Aller au contenu principal

Բելվիլ (Փարիզ)


Բելվիլ (Փարիզ)


Բելվիլ (ֆր.՝ Belleville), թաղամաս Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 20-րդ շրջանում։ Տեղակայված է Փարիզի արևելյան մասում, Բելվիլյան բլրի վրա (Butte de Belleville)։

Պատմություն

Բնակավայրը գտնվում է Բելլ Վյու բլրի վրա (Belle Vue նշանակում է գեղեցիկ համայնապատկեր, գեղեցիկ տեսարան) և շրջապատված է խաղողի այգիներով։ Հայտնի է 12-րդ դարից։ 18-րդ դարում այն եղել է փարիզեցիների կիրակնօրյա հանգստավայրը։ 1840 թվականին, Բելվիլը՝ Փարիզի հետ միասին, գոտևորված էր Տյերսկի քաղաքային պարսպով։ Աստիճանաբար այն ձեռք է բերել քաղաքային հատկանիշներ, այստեղ բնակություն են հաստատել այն փարիզեցիները, որոնց բնակարանները ոչնչացվել էին Փարիզի օսմանիզացիայի՝ մայրաքաղաքի վերակառուցման գործընթացում։

1871 թվականին Փարիզի կոմունայում Բելվիլյան բարիկադները վերջինն էին, որոնք հանձնվեցին վերսալցիներին։ Այդ ժամանակ Փարիզի այս հատվածի բնակչությունը 50 հազարից նվազեց մինչև 30 հազար մարդ։

Բելվիլը պաշտոնապես ընդգրկվել է Փարիզի սահմաններում 1860 թվականին, իսկ Բելվիլյան փողոցը (rue de Belleville) դարձել է 19-րդ և 20-րդ մայրաքաղաքային շրջանների սահմանը։

1920-ական թվականներից Բելվիլը դարձել է ներգաղթյալների թաղամաս, որտեղ բնակվում են հայեր, հույներ, լեհեր և հրեաներ։ Նրանք աշխատում են հագուստի և կոշիկների արհեստանոցներում։ 1960-ականներին տեղի է ունեցել ալժիրցիների և թունիսցիների մեծ ներհոսք, իսկ 1980-ական թվականներին՝ աֆրիկացիների և ասիացիների։ Թաղամասը հումորով կոչում են «Բաբելվիլ» (Babelville):

1930-ական թվականներին հայտնի գնչու կիթառահար Ջանգո Բատիստ Ռեյնհարդը հավերժացրել է Բելվիլ շրջանը համանուն ստեղծագործությունում։

Տեսարժան վայրեր

  • Բելվիլի պարկ, բացվել է 1988 թվականին։
  • 1915 թվականին թաղամասի Բելվիլյան փողոցում ծնվել է Էդիթ Պիաֆը։

Պատկերասրահ

Տես նաև

  • Փարիզի կոմունա (1871)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Website of a Belleville business association
  • Site internet du Conseil de Quartier Belleville
  • Documentaire Ménilmontant-Belleville : Mémoires d'un vieux quartier, diffusé par l'ORTF le 07/06/1965 - sur le site de l'INA
  • Parcours d'architecture : un nouveau regard sur le patrimoine parisien. 20e ardt - Au travers du Bas-Belleville Արխիվացված 2009-07-13 Wayback Machine, sur le site de la mairie de Paris

Text submitted to CC-BY-SA license. Source: Բելվիլ (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité