Aller au contenu principal

Բրուքլինի հանրային գրադարան


Բրուքլինի հանրային գրադարան


Բրուքլինի հանրային գրադարան, գրադարանների ցանց, որ սպասարկում են Նյու Յորք քաղաքի Բրուքլին շրջանի բնակչությանը։ Զբաղեցնում է հինգերորդ տեղը ԱՄՆ գրադարանային ցանցերի շարքում։ Ինչպես և Նյու Յորքի երկու այլ գրադարանային ցանցերը համարվում է անկախ ոչ առևտրային կազմակերպություն, որը ֆինանսավորվում է Նյու Յորքի իշխանությունների, նահանգների կառավարությունների, դաշնային կառավարության և մասնավոր հովանավորների կողմից։ 2009 ֆինանսական տարում գրադարանը ԱՄՆ ամենահաճախելի գրադարանն էր հանրային գրադարանների թվում։

Պատմություն

Բրուքլինի գրադարանային ցանցը հաստատված է Նյու Յորք նահանգի 1892 թվականի մայիսի 1-ի օրենքով։ Բրուքլինի հանրային խորհուրդը ստեղծեց Բրուքլինի հանրային գրադարանի ստեղծման մասին բանաձևտ 1896 թվականի նոյեմբերի 30-ին։ Գրադարանի առաջին տնօրենը Մերի Քրեգին էր։ 1901-ից մինչև 1923 թվականը ընկած ժամանակահատվածում միլիոնատեր Էնդրյու Քարնեգին 1,6 միլիոն դոլար նվիրաբերեց 21 մասնաճյուղերի զարգացման համար։

Ղեկավարություն

Գրադարանային ցանցը կառավարվում է 28 անդամներից բաղկացած խորհուրդի կողմից, որոնք չեն ստանում աշխատավարձ։ Խորհրդի 11 անդամները նշանակվում են քաղաքապետի կողմից և ևս այդքանը Բրուքլին վարչական շրջանի ղեկավարի կողմից։ Խորհրդի մնացած 12 անդամներն ընտրվում են։

Տնօրեններ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Բրուքլինի հանրային գրադարան (անգլերեն)
  • «Бруклинская публичная библиотека» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Բրուքլինի հանրային գրադարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité