Aller au contenu principal

Առևտրի համաշխարհային կենտրոն 3


Առևտրի համաշխարհային կենտրոն 3


Առևտրի համաշխարհային կենտրոն 3 (անգլ.՝ Three World Trade Center), երկնաքեր, Նյու Յորքում։ Շինությունը կառուցվել է Ռիչարդ Ջորջ Ռոջերսի ծրագրով, նա Պրիցկերի ճարտարապետական մրցանակի դափնեկիր է։ Շինարարությունը սկսվել է 2010 թվականի հոկտեմբերի 10-ին և ավարտվել է 2018 թվականին։

Նկարագրություն

Գրասենյակային շենքը գտնվում է Գրինվիչ փողոցի արևելյան մասում, այն տեղում, որտեղ գտնվել է Մարիոտ հյուրանոցը, որը փլուզվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկչական հարձակումների ժամանակ։

Շենքի գրասենյակային տարածքը՝ (53 հարկ և 5 առևտրային տարածք) 853 440 մ²։

Համաշխարհային առևտրական կենտրոն 3-ը նախագծվել է ըստ ոսկե կանոնների՝ հաշվի առնելով էներգետիկ և էկոլոգիական նախագծումով LEED (Leadership in Energy and Environmental Design):

Շինարարության ընթացքը

2-րդ, 3-րդ և 4-րդ աշտարակների կառուցումը ավարտվել է 2008 թվականին։

2009 թվականի մայիսի 11-ին հայտարարություն եղավ, ըստ որի պետք էր շինությունից հանել 4 հարկ։ Այս ծրագիրը, որով պետք էր կարճատել շինության հարկերը, երկու անգամ պակասեցրեց գրասենյակների տարածքը՝ հասցնելով մինչև 460 000 մ²։

3-րդ կառույցի շինարարությունը սկսվել է 2010 թվականի հոկտեմբերին, որի շինարարական աշխատանքները պլանավորվել էր ավարտել 2015 թվականին։

2014 թվականի հունիսի 25-ին որոշել են շինարարությունն ավարտին հասցնել մինչև 2017 թվականի ձմեռը։ 2015 թվականի կեսին փոփոխվել է շենքի բարձրությունը։

2016 թվականի հունիսի 23-ին շենքը հասավ իր պլանավորած բարձրությանը։ Շինության հիմքը գցելու արարողության ժամանակ 2 տոննանոց շաղախե դույլ լցվեց աշխատողների և ղեկավարների կողմից։

2016 թվականի օգոստոսի 11-ի երեկոյան վերամբարձ կռունկը բախվել է 12-րդ հարկի ապակե պանելին և ջարդել այն։ Ոչ ոք չի տուժել։

Շինությունը բացվել է 2018 թվականի հունիսի 11-ին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • 3 World Trade Center
  • Three World Trade Center
  • Designs for three World Trade Center Towers Unveiled

Text submitted to CC-BY-SA license. Source: Առևտրի համաշխարհային կենտրոն 3 by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé