Aller au contenu principal

Փարիզի երաժշտության թանգարան


Փարիզի երաժշտության թանգարան


Երաժշտության թանգարան (ֆր.՝ Musée de la musique), երաժշտական գործիքների պետական թանգարան Փարիզում։ Թանգարանի հավաքածուի հիմքն է հանդիսացել Փարիզի կոնսերվատորիայի երաժշտական գործիքների հավաքածուն։ Այստեղ հիմնականում գործիքներ են դասական և հանրաճանաչ երաժշտություն նվագելու համար` իտալական լյուտնյաներ և ջութակներ (Ստրադիվարի, Գվարների, Ամատի), ֆրանսիական և ֆլամանդական կլավեսիններ, «Erard» և «Pleyel» մակնիշների ֆրանսիական դաշնամուր, Ադոլֆ Սաքսի գործիքներ։

Երաժշտական գործիքները ներկայացված են ըստ դարաշրջանների և կատեգորիաների։ Թանգարանի մուտքի մոտ տրվում են աուդիոականջակալներ, որոնք հնարավորություն են տալիս լսել ցուցասրահում ներկայացված երաժշտական գործիքներով կատարվող երաժշտություններ։

Երաժշտության թանգարանը հանդիսանում է փարիզյան երաժշտաքաղաքի մի մասը, որը միավորում է Փարիզի 19-րդ շրջանի Լա-Վիլլետ կվարտալի երաժշտական հաստատությունները։

Երաժշտաքաղաքի ճարտարապետն է Քրիստիան դե Պորտզամպարկը, այն հանդիսավոր բացվել է 1995 թվականին։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • (ֆր.),(անգլ.) Официальный сайт музея Արխիվացված 2008-04-24 Wayback Machine
  • (ֆր.) Каталог музейной коллекции

Text submitted to CC-BY-SA license. Source: Փարիզի երաժշտության թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité