Aller au contenu principal

Ալ-Ազհարի համալսարան


Ալ-Ազհարի համալսարան


Ալ-Ազհար (արաբ․՝ الأزهر‎‎), իսլամական աշխարհի ամենահին և ամենահեղինակավոր հոգևոր համալսարաններից մեկը։ Հիմնադրվել է Կահիրեում` Ֆաթիմյանների տոհմի կողմից։

Պատմություն

Հիմնադրում

Համալսարանը ստեղծվել է 970 թվականին, որպես մեդրեսե Ալ-Ազհար մզկիթին կից և հաստատվել է 988 թվականին ֆաթիմյանների կողմից։ Անվանումը ստացել է ի պատիվ Մուհամմադ մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի։ Մզկիթը համարվում էր ֆաթիմյանների պաշտոնական մզկիթը և շիաների կենտրոնը։ 975 թվականից սկսած մզկիթում կարդում էին շիիզմի մասին դասախոսություններ։ 988 թվականին նախարար Յակուբ բին Կալյասը ստեղծում է ուսումնական պլան, հավաքում ուսուցիչների խումբ և ներգրավում ուսանողների։

Ի շնորհիվ իր աշխարհագրական դիրքի (Կահիրեն գտնվում է Ասիայի և Աֆրիկայի հատման գծում) Ալ-Ազհար գալիս էին բազմաթիվ օտարերկրացիներ։ Ի սկզբանե ուսուցումն անցկացվել է մզկիթի բակում, սակայն այլ քաղաքներից մեծաքանակ ուսանողներ ունենալու պատճառով կառուցվել են հատուկ բնակելի տարածքներ։ Ալ-Ազհարի համալսարանական համակարգը ներառում էր հրավիրված պրոֆեսորների աշխատանքների օգտագործումը և տաղանդավոր ուսանողների համար կրթաթոշակների տրամադրումը։

Ժամանակի ընթացքում համալսարանը անցավ խառը շիիսունիական աստվածաբանության։ 1171 թվականին Սալադինի կողմից Կահիրեում ֆատիմյանների վարչակարգը տապալելուց հետո Ալ-Ազհարը կորցրել է իր նախնական նշանակությունը և դարձավ սուննի մզկիթ՝ Շաֆիի մադհաբի կրթական կենտրոնով։ Ալ-Ազհարի գրքերի հարուստ հավաքածուից որոշ մաս (քանակը գնահատվում էր 120 հազարից մինչև 2 միլիոն) վաճառվել կամ ոչնչացվել է։ Սալադինի օրոք Ալ-Ազհարում, դասավանդել է գիտնական և բժիշկ Աբդուլ-Լատիֆ իբն Յուսուֆ ալ-Բաղդադի և հրեա փիլիսոփա Մայմոնիդ, կարդացել են դասախոսություններ բժշկության և աստղագիտության վերաբերյալ։

XIII դարից սկսած Ալ-Ազհարի պատերից ներս գործում էին չորս սուննիական մազհաբներ, շիիթները և հետագայում սուֆի դպրոցները։ XVIII դարում համալսարանը դարձավ սունիի կենտրոն։

Զարգացում

XIV-XV դարերում Ալ-Ազհարի մոտ կառուցվել են մի քանի մեդրեսեներ։ Հետագայում դրանք միավորվեցին Ալ-Ազհարի հետ։ Այն բանից հետո երբ Եգիպտոսն անցավ օսմանական կայսրության տիրապետության տակ (1517 թվականից սկսած), պետությունը դադարեց օգնել Ալ-Ազհարին, ինչի արդյունքում կրթական համակարգը անկում ապրեց, բազմաթիվ մեդրեսեներ դադարեցին գոյություն ունենալ։ Չնայած դրան, համալսարանը մնում էր Մերձավոր Արևելքի իրավական աստվածաբանական և արաբական բանասիրության կարևոր հենարանը։ Այնտեղ ուսանել են ոչ միայն Եգիպտացի մուսուլմանները, այլև այլ երկրներից՝ հատկապես աֆրիկայից, ժամանած ուսանողներ։ XVIII դարում համալսարանը դարձավ ավանդական կրթության և գիտության ընդհանուր իսլամական կենտրոն։

XIX դարի վերջին քառորդում սկսվեց ուսումնական ծրագրերի, կազմակերպչական կառուցվածքի և համալսարանի ներքին կանոնակարգերի արդիականացման երկարատև գործընթացը։ Ալ-Ազհարին աստիճանաբար ունեցավ համալսարանի կարգավիճակ։

XX դար

1961 թվականին ըստ «Ալ-Ազհարի զարգացման օրենքի», ձևավորվել են նաև աշխարհիկ ֆակուլտետները, ինչպիսին է օրինակ պոլիտեխնիկականը։ Նույն թվականին բացվեց Ալ-Ազհարի կանանց քոլեջը, որտեղ կանայք կարող էին կրթություն ստանալ։ Ընդորում նրանք սովորում և ապրում էին առանձին, իսկ նրանց ուսուցիչները բացառապես կանայք են եղել։ Առաջին կինը, ով հրավիրված է եղել ելույթ ունենալու (1955), Ալ-Ազհար համալսարանում եղել է արևելապակիստանցի գրող և լրագրող Զաիբ-ուն-Նիսսա Համիդուլլանը։

XXI դար

Այժմ Ալ-Ազհարը հանդիսանում է Եգիպտոսի ինքնատիպ բրենդ, այն հիշատակվում է նաև երկրի սահմանադրության մեջ։ Ալ-Ազհարը հանդիսանում է արաբական արևելքի ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատություն։ Այստեղ ամեն տարի սովորում են աշխարհի ավելի քան հարյուր երկրներից ժամանած ուսանողներ։ Ալ-Ազհարի բազմաթիվ շրջանավարտներ հայտնի են ոչ միայն Եգիպտոսում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Որոշ եգիպտացի փորձագետներ այսօր քննադատում են համալսարանը չափազանց ավանդապաշտ լինելու և ուսուցման նոր տեխնոլոգիաներ չկիրառելու համար։

Եգիպտոսում Մուսուլման եղբայրների իշխանության տապալումից հետո (2013) Ալ-Ազհարը վերածվեց նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի աշխարհիկ ռեժիմի դեմ բողոքների կենտրոնի։ Համալսարանի ղեկավարությունը հեռացրել է 76 ուսանողի, ովքեր մեղադրվում էին «Մուսուլման եղբայրներին» աջակցելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Ինչպես նաև Զակազիկի մասնաճյուղից հեռացվել են 36 ուսանողներ։

2015 թվականի մայիս 13-ին Վերլուծական կենտրոն Գեյթսթոուն ինստիտուտը (Նյու Յորք, ԱՄՆ) հրապարակել է ամփոփիչ զեկույց՝ «Անհավատներին գլխատել։ Քրիստոնյաների մուսուլմանական հալածանքները, 2015 թվականի փետրվար», 2015 թվականի մուսուլմանական երկրներում քրիստոնյաների հետապնդման մասին։ Զեկույցի հեղինակը ամերիկացի արևելագետ, արաբագետ և իսլամագետ Ռայմոնդ Իբրահիմը նշել է, որ

Ուսուցում

Համալսարանում ուսուցանվող հիմնական առարկաներն են՝ իսլմական իրավունքը (Ֆիկհ), արաբերեն լեզուն և գրականությունը, Ղուրանի կանոնները, հադիսների տեսությունը։

1932 թվականից սկսած ուսուցումը բաժանվեց երեք հիմնական ճյուղերի՝ արաբերենի, Աստվածաբանության և շարիաթի։ Այս մասնաճյուղերը տեղակայված էին մզկիթի մոտակայքում և նրանց մոտ էր գտնվում տղաների մեդրեսեն։

1961 թվականին «Ալ-Ազհարի զարգացման մասին օրենքի» համաձայն ստեղծվեցին աշխարհիկ ֆակուլտետներ (բժշություն, գյուղատնտեսություն և այլն)։ Դրանից հետո համալսարանում գործում էր ինը մասնաճյուղ՝

  • կրոնի հիմունքներ,
  • շարիաթական օրենք,
  • գրականություն,
  • վարչական գործ և առևտուր,
  • պոլիտեխնիկական,
  • գյուղատնտեսական,
  • բժշկական,
  • մանկավարժական,
  • կանանց համար նախատեսնված։

Համալսարանն ունի արաբական ձեռագրերի և տպագիր հրատարակությունների հարուստ հավաքածու (20 հազար հատորից ավելի)։ Նրա ներսում գործում են մի շարք կրոնական համալսարաններ և հաստատություններ, այդ թվում նաև Իսլամական հետազոտությունների ակադեմիան։ Համալսարանը հրատարակում է իր ամսագրերը և ծրագրերը։ Մինչ օրս Ալ-Ազհարը շարունակում է մնալ բոլոր իսլամական երկրների իսլամական աստվածաբանների պատրաստման ամենամեծ կենտրոնը։

Կանանց դասերը անցկացվում են կանանց քոլեջում, որը բաժանված էր հինգ մասնաճյուղերի` արաբերեն և իսլամական մշակույթ, բժշկական, հումանիտար, պոլիտեխնիկական և առևտրային։ Քոլեջի բոլոր ուսուցիչները բացառապես կանայք են։

Համալսարանում գործում է անգլիական գնահատման համակարգը` 100 միավորից բաղկացած։ Ալ-Ազհարի դիպլոմը միջազգային է և ճանաչված է աշխարհի շատ երկրներում։

Ուսուցումը եգիպտացիների և արտերկրացիների համար անվճար է։ Ալ-Ազհար համալսարան ընդունվելու համար օտարերկրացիները պետք է ունենան իմամից բնութագրական նամակ և պետք է հանձնեն ընդունելության քննություններ։ Ընդունելության քննությունների ժամանակ ստուգում են օտարերկրացիներ Ղուրանի և արաբերենի իմացությունը։ Այս հիմնական գիտելիքները կարելի է ձեռք բերել նախապատրաստական դասընթացներում։

Հայտնի ուսուցիչներ

Համալսարանի հետ է կապված այնպիսի մարդկանց գործունեությունը, ինչպիսիք են` ֆիզիկոս Իբն ալ-Հայսամը, բժիշկ Աբդուլ-Լատիֆ իբն Յուսուֆ ալ-Բաղդադին, բանաստեղծ սուֆի Օմար իբն ալ-Ֆարիդը, պատմաբան և ֆակիհ Իբն Խալդունը, իսլամի ռեֆորմատոր և հասարակական գործիչ Մուհամմադ Աբդոն և այլք։

Համալսարանի դասախոսների շարքում եղել են այնպիսի հայտնի աստվածաբաններ և գիտնականներ, ինչպիսիք են `

  • Մուհամմեդ Այյադ Տանտավին (1810-1861), արաբագետ, բանասեր, ավելի ուշ դասավանդել է նաև Սանկտ Պետերբուրգում
  • Մուհամմադ Աբու Զահրան (1898-1974), գրող, աստվածաբան
  • Մուհամմադ Ասադը (1900-1992), աստվածաբան, քաղաքական գործիչ, դիվանագետ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Халидов А. Б. ал-Азхар // Իսլամ. հանրագիտարանային բառարան / отв. ред. С. М. Прозоров. — М.: Наука, 1991. — С. 15-16.
  • Ньюби Г. Краткая энциклопедия ислама = A Concise Encyclopedia of Islam / Пер. с англ.. — М.: Фаир-пресс, 2007. — 384 с. — 3000 экз. — ISBN 978-5-8183-1080-0

Արտաքին հղումներ

  • Կաղապար:Кругосвет
  • «Аль-Азхар». Ислам Сегодня. 2014 թ․ ապրիլի 9. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.

Text submitted to CC-BY-SA license. Source: Ալ-Ազհարի համալսարան by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité