամեծ բյուջեն, որը կազմում է տարեկան մոտավորապես 750 միլիոն եվրո։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Էքս-Մարսել համալսարան by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité