Aller au contenu principal

Մեդիսոն Սթրիթ (Մանհեթեն)


Մեդիսոն Սթրիթ (Մանհեթեն)


Մեդիսոն Սթրիթ , երկկողմանի խճուղի Նյու Յորքի Մանհեթեն շրջանի ներքին Իստ Սայդում։ Սկսվում է Բրուքլինի կամրջի մուտքի արգելապատնեշի տակից և վերջանում Գրանդ Սթրիթով։ Այն մոտավորապես տասնվեց խոշոր քաղաքային թաղամասերի երկարություն ունի։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակուներից հետո իրականացված անվտանգության միջոցառումների պատճառով հանրության մուտքը դեպի սուրբ Ջեյմս պալատ տանող հատվածը արգելված է։ Մեդիսոն Սթրիթի բնույթը թաղամասից թաղամաս փոխվում է։ Փայք Սթրիթի արևելքիում կան բնակարանային նախագծեր։ Փայք Սթրիթի և Քեթրին Սթրիթի մեջտեղում գտնվող փողոցը բնակելի է գերակշռված հիմնականում շենքերով։ Փողոցը համարվում է Չայնաթաունի հարավային սահմաններից մեկը։

50 Մեդիսոն Սթրիթում գտնվող Համիլտոն-մեդիսոն հաուսը երեխայի խնամքի հիմնական մատակարարն է Չայնաթաունի, Թու Բրիջիսի և ներքին Իստ Սայդի թաղամասի համար։ Մեդիսոն Սթրիթը շրջապատված է բնակարանային նախագծերով,շենքերով և դպրոցներով։ PS 1, PS 2 և Քորլեարս համալիրային դպրոցները բոլորը ունեն փողոցին նայող բակեր։ 227 Մեդիսոն Սթրիթում կան նաև բժշկական հաստատություններ կլինիկաներով և դեղատներ (Գուվեղնող Առողջապահական Ծառայություններ), դա նախկինում եղել է գլխավոր հիվանդանոցը շտապ օգնության հարմարություններով։

Տրանսպորտ

F գնացքը կանգ է առնում Իստ Բրոդվեյ կայարանում, որտեղից կա ելք դեպի Մեդիսոն Սթրիթ։ Արևելքից M22 ավտոբուսը Գրանդ Ստրիտից Մեդիսոն փողոցով գնում է դեպի սուրբ Ջեյմս Փլեյս, իսկ արևմուտքից Գրանտ Ստրիտից դեպի Փայք Ստրիտ։ M15 ավտրբուսը գնում է Փայք Սթրիթից Մադիսոն Սթրիթով դեպի սուրբ Ջեյմս պալատ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Madison St storefronts Pictures of storefronts along Madison Street

Text submitted to CC-BY-SA license. Source: Մեդիսոն Սթրիթ (Մանհեթեն) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité