Aller au contenu principal

Ջորջ Բիշոպի աստղադիտարան


Ջորջ Բիշոպի աստղադիտարան


Ջորջ Բիշոպի աստղադիտարան (անգլ.՝ George Bishop's Observatory), մասնավոր աստղադիտարան, որը հիմնվել է Ջորջ Բիշոպի կողմից 1836 թվականին Լոնդոնի Ռեջենս-պարկում. Գործել է մինչև 1877 թ.։

Աստղադիտարանի ղեկավարները

  • 1844 - 1854 - Ջոն Հինդ

Աստղադիտարանի պատմությունը

Այս մասնավոր աստղադիտարանը հիմնվել է 1836 թ. լոնդոնյան գարեջրագործ և խոշորագույն գինու մանուֆակտուրայի ղեկավար Ջորջ Բիշոպի կողմից։ Բիշոպը հրավիրում էր իր աստղադիտարան և վճարում էր այն ժամանակի հայտնի աստղագետներին։ 1861 թ. Ջորջ Բիշոպի մահից հետո աստղադիտարանը փակվեց, իսկ 1863 թ. գործիքները տեղափոխվեցին Մեդոուբանկ (Տուիկենհեմ)։ Տուիկենհեմի աստղադիտարանը իր հերթին փակվել է 1877 թ. և բոլոր գործիքները տեղափոխվեցին Նեապոլ, Կապոդիմոնտե աստղադիտարան։ XX դարում «South Villa» շենքը տեղափոխեցին Ռեջենս քոլեջ։

Հետազոտությունների ուղղությունները

  • Աստերոիդների որոնում
  • Փոփոխական աստղերի որոնում և հետազոտություն
  • Գիսաստղերի դիտարկումներ
  • Կրկնակի աստղեր

Հիմնական նվաճումները

  • 10 աստերոիդների հայտնաբերումը Հինդի կողմից՝
  • Հինդի կողմից փոփոխական աստղերի հայտնաբերումը և հետազոտությունները՝ R Նապաստակ, U Երկվորյակներ և Т Ցուլ (նույնպես հայտնի է որպես Հինդի փոփոխական միգամածություն), μ Ցեֆեոս։
  • Մեր ժամանակների առաջին Նոր աստղի հայտնաբերումը Հինդի կողմից՝ Օձակրի Նոր 1848 թվականի (V841 Օձակիր)։
  • Մեկ աստերոիդի հայտնաբերումը Ալբերտ Մարտի կողմից՝ (29) Ամֆիտրիտե։
  • Խավարածրի մոտ գտնվող աստղերի կատալոգի ստեղծումը, որը հեշտացրեց աստերոիդների որոնումները։

Հայտնի աշխատակիցները

  • Էդուարդ Ֆոգել (1851-53)
  • Ալբերտ Մարտ (1853-55)
  • Չարլզ Թելմեջ (1860-61)
  • Նորման Պոգսոն (1850-51)
  • Ուիլիամ Դեյվզ (1839-44)
Collection James Bond 007

Արտաքին հղումներ

  • Ջորջ Բիշոպը (1785-1861) և նրա South-Villa աստղադիտարանը
  • Բիշոպի "South Villa" Ռեջենս Պարկում, Լոնդոն
  • Աստղադիտարանի կոորդինատների աղբյուրը
  • Աստղադիտարանների կոդերի ցանկը 1986 թվականին
  • Աստերոիդների ցանկ (արխիվային ֆայլում նշված են աստղադիտարանները և հայտնաբերողների անունները)

Տես նաև

  • Աստղագիտական գործիքների ցանկ
  • Աստղադիտարանների կոդերի ցանկ

Text submitted to CC-BY-SA license. Source: Ջորջ Բիշոպի աստղադիտարան by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité

Non trouvé