Aller au contenu principal

Էմփայր Սթեյթ Բիլդինգ


Էմփայր Սթեյթ Բիլդինգ


Էմփայր Սթեյթ Բիլդինգ (անգլ.՝ Empire State Building), 102 հարկանի երկնաքեր, գտնվում է Նյու Յորքի Մանհեթեն կղզում։ Կառուցվել է 1929 թվականից մինչև 1931 թվականը։ Համաշխարհային Առևտրի Կենտրոնը համարվում էր աշխարհի խոշորագույն երկնաքերներից մեկը։ Երբ 2001 թվականին փլուզվեցին երկվորյակ աշտարակները, Էմփայր Սթեյթ Բիլդինգը կրկին դարձավ Նյու Յորքի ամենաբարձր երկնաքերը և մնաց այդպես մինչև 2012 թվականը։ Ճարտարապետության առումով շենքը պատկանում է ար-դեկո ոճին։

1986 թվականին Էմփայր Սթեյթ Բիլդինգը մտավ ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանների ցուցակը։ 2008 թվականին Ամերիկյան ճարտարապետների ինստիտուտի կողմից համարվեց ամերիկյան ճարտարապետության լավագույն լուծումը։ Շինության սեփականատերը W&H Properties ընկերությունն է։ Գտնվում է 5-րդ պողոտայում։ Էմփայր Սթեյթ Բիլդինգը ներկա պահին բարձրությամբ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը ԱՄՆ-ում և 22-րդը աշխարհում։ Այժմ կատարվում է վերանորոգում ավելի քան 550 միլիոն դոլար արժողությամբ։

Պատմություն

Նախագծում

Անվանումը ծագել է Նյու Յորք նահանգի ալտերնատիվ անվանումից (Կայսերական նահանգ, Empire State)։ Նախագիծն իրագործել է Shreve, Lamb and Harmon ճարտարապետական ընկերությունը։ Գլխավոր ճարտարապետն էր Վիլլիամ Լամբը։ Ֆինանսավորումն ապահովել են Ջոն Ռասկոբը և Պիեռ Դյուպոնը։

Շինարարություն

Աշխատանքները սկսվեցին 1930 թվականին։ Շինարարությանը մասնակցել է 3400 աշխատող, որոնք հիմնականում Եվրոպայից եկած էմիգրանտներ էին և մոհաք ցեղի ներկայացուցիչներ։ Աշխատանքների ընթացքում գրանցվել է 5 մահվան դեպք։ Էմփայր Սթեյթ Բիլդինգի շինարարությունը տևեց ընդամենը 410 օր։ Մեկ շաբաթում կառուցվում էր 4.5 հարկ, իսկ երբեմն 10 օրում՝ 14 հարկ։ Բացումը տեղի է ունեցել 1931 թվականի մայիսի 1-ին, երբ նախագահ Հերբերտ Գուվերը Վաշինգտոնից միացրեց շինության լույսերը։ Վերին հարկերի լույսերն առաջին անգամ օգտագործվեցին 1932 թվականի նոյեմբերին, Ռուզվելտի նախագահ ընտրվելու տոնակատարության ժամանակ։

Իրադարձություններ

1945 թվականի հուլիսի 28-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծիչը ուժեղ մառախուղի պայմաններում մտնում է 79-րդ և 80-րդ հարկերի միջև։ Միջադեպի արդյունքում մահանում է 14 մարդ, սակայն հաջորդ օրը գրասենյակների մեծամասնությունը շարունակում է ամենօրյա աշխատանքը։ Շենքի գոյության ընթացքում գրանցվել է ինքնասպանության 30 դեպք։ Առաջինը բացումից մի քանի օր անց, աշխատանքից ազատված աշխատողի կողմից։ 1979 թվականին Էլվիտա Ադամս անունով մի կնոջ ինքնասպանության փորձը անհաջող է լինում։ Ուժեղ քամու պատճառով նա 86-րդ հարկից ցատելուց հետո ընկնում է 85-րդ հարկ և ընդամենը ստանում կոնքի կոտրվածք։

Բարձրություն

Շենքի բարձրությունը սրաձողի հետ միասին կազմում է 443.2 մ, իսկ առանց սրաձողի՝ 381.3 մ։ 41 տարվա ընթացքում եղել է Նյու Յորքի բարձրագույն շենքը, իսկ 23 տարվա ընթացքում աշխարհի ամենաբարձր կառույցը։ 1972 թ-ին տեղը զիջում է Համաշխարհային առևտրի կենտրոնին։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո կրկին դառնում է Նյու Յորքի ամենաբարձր շենքը։ Համարվում է Մանհեթենի 10 ամենագեղեցիկ շենքերից մեկը։

Լուսավորում

1964 թվականին տեղադրվում է լուսարձակների համակարգ, վերին մասը տարբեր թեմատիկայով լուսավորելու համար։ Ամեն օրվան համապատասխանում է որևէ գույն։ Գունային գամման փոխվում է նաև սպորտային միջոցառումներին համապատասխան։ US Open-ի անցկացման ժամանակ լույսերը դեղին են՝ թենիսի գնդակի պես։ Եղիսաբեթ 2-ի հոբելյանի ժամանակ, 2002 թ. հունիսին լույսերը դարձան մանուշակագույն և ոսկեգույն՝ Վինդզորների արքայատոհմի գույներով։

Նկարագիր

Էմփայր Սթեյթ Բիլդինգը առաջին 100-ից ավելի հարկ ունեցող շենքն էր՝ 102։ Բարձրությունը սրաձողի հետ միասին կազմում է 443.2 մ, իսկ առանց սրաձողի՝ 381.3 մ։ Հիմքում լայնությունը հասնում է 140 մետրի։ Առևտրային տարածքը գրավում է երկնաքերի 85 հարկերը (257211 մ2)։ 102-րդ հարկում գտնվում է դիտահարթակ։ Երկնաքերն ունի 6500 պատուհան և 73 վերելակ։ Շինության քաշը 331000 տոննա է, որը հիմնվում է երկհարկանի հիմքի վրա և պահվում է 54400 տոննա քաշ ունեցող երկաթե կառույցներով։ Շինարարության ընթացքում օգտագործվել է 10 միլիոն աղյուս և 700 կմ մալուխ։ Աստիճանավանդակը կազմված է 1860 աստիճանից։ Այստեղ տարին մեկ անգամ անց է կացվում արագ բարձրանալու մրցույթ։ Գրասենյակներում տեղավորվում է 15000 մարդ, իսկ վերելակները մեկ ժամում կարող են տեղափոխել 10000 մարդ։ Աշտարակի ավելի քան 1000 գրասենյակներում աշխատում է 21000 աշխատակից։ Էմփայր Սթեյթ Բիլդինգի խողովակների ընդհանուր երկարությունը հասնում է 113 կմ-ի, իսկ էլ. մալուխներինը՝ 760 կմ։ Նախասրահի պաննոյի վրա, 30 մետր երկարությամբ, պատկերված են աշխարհի 7 հրաշալիքները և 8-րդը՝ հենց Էմփայր Սթեյթ Բիլդինգը։

Դիտահարթակներ

Էմփայր Սթեյթ Բիլդինգի տեսահարթակները ամենամարդաշատն են աշխարհում։ Դրանք այցելել է արդեն 110 միլիոն մարդ։ 86-րդ հարկի տեսահարթակը ունի 360 աստիճանի տեսադաշտ։

Ատրակցիոններ

1994 թվականին զբոսաշրջիկների համար բացվում է New York Skyride Նյու Յորքի վրայով օդային ճանապարհորդության իմիտատոր։ Ճանապարհորդության տևողությունը 25 րոպե է։

2001 թվականի ահաբեկչությունից հետո ՀԱԿ-ի շենքերը դուրս են հանվում պատկերներից, ինչպես նաև փոխվում է օդաչուի տեսքը։

Էմփայր Սթեյթ Բիլդինգը արվեստում

  • 1933 թվականին դուրս է եկել «Քինգ-Քոնգ» կինոֆիլմի պրեմիերան, որում հսկա գորիլայի դեմ պայքարը տեղի է ունեցել հենց Էմփայր Սթեյթ Բիլդինգի տանիքին։ Շենքի պատերը տպավորվել է միլիոնավոր դիտողների գիտակցության մեջ․ նրա պատերով վեր էր բարձրանում մի հրեշ, որի վրա վերևից հարձակվել էին բազմաթիվ ինքնաթիռներ։ 1983 թվականին՝ ֆիլմի հեռարձակման 50-ամյակին, շենքի տանիքին տեղադրվել է փչովի Կինգ Կոնգը՝ իրական չափերին համապատասխան։ 2005 թ․ վերանկարահանվել է 30-ականների կուլտային կինոնկարը, որում վերջնական տեսարանը նույնպես տեղի է ունենում Էմփայր Սթեյթ Բիլդինգի տանիքին։
  • 1964 թվականին նկարահանվել է Էնդի Ուորհոլի «Կայսրություն» փաստագրական ֆիլմը։ Ֆիլմի տևողությունը 8 ժամ և 5 րոպե է, այն ներկայացնում է Էմփայր Սթեյթ Բիլդինգի ֆիքսված նկարահանումը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • Empire State Building Արխիվացված 2012-05-24 Wayback Machine on CTBUH Skyscraper Center
  • Hearst Magazines (1930 թ․ դեկտեմբեր). Popular Mechanics. Hearst Magazines. էջ 920.
  • Empire State Building green retrofit archive at the Internet Archive
  • Streetscapes։ The Empire State Building slideshow at The New York Times

Text submitted to CC-BY-SA license. Source: Էմփայր Սթեյթ Բիլդինգ by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé