Aller au contenu principal

Բրուքս Աթկինսոն


Բրուքս Աթկինսոն


Բրուքս Աթկինսոն (անգլ.՝ The Brooks Atkinson Theatre)՝ Բրոդվեյի թատրոն, տեղակայված է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Մանհեթենի թատերական թաղամասի 47-րդ փողոցի արևմտյան մասում։ Պատկանում է «Nederlander Organization» ընկերությանը։

Պատմություն

Շենքը կառուցվել է Գերբերտ Կրապպայի նախագծով։ 1926 թվականին այն բացվել է «Mansfield Theatre» անունով։ 1933 թվականին թատրոնի շենքը գնել է Մալքլ Մայերբերգը և վարձակալությամբ հանձնել «CBS» հեռուստաընկերությանը, որն այստեղ նկարահանել է «Ես գաղտնիք ունեմ» և «Ո՞րն է իմ ուղին» հեռուստանախագծերը։ Այդ ժամանակ թատրոնը հայտնի էր «Студия 59 „CBS“» անունով։

1960 թվականին վերանվանվել է «Բրուքս Աթկինսոն»՝ ի պատիվ Նյու Յորք Թայմս-ի նշանավոր թատերական քննադատի։ Թատրոնի սեփականատերը դառնում է «Nederlander Organization» ընկերությունը։

2000 թվականին թատրոնի կահավորումը թարմացվել է «EverGreene Architectural Arts» ընկերության կողմից։ Դահլիճ են բերել ջահը, որն այդտեղ գրեթե քառասուն տարի բացակայել էր։

Հիմնական բեմադրություններ

  • 1968 թվական՝ «Ջո Էգգայի մահվան օրը», «Սիրեկանները և այլ անծանոթներ»
  • 1970 թվական՝ «Չարլեա մորաքույրը»
  • 1978 թվական՝ «Դան»
  • 1980 թվական՝ «Տելիի հիմարությունը»
  • 1981 թվական՝ «Լոլիտա»
  • 1982 թվական՝ «Պամիմո Թերապի»
  • 1982 թվական՝ «Աղմուկ կուլիսների հետևում»
  • 1985 թվական՝ «Բարերարներ»
  • 1990 թվական՝ «Գերեզմանատների ակումբ»
  • 1992 թվական՝ «Աղջիկը և մահը»
  • 1993 թվական՝ «Նա սիրում է ինձ»
  • 1998 թվական՝ «Մթությանը սպասելով»
  • 1999 թվական՝ «Անձրև վաճառողը»
  • 2000 թվական՝ «Քեռի Վանյան», «Ջեն Էյր»
  • 2002 թվական՝ «Մեդեա»
  • 2007 թվական՝ «Բրիոլին»
  • 2009 թվական՝ «Հավերժ ռոք»
  • 2012 թվական՝ «Պիտերը և երազանքի գրավիչը»
  • 2013 թվական՝ «Կեսգիշերից հետո»
  • 2013 թվական՝ «Սիրային նամակ»
  • 2013 թվական՝ «Գարնանային զարթոնք»
  • 2016 թվական՝ «Մատուցողուհի»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Официальная страница Արխիվացված 2013-09-14 Wayback Machine(անգլ.)
  • Театр «Брукс Аткинсон» на сайте Internet Broadway Database(անգլ.)

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Բրուքս Աթկինսոն by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité