Aller au contenu principal

Էսպոո


Էսպոո


Էսպոո (ֆիններեն՝ Espoo [ˈespoː], շվեդ.՝ Esbo [ˈɛsbo] Էսբյու), քաղաք Ֆինլանդիայում, երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը։ Տարածքը կազմում է 528,03 կմ², որից 312,29 կմ² ցամաք է, 17,94 կմ² ներքին ջրեր են, իսկ մնացած 197,80 կմ²՝ ծով։

Տեղակայված է երկրի հարավում՝ Բալկանի Ֆիննական ծոցի ափի վրա։ Լինելով Հելսինկիի քաղաք-արբայնակ՝ մտնում է Մեծ Հելսինկիի կազմի մեջ։

Էսպոոն պաշտոնապես համարվում է երկլեզու քաղաք։ Բնակչության մեծ մասը (83,6%) խոսում է ֆիններեն, իսկ մյուսները (8,3%)՝ շվեդերեն։ Բնակչության 8%-ի համար ֆիններենը և շվեդերենը մայրենի լեզուներ չեն։

2012 թվականին Էսպոոն եղել է Ֆինլանդիայի նվազագույն դոտացիոն մունիցիպալիտետը, որը իր գործունեությունը ծավալել է ներքին ինքնաֆինանսավորման հաշվին։ Ըստ 2012 թվականի մունիցիպալիտետական ընտրությունների արդյունքների, կանանց բաժինը քաղաքային սովետում ամենաշատը եղել է Ֆինլանդիայում (ավելի քան 53 %)։ Քաղաքային սովետի ներկայացուցիչը 2013 թվականից մինչև 2015 թվականների ընթացքում եղել է Թիմո Սոյնին` Իսկական ֆիններ կուսակցության առաջնորդը։

Քաղաքի օրը նշվում է օգոստոսի 27-ին։

Բնակչություն


Սպորտ

Քաղաքում գործում է Հոնկա ֆուտբոլային ակումբը, որը մասնակցում է Ֆինլանդիայի Վեյկաուսլիգա բարձրագույն մրցարշավի չեմպիոնատին, ինչպես նաև՝ հոկեյի էսպոո Բլյուզ ակումբը, որը մասնակցում է ֆիննական ՍՄ մրցարշավին։

1990 թվականի մարտի 8-14-ը Բարոնա մրցասպարեզի սառցադաշտում տեղի ունեցավ հոկեյի կանանց առաջնությունը, այդ թվում նաև վերջնախաղը և 3-րդ հորիզոնականի համար պայքարը, որտեղ Ֆինլանդիայի կանանց թիմը հաղթեց Շվեդիայի թիմին 8:2 հաշվով և դարձավ կանանց թիմերի աշխարհի չեմպիոնատի հնգակի բրոնզե մեդալակիր։

Քաղաքակրթություն և արվեստ

1985 թվականից քաղաքում գործում է երիտասարդական թատրոն (շվեդ.՝ Unga Teatern), որը Ֆինլանդիայի ամենահին մանկական և պատանեկական թատրոնն է։

Էսպոոն հայտնի մեղեդային դեթ մետալ Children of Bodom խմբի և նրա անդամների մեծ մասի ծննդավայրն է։ Էսպոոյում է գտնվում Բոդոմ լիճը, որտեղ կատարած սպանությունը դարձել է խմբի անվան հիմքը։

Տեսարժան վայրեր

  • Մորմոնների տաճար
  • Fortum ընկերության ղեկավար կայան
  • Աալտո համալսարան
  • «Serena» ակվապարկ
  • Microsoft Mobile ընկերության ղեկավար կայան
  • Remedy Entertainment տեսախաղերը ստեղծողների ղեկավար կայան

Պատկերասրահ

Collection James Bond 007

Հարևան քաղաքներ

  •  Հունգարիա Էստերգոմ, Հունգարիա
  •  Ռուսաստան Գատչինա, Ռուսաստան
  •  ԱՄՆ Իրվինգ, ԱՄՆ
  •  Դանիա Կյոգե, Դանիա
  •  Նորվեգիա Կոնգսբերգ, Նորվեգիա
  •  Շվեդիա Կրիստիանստադ, Շվեդիա
  •  Էստոնիա Նիմմե, Էստոնիա
  •  Իսլանդիա Սյոյդաուրկրոուկյու, Իսլանդիա
  •  Չինաստան Շանհայ, Չինաստան
  •  Ռուսաստան Սոճի, Ռուսաստան

Հայտնի բնիկներ

  • Լաուրա Լեպիստյո՝ ֆիգուրիստ, որը Եվրոպայի առաջնությունյան անհատական կարգում ստացել է երկրի պատմության մեջ առաջին ոսկե մեդալը։
  • Փեթրի Լինդրուս՝ Norther և Ensiferum խմբերի մենակատար։
  • Կիմի Ռայկկոնեն՝ Ֆորմուլա 1-ի հայտնի մրցարշավորդ։
  • Հելվի Հյամյալյայնեն՝ ֆիննական գրող։
  • Սեմ Լեյք՝ գրող, Remedy Entertainment-ի սցենարիստ։

Տես նաև

  • Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Էսպոյի մունիցիպալիտետ (ֆին.)(շվեդ.)(անգլ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Էսպոո by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité