Aller au contenu principal

Բրանլի փողոցի թանգարան


Բրանլի փողոցի թանգարան


Բրանլի փողոցի թանգարան (ֆր.՝ Le musée du quai Branly), թանգարան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Հիմնադրվել է Ֆրանսիայի հանրապետության նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ։ Բացումը տեղի է ունեցել 2006 թվականի հունիսի վերջին։ Թանգարանի շինարարությունը տևել է 10 տարի։ Ընդգրկում է Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի և Ամերիկայի ժողովուրդների արվեստներիի նմուշների հավաքածուներ։ Թանգարանը կրում է «Բրանլիի առափնյա թանգարան» տեղագրական պաշտոնական անվանումը։

Թանգարանը գտնվում է Փարիզի 7-րդ թաղամասում, Սեն գետի ձախ ափին, Էյֆելյան աշտարակի հարակից տարածքում։ Մոտակայքում տեղակայված են Լուվր և Օրսե թանգարանները, Մեծ ու Փոքր պալատները, Տոկիյան պալատը։ Նախագծի հեղինակն է ֆրանսիացի հայտնի ճարտարապետ Ժան Նուվելը։

Թանգարանը համարվում է նորարար մշակութային հաստատություն, միևնույն ժամանակ թանգարան, կրթական և գիտահետազոտական կենտրոն, ինչպես նաև ակումբ, որտեղ տեղի են ունենում սոցիալական միջոցառումներ։ Թանգարանի կայքում վիրտուալ ճանապարհորդություն կատարելու հնարավորություն կա։

Թանգարանի ֆոնդում կան 300 հազար արվեստի նմուշներ, սակայն կենտրոնական թանգարանի շենքում ցուցադրվում են ընդամենը 3500 ցուցանմուշ, որոնք ներկայացված են աշխարհագրական սկզբունքով՝ Աֆրիկա, Ասիա, Օվկիանիա և Ամերիկա։

Թանգարանի խորհրդանիշը «Լա-Չուպիկուարո»-ն, որն իրենից ներկայացնում է 31 սմ երկարությամբ, կավից պատրաստված կանացի արձանիկ։ Այն Մինչկոլումբոսյան Ամերիկայի մշակույթի ցայտուն նմուշ է։


Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Թանգարանի պաշտոնական կայք

Text submitted to CC-BY-SA license. Source: Բրանլի փողոցի թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité