Aller au contenu principal

Ապակե աշտարակ


Ապակե աշտարակ


Ապակե աշտարակ (իսպ.՝ Torre de Cristal), գրասենյակային երկնաքեր Մադրիդի Ֆուենկառնալ Էլ-Պարդո շրջանում՝ տեղակայված Պասեո դե լա Կաստելյանա 259C հասցեում։ Երկնաքերի բարձրությունը կազմում է 249 մետր, քաղաքի և ամբողջ երկրի (Տոռե Սեպսայից հետո) ամենաբարձր շենքերի ցանկում զբաղեցնում է երկրորդ տեղը, Եվրամիության ամենաբարձր շենքերի ցանկում՝ չորրորդ և Եվրոպայի ամենաբարձր շենքերի ցանկում՝ 15-րդ տեղը (ներառյալ Ռուսաստանը)։

Նկարագրություն

«Ապակե աշտարակը» «Չորս աշտարակներ» համալիրի չորս երկնաքերերից մեկն է։ Համալիրի մյուս երեք աշտարակներն են՝ Torre Cepsa (250 մետր), Torre PwC (236 մետր) և Torre Espacio (230 մետր)։ Կառույցի համար փորվել և հանվել է 90000 մ3 հող, թափվել է 40000 մ3 բետոն, շինարարության համար ծախսվել է 4,5 միլիոն աղյուս (չհաշված ստորգետնյա հարկերը) և 6000 տոննա պողպատ։ «Ապակի աշտարակի» նախասրահի առաստաղի բարձրությունը 10 մետր։ Երկնաքերը հագեցած է ժամանակակից հրդեհային պաշտպանության համակարգով, օրինակ, կրակը հանգցնող հովհարիչները կարող են դիմակայել մեկ ժամ 400 °C ջերմաստիճանի։ Երկնաքերի ստորին հատվածում և նրա գագաթին օդի ջերմաստիճանի տարբերությունը կարող է հասնել 10 աստիճան, աշտարակի վերին մասում քամու գրանցված առավելագույն արագությունը 132 կմ/ժ է։ Երկնաքերը, ինչպես իր անունը, ամբողջությամբ պատված է ապակով և ունի 4600 պատուհան 44000 մ2 ընդհանուր տարածք և մոտ հարյուր տոննա զանգված։ Երկնաքերում էլեկտրական մալուխների երկարությունը մոտ 250 կիլոմետր է։ Շենքի 27 վերելակների աշխատանքը կազմակերպվում է այնպես, որ նույնիսկ թեժ ժամերին այն տեղ է հասնում կես րոպեից։ Երկնաքերի տանիքում կա ուղղահայաց տեսակի ձմեռային այգի 600 մ² տարածքով կան (մոտ 24000 բույսեր)։

Ամենամեծ վարձակալներ՝ KPMG (20000 մ² 17 հարկերում, 1900 աշխատակից), Red Hat, VidaCaixa Grupo, Grupo Agbar, SEAT, ThyssenKrupp, Regus:

Հիմնական առանձնահատկություններ
  • Շինարարություն՝ 2004-2008 թթ. կամ 2009 թ. դեկտեմբերի 4
  • Բարձրություն՝ 250 մ (ալեհավաքի), 249 մ (ճարտարապետական), 210,6 (վերին հարկերում)
  • Երկարություն և լայնություն՝ 51 х 33 մ
  • Հարկեր՝ ըստ տարբեր աղբյուրների 45, 50 կամ 53 և 6 ստորգետնյա
  • Վերելակներ՝ 27
  • Տարածք՝ 59827 մ²
  • Ավտոկանգառատեղեր՝ 1200
  • Շինարարության արժեքը՝ 339590604 դոլարին համարժեք
  • Ճարտարապետ՝ Սեզար Պելլի
  • Սեփականատեր՝ Mutua Madrileña
  • Հիմնական կապալառու՝ Grupo ACS

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • Torre de Cristal
  • Torre de Cristal at structurae.net

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Ապակե աշտարակ by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé