Aller au contenu principal

Երկրորդ համաշխարհային պատերազմի կանանց հուշարձան


Երկրորդ համաշխարհային պատերազմի կանանց հուշարձան


Երկրորդ համաշխարհային պատերազմի կանանց հուշարձան (անգլ.՝ Monument to the Women of World War II), Լոնդոնի Ուայթհոլ փողոցում Կենոտաֆից հյուսիս գտնվող Մեծ Բրիտանիայի ազգային պատերազմի հուշահամալիր։ Ստեղծել է քանդակագործ Ջոն Ու. Միլսը, բացման արարողությունը կատարել է Եղիսաբեթ II-ը 2005 թվականի հուլիսին։

Հուշահամալիրի ստեղծման նպատակով կազմակերպվել է դրամահավաք, որին իր մասնակցությունն է բերել Ազգային ժառանգության հիշատակի հիմանդրամը։ Բարոնուհի Բութրոյդը դրամահավաքի գումարը ձեռք է բերել «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուում։

Հիմնադրում

Հուշահամալիրի ստեղծման գաղափարը 1997 թվականին առաջ է քաշել թոշակի անցած դիվանագետ Դեյվիդ Մաքնոլի Ռոբերտսոնը, ով տեղեկացրել էր, որ շատ երկրներ ունեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կանանց կատարած աշխատանքը հավերժացնող ազգային հուշարձան, մինչդեռ Մեծ Բրիտանիան չուներ։ Նախորդ արշավների արդյունքում Ռոբերտսոնի մասնակցությամբ իրականացված դրամահավաքով հաջողվել էր հուշատախտակ փակցնել Յորքի Սուրբ Պետրոսի տաճարում։ Արշավի առաջատարներն էին նախկին հրացանակիրներ Էդնա Սթորրը և Միլդրեդ Վիլը։ Դրամահավաքին իրենց աջակցությունը բերեցին Բարունուհի Բութրոյդը, բրիտանացի երգչուհի, Բրիտանական Կայսրության շքանշանակիր Վերա Լիննը և Բրիտանական թագավորական ընտանիքի անդամ արքայադուստր Աննան։ Դրամահավաքին աջակցեցին նաև քաղաքական գործիչներ Ջոն Գրոգանը, Հյու Բեյլին, Բարոնուհի Ֆինլայ Լանդաֆցին և Ռոբերտ Քրաուֆորդը։

Ազգային ժառանգության հիշատակի հիմնադրամը հատկացրեց 934,115 ֆունտ ստերլինգ, 800,000 ֆունտ ստերլինգ հանգանակեց Բարոնուհի Բութրոյդը, որը 2002 թվականին «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուում հայտնվեց բարեգործական նպատակով։ Գումարի մնացած մասը հանգանակեց Յորքում հիմնադրված Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիր հիմնադրամը։

Նախագծում

Նախագծի նախնական տարբերակը ներկայացնում էր օդային հարձակման հսկիչ կնոջ, որն ապաստան է տալիս երեխաների։ Այս տարբերակը պարզեցվեց, մինչև վերջնական տարբերակը ստացվեց։

Բրոնզե հուշարձանն ունի 6,7 մետր բարձրություն, 4,9 մետր երկարություն և 1,8 մետր լայնություն։ Հուշարձանի կողերի գրվածքները կրկնօրինակում են պատերազմի ժամանակի ռացիոնալ գրքերի համար օգտագործվող տառատեսակը։ Հուշարձանի շուրջ 17 անհատական հագուստներ ու համազգեստներ են , որոնք խորհրդանշում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կանանց ստանձնած տարբեր աշխատանքները։ Հանդերձանքը ներառում է համազգեստներ, որոնք հագել են Կանանց ցամաքային բանակում, Կանանց արքայական ռազմածովային նավատորմում, բուժքրոջ, ոստիկանի հագուստ, զոդման դիմակ։

Հուշարձանի բացում

Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2005 թվականի հուլիսի 9-ին, Լոնդոնի պայթյուններից երկու օր անց։ Հուշարձանը բացել է Եղիսաբեթ II-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 60-ամյա տարեդարձի միջոցառումների շրջանակներում։ Բացման արարողությանը մասնակցել են նաև Բարոնուհի Բութրոյդը, Մարգարետ Թետչերը, Վերա Լիննը, Պաշտպանության քարտուղար Ջոն Ռեյդը, ինչպես նաև պատերազմի վետերան կանայք, ինչպես նաև Ֆրանսիական դիմադրության բրիտանացի գործակալ Նենսի Ուեյքը։ Բացման ժամանակ անցել են հինգ ուղղաթիռներ՝ Apache, Sea King, Lynx, Chinook և Merlin, որոնք վարել է կանանց անձնակազմը։ Դրան հաջորդել են կին օդաչուների վարած երկու Tornado ADV-ները։

Վանդալություն

2015 թվականի մայիսին ընտրություններում Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության հաղթանակից հետո, հուշարձանը վանդալների կողմից ներկվել է կարմիր գրաֆիտիով։ Դաունինգ փողոցը վնասը համարել է «վիրավորական», և առնվազն 17 մարդ է ձերբակալվել Ուայթհոլ փողոցի բախումների ժամանակ։

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Արտաքին հղումներ

  • Construction of Monument on John W Mills website Արխիվացված 2020-02-22 Wayback Machine
  • Unveiling & Dedication Ceremony on John W Mills's website Արխիվացված 2020-02-22 Wayback Machine
  • Official website of the Monument

Text submitted to CC-BY-SA license. Source: Երկրորդ համաշխարհային պատերազմի կանանց հուշարձան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité