Aller au contenu principal

Լիցեյական թատրոն (Բրոդվեյ)


Լիցեյական թատրոն (Բրոդվեյ)


Լիցեյական թատրոն (անգլ.՝ The Lyceum Theatre), բրոդվեյան թատրոն, գտնվում է Նյու Յորքի Մանհեթեն վարչական շրջանի թատերական թաղամասում, 45-րդ փողոցում (ԱՄՆ)։ Լիցեյական թատրոնը Նոր Ամստերդամ թատրոնի հետ բրոդվեյան ամենահին թատրոններից մեկն է, առաջին շինություններից մեկն է, որ ներառվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում (պատմության և ճարտարապետության հուշարձան) և Բրոդվեյի այն փոքրաթիվ թատրոններից է, որոնք պահպանել են իրենց նախնական անվանումը։

Պատմություն

Թատրոնը կառուցվել է 1902-1903 թվականներին իմպրեսարիո Դանիել Ֆրոմանի և «Herts & Tallent» ճարտարապետական կազմակերպության կողմից, Չորրորդ պողոտայում գտնվող առաջին լիցեյական թատրոնի փոխարեն, որը փակվել էր 1902 թվականի ապրիլին։ Լիցեյական թատրոնը բացվել է 1903 թվականի նոյեմբերի 2-ին, «Լեռնային իշխան» ներկայացմամբ։ Չարլզ Ֆորմանը (Դանիելի եղբայրը) թատրոնի ղեկավարն էր մինչև իր կյանքի վերջը, 1915 թվականը։ Լիցեյական թատրոնի գործունեության առաջին տարիներին այստեղ հանդես են եկել այնպիսի դերասաններ, ինչպիսիք են, Էտել Բերիմորը, Բիլլի Բյորկը, Բէզիլ Ռէտբոունը, Ֆաննի Բրայսը, Ուոլթեր Հյուսթոնը, Միրիամ Հոփկինսը, Կորնելիա Օտիս Սքիները և ուրիշներ։ 1950 թվականից թատրոնը «The Shubert Organization» կազմակերպության սեփականությունն է։ 1974 թվականին Լիցեյական թատրոնը բրոդվեյան թատրոններից առաջինն էր, որ ստացել է պատմության ու ճարտարապետության հուշարձանի կարգավիճակ և ներառվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։ Ներկայումս թատրոնը պահպանել է իր սկզբնական դիզայնի հիմնական մասը։ Այդ թվում են բարդ մարմարե աստիճաններն ու շերտավոր վրանը։ Չնայած եռահարկ հանդիսասրահին` Լիցեյականը Բրոդվեյի ամենափոքր թատրոններից մեկն է. այն կարող է տեղավորել ընդամենը 922 հանդիսատես։ Պահպանվել է նաև Դանիել Ֆրոմանի բնակարանը, որը գտնվում է թատրոնի շենքում։ Նա խնդրել էր իր տան բնակարանի դուռը նախագծել այնպես, որ այն բացվի դեպի հանդիսասրահ։ Այն բացելով` կարելի է դիտել բեմի վրա կատարվող իրադարձությունները թռչնի թռիչքի բարձրությունից։ Ըստ լեգենդի, մի անգամ Դանիելը բացել է դուռն ու սպիտակ թաշկինակ է ծածանել։ Դրանով նա ցանկացել է հուշել իր կնոջը, դերասանուհի Մարգարետ Իլլինգտոնին, որ նա չափազանց անբնական է խաղումref name="Shubert"></ref>: Այժմ բնակարանն օգտագործվում է որպես արխիվային տարածք «The Shubert Organization» կազմակերպության համար։

Թատրոնի հիմնական ներկայացումներ

  • «Հիասքանչ Կրայտոնը» (1903)
  • «Թե որքան կարևոր է լուրջ լինելը» (1910)
  • «Փոստատարը միշտ երկու անգամ է զանգում» (1936)
  • «Գյուղացի աղջիկը» (1950)
  • «Կատաղության պահին կանգ առ» (1957)
  • «Լեյտենանտը» մյուզիքլ (1974)
  • «Տղաները նախընտրում են շիկահերներին» մյուզիքլ (1995)
  • «Ես ինքս իմ կինն եմ» (2003)
  • «Մակբեթ» (2008)
  • «Տղաները Սկոտտսբորոյից» (2010)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Թատրոնի պաշտոնական կայք (անգլ.)
  • Թատրոնի էջը Internet Broadway Database կայքում (անգլ.)

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Լիցեյական թատրոն (Բրոդվեյ) by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 205

Quelques articles à proximité

Non trouvé