Aller au contenu principal

Սուրբ Եղիշե եկեղեցի (Լոնդոն)


Սուրբ Եղիշե եկեղեցի (Լոնդոն)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Եղիշե (այլ կիրառումներ)

Սուրբ Եղիշե եկեղեցի, Մեծ Բրիտանիայում Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ տաճարը։ Գտնվում է Լոնդոնի Հարավային Քենսինգտոն բնակավայրում, Քրենլի Գարդենսի փողոցի դիմաց։ Եկեղեցին 1867 թվականին կառուցել է ճարտարապետ և շինարար Չարլզ Ջեյմս Ֆրիքը՝ որպես Սուրբ Պետրոսի անգլիկան եկեղեցի։ Ջեյմս Ֆրիքի այրին բնակություն է հաստատել այս փողոցի տներից մեկում, որը դարձել է Քենսինգտոնի ծխական եկեղեցին (Սուրբ Պետրոս)։

1972 թվականի դեկտեմբին քաղաքային խորհրդի հրամանով Սուրբ Պետրոսը դադարել է գործել՝ շենքը Հայ առաքելական եկեղեցուն վարձակալությամբ հանձնելու մտադրությամբ։ Անգլիկան եկեղեցու ծառայությունները դադարել են մատուցել 1973 թվականի հունվարից։

1998 թվականին այս եկեղեցին գնել է հայ բարերար Վաչե Մանուկյանը։ Երեք տարի անց Սուրբ Պետրոս եկեղեցին վերանվանվել և կոչվել է Սուրբ Եղիշե։ Օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։

Մեծ Բրիտանիայում գործում են նաև Սուրբ Սարգիս ու Ավետարանական եկեղեցին (Լոնդոնում) և Սուրբ երրորդության եկեղեցին (Մանչեսթերում)։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Photos of the church on Flickr
  • Specification of the four-manual Willis/Walker organ(չաշխատող հղում)

Text submitted to CC-BY-SA license. Source: Սուրբ Եղիշե եկեղեցի (Լոնդոն) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité