Aller au contenu principal

Մարսելի աստղադիտարան


Մարսելի աստղադիտարան


Մարսելի աստղադիտարան (ֆր.՝ Observatoire de Marseille, կոդը` «014»), մասնագիտացված աստղադիտարան, որը տեղակայված է Ֆրանսիայի հարավում` Մարսելում։ Աստղադիտարանը միավորում է մի քանի բաժիններ՝ Մարսելի աստղաֆիզիկայի լաբորատորիան, Վերին Պրովանսի աստղադիտարանը, աստղային և համաշխարհային ինտերֆերենցիայի լաբորատորիան, Գասենդիի բաժինը։

Պատմություն

Աստղադիտարանում կատարված առաջին դիտարկումները սկսվել են 1702 թվականին, առաջին աստղադիտակի համար միջոցները հատկացվել են թագավորի կողմից։ Աստղադիտարանի առաջին տնօրենն էր ճիզվիտ Անտուան Լավալը։ 1718-1729 թվականներին աստղադիտարանը փակվել էր Լավալի Թուլոն մեկնման հետ կապված։ Էսպրիտա Պազենայի ժամանման հետ աստղադիտարանում սկսվում է զարգացման նոր փուլ, նույն տարում այն դառնում է նավատորմի թագավորական աստղադիտարան։ Պազենայի կառավարման ընթացքում աշխատանքի են ընդունվել երկու նոր աստղագետներ և աստղադիտարանում տեղադրվել է նոր 6 ֆուտանոց աստղադիտակ։ Պազենան կորցրեց իր պաշտոնը 1763 թվականին։

Աստղադիտարանի ամբողջ աշխատանքի ընթացքում այնտեղ ակտիվորեն կատարվում էին աստերոիդների որոնումներ և գիտական աշխատանք։ Հուշագրավ հայտնագործություններից մեկն է Ստեֆանի կվինտետի հայտնաբերումը 1877 թվականին։ Այս աստղադիտարանում է աշխատել Ալֆոնս Բորելլին։

Աստղադիտարանի ղեկավարները

  • Անտուան Լավալ 1702 - 1728
  • Էսպրիտ Պազենա 1729 - 1763
  • Սեն-Ժակ դե Սիլվաբել 1763 - 1801
  • Ժակ-Ժոզեֆ Թուլիս 1801 - 1810
  • Ժան-Ժակ Բլանպեյն 1810 - 1821
  • Ժան-Ֆելիկս Ադոլֆ Գամբարտ 1821 - 1836
  • Բենժամին Վալզ 1836 - 1860
  • Էդուարդ Ստեֆան 1866 - 1907
  • Հենրի Բորգետ 1907 - 1921
  • Հենրի Բիյսոն 1921 - 1923
  • Ժան Բոսլեր 1923 - 1948
  • Շարլ Ֆերենբակ 1948 - 1972

Տես նաև

  • Աստղադիտարաններ

Արտաքին հղումներ

  • Ժամանակագրություն Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
  • Աստղադիտարանի պատմությունը XVIII-ից XIX դարերում Արխիվացված 2008-12-01 Wayback Machine
  • Մարսելի աստղադիտարանի պատմությունը
  • Պաշտոնական կայքը Արխիվացված 2012-07-17 Wayback Machine

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Մարսելի աստղադիտարան by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité