Aller au contenu principal

Չարլզ Դիքենս թանգարան


Չարլզ Դիքենս թանգարան


Չարլզ Դիքենս թանգարան (անգլ.՝ Charles Dickens Museum) հեղինակի տուն թանգարան Լոնդոնի Քեմդեն շրջանի Հոլբորն թաղամասի Դոութի փողոց, 48 հասցեում։ Այն տեղակայված է տիպիկ Գեորգիական սադղավանդ ունեցող մի տան մեջ, որտեղ Չարլզ Դիքենսն ապրել է 1837 թվականի մարտի 25-ից (իր ամուսնությունից մեկ տարի անց) մինչև 1839 թվականի դեկտեմբեր։

Դիքենս և Դոութի փողոց

Չարլզ Դիքենսը և նրա կինը` Քեթրին Դիքենսը, այստեղ ապրել են իրենց տասը երեխաներից երեք ավագների հետ, իսկ Դիքենսի դուստրերից երկուսը՝ Մերի Դիքենսը և Քեյթ Մաքրեդի Դիքենսը, ծնվել են այս տանը։

Հետագայում ընտանիքին է միացել նաև Դիքենսի կրտսեր եղբայր Ֆրեդերիկը։ Նրանց հետ է ապրել նաև Քեթրինի 17-ամյա քույրը՝ Մարին` օգնելու իր ամուսնացած քրոջն ու եղբորը։ Նորապսակ զույգի հետ ապրելը և նրանց օգնելն անսովոր չէր կնոջ քրոջ համար։ Դիքենսը շատ կապված էր Մարիին. վերջինս մահացել է նրա ձեռքերում՝ 1837 թվականին, կարճատև հիվանդությունից հետո։ Աղջիկը ոգեշնչում է եղել նրա շատ գրական կերպարների համար, և նրա մահը ներկայացվել է որպես Դիքենսի գրական կերպարներից Փոքր Նելլի մահ։ Ընտանիքն այս տանն ապրել է մինչև 1839 թվականը, որից հետո տեղափոխվել է ավելի մեծ տուն, քանի որ ունեցվածքն ավելանում, իսկ ընտանիքն աճում էր։ Այնուամենայնիվ, սա հեղինակ միակ պահպանված տունն է Լոնդոնում։

Այն երկու տարիները, երբ Դիքենսը ապրում էր տանը, չափազանց արդյունավետ էին, քանի որ այստեղ նա ավարտել է Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը (1836), գրել է Օլիվեր Թվիստի արկածները ամբողջական գիրքը (1838), Նիկոլաս Նիքլբիի կյանքն ու արկածները (1838–39) և աշխատել է Բարնաբի Ռաջ գրքի վրա (1840–41):

Թանգարան

Դոութի փողոցի 48 հասցեում գտնվող շենքը ոչնչացման եզրին է եղել 1923 թվականին, բայց փրկվել է 1902 թվականին հիմնադրված Dickens Fellowship-ի կողմից, որը գնել է շենքը։ Տունը վերանորոգվել է, և Դիքենսի տուն-թանգարանը բացվել է 1925 թվականին։ Ամենահայտնի ցուցանմուշն այստեղ թերևս Դիքենսի դիմանկարն է, որը հայտնի է Դիքենսնի երազանք անվանումով և որի հեղինակը «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը» գրքի պատկերազարդող Ռ. Բասն է։ Այս անավարտ դիմանկարը ցույց է տալիս Դիքենսին Գադ Հիլ Փլեյսի իր աշխատասենյակում` շրջապատված իր ստեղծած բազմաթիվ գրական կերպարներով։ Նկարը ցուցադրվել է 1870 թվականին, Դիքենսի մահից հետո։ Թանգարանի այլ ուշագրավ ցուցանմուշներից են բազմաթիվ առաջին հրատարակություններ և օրիգինալ ձեռագրեր, ինչպես նաև` Դիքենսի բնօրինակ նամակներ, Դիքենսին և նրա ընտանիքին պատկանող մի շարք անձնական իրեր։ Թանգարանում ցուցադրված է նաև Դիքենսի կրած միակ հայտնի հագուստը։ Դա նրա կոստյումն ու սուրն է, որը Դիքենսը կրել է, երբ 1870 թվականին ներկայացել է Ուելսի արքայազնին։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • Charles Dickens Museum on The National Virtual Museum Արխիվացված 2020-10-27 Wayback Machine
  • List of art works at the museum Արխիվացված 2019-11-08 Wayback Machine
  • The Museum on the Dickens Fellowship website

Text submitted to CC-BY-SA license. Source: Չարլզ Դիքենս թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé