Aller au contenu principal

Լոնդոնի կայսերական քոլեջ


Լոնդոնի կայսերական քոլեջ


Լոնդոնի կայսերական քոլեջ (անգլ.՝ Imperial College London), բարձրագույն ուսումնական հաստատություն Հարավային Կենսինգտոնում՝ մասնագիտացված գիտության, ճարտարագիտության, բժշկության և բիզնեսի մեջ։

1907-2007 թվականներին քոլեջը Լոնդոնի համալսարանի մասն էր կազմում։ Մասնաճյուղի անկախության հաստատումը տեղի ունեցավ 2007 թվականի հուլիսի 8-ին ի պատիվ քոլեջի հիմնադրման հարյուրամյակին։

Պատմություն

Լոնդոնի կայսերական քոլեջը հիմնադրվել է 1907 թվականին հանքարդյունաբերության ակադեմիայի (հիմնադրվել է 1851 թվականին), պոլիտեխնիկական ակադեմիայի (հիմնադրված 1981 թվականին) և City&Guilds քոլեջի հիման վրա (հիմնադրված 1884 թվականին)։ Քոլեջի հարյուրամյակի կապակցությամբ, այն դարձել է անկախ համալսարան։ Ըստ Լոնդոնյան «The Times» թերթի՝ քոլեջը 2008 թվականին ընդգրկված է եղել աշխարհի լավագույն 200 համալսարանների մեջ և զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ 2009 թվականին՝ 5-րդ տեղը։ Քոլեջը էլիտար Ռասել համալսարանների խմբի մի մասն է կազմել։

2005 թվականին Լոնդոնի կայսերական քոլեջը բացել է սեփական բիզնես-դպրոցը, որն անվանել է ճապոնական ծագմամբ ամերիկացի գործարար Հարրի Թանակիի անունով, որը 27 միլիոն ֆունտ է նվիրաբերել բիզնես-դպրոցի շենքը կառուցելու համար։ 2009 թվականին Հարրի Թանակին ֆոնդային շուկայում խարդախություն կատարելու համար ձերբակալվել է և դատապարտվել 6 տարի ժամկետով։ Նույն թվականին բիզնես-դպրոցը «Tanaka Business School»-ից վերանվանվել է «Imperial College Business School»: Բիզնես-դպրոցի շենքը պահպանել է «բարերարի» անունը և այն կոչել «Թանակիի շինություն»։

2008 թվականին, Լոնդոնի կայսերական քոլեջի բիզնես-դպրոցը զբաղեցրել է 30-րդ տեղը Եվրոպայի բիզնես-դպրոցի դասակարգման մեջ, սակայան հաջորդ տարի հասել մինչև 16-րդ տեղ։ Ներկայումս քոլեջի նախագահը ֆիզիկայի վաստակավոր պրոֆեսոր Քոնրադ Ժան Պատրիկն է։

Կազանի Դաշնային համալսարանը Լոնդոնի կայսերական քոլեջի հետ միասին իրականացրել է «Petroleum Engineering» մագիստրոսի ծրագիրը՝ աշխատելով «Ռոսնեֆտ» և «British Petroleum» ընկերությունների հետ։ Այս ծրագիրը թույլ կտա KFU ուսանողներին մեկ տարի սովորել Լոնդոնի կայսերական քոլեջում։

ԶԼՄ

  • Ֆելիքսը (Felix) ուսանողական թերթ է։ Առաջին համարը լույս է 1949 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ընդունելով քոլեջի իրադարձությունների մասին զեկույցները:Առաջին համարի շապիկի հիմնական պատկերը նկարազարդված է եղել սև և սպիտակ կատուներով, ամենայն հավանականությամբ դրանից են ոգեշնչվել թերթի անուն ընտրողները։ Ֆելիքս անունը «Ֆելիքս կատուն» մուլտֆիլմից հետո դարձել էր նաև կատուների անուն։
  • 1995 թվականին համալսարանը ստեղծեց «Լրագրող» (Reporter) պաշտոնական թերթը, որը հրատարակում էր երեք շաբաթը մեկ և հիմնականոմ անդրադառնում էր աշխատակիցներին և գիտնականներին։

Հեղինակություն

Կայսերական քոլեջը «Ոսկե եռանկյունու» մի մասն է (բրիտանական առավել էլիտար համալսարանների խումբ է և ներառում է նաև Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները)։ Ավանդաբար այդ ցուցակում ներառվում են ամենահեղինակավոր և բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Համաձայն QS World University ranking (2013)-ի և Times Higher Education World University Rankings (2013)-ի վարկանիշների կայսերական համալսարանը աշխարհի լավագույն տաս համալսարաններից մեկն է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Официальный сайт (անգլ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Լոնդոնի կայսերական քոլեջ by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité