Aller au contenu principal

Ազգային ծովային թանգարան (Մեծ Բրիտանիա)


Ազգային ծովային թանգարան (Մեծ Բրիտանիա)


Ազգային ծովային թանգարան (անգլ.՝ National Maritime Museum; կրճ.NMM), ծովային թանգարան Մեծ Բրիտանիայում, Միացյալ Թագավորության առաջատար ծովային թանգարան։ Թանգարանի շենքը, որտեղ առաջ տեղակայված էր Թագավորական ռազմածովային քոլեջը, Համաշխարհային ժառանգության մաս է։

Պատմություն և գործունեություն

Թանգարանը ստեղծվել է 1934 թվականին «National Maritime Act of 1934 Chapter 43»-ի հիման վրա։ Այն կառավարում է Ֆինանսների նախարարության կողմից նշանակված հոգաբարձուների խորհուրդը։ Թագավոր Գեորգ 6-րդ պաշտոնապես բացեց թանգարանը 1937 թվականի ապրիլի 27-ին, երբ նա ճամփորդում էր դստեր` արքայադուստր Էլիզաբեթի հետ (այժմ թագուհի Էլիզաբեթ 2-րդ)։ 2012 թվականին թագւհի Էլիզաբեթ 2-րդը հիմնեց Գրինվիչի Թագավորական թանգարանները (անգլ.՝ Royal Museums Greenwich), որի մաս կազմեցին՝ Ազգային ծովային թանգարանը, Գրինվիչի աստղադիտարանը, Քուինս հաուսը և հայտնի Քաթթի Սարք արագաստանավը։ Թանգարանի հավաքածուն ունի մեծն «ծովային» բրիտանացիներ` Նելսոնի և Կուկի դիմանկարները, որոնց քանակն ավելի շատ է, քան Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահում։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է նաև առարկաներ, որոնք դուրս են հանվել Գերմանիայից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

1984 թվականին թանգարանը հիմնադրեց հատուկ ամենամյա մրցանակ` Քերդի մեդալը (անգլ.՝ Caird Medal): Այն կոչվել է իր հիմնական հովանավոր սըր Ջեյմս Քերդի ( անգլ.՝ Sir James Caird) պատվին` ի նշանավորումն Ազգային ծովային թանգարան ստեղծելու մասին Օրենքի հիսունամյակի։ Մեդալն ամեն տարի շնորհվում է այն անձանց, որոնք` ըստ թանգարանի հոգաբարձուների խորհրդի կարծիքի, կարևոր ներդրում են արել բնության թանգարանների ոլորտում։ Պարգևատրումը տեղի է ունենում ստացողի հրապարակային դասախոսությունից հետո։

Պատկերասրահ

Բացօթյա ցուցադրություն

Դահլիճային ցուցադրություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Официальный сайт (անգլ.)
  • Royal Museums Greenwich prints (անգլ.)

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Ազգային ծովային թանգարան (Մեծ Բրիտանիա) by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé