Aller au contenu principal

Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիա


Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիա


Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիա (անգլ.՝ London Academy of Music and Dramatic Art, LAMDA), առաջատար բրիտանական դրամատիկական դպրոց, որը հիմնվել է 1861 թվականին։ Գտնվում է Լոնդոնի հարավում։

Պատմություն

Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիան կառուցվել է 1861 թվականին՝ Հենրի Ուայլդի կողմից։ Կառույցի գլխավոր նպատակը եղել է ուսանողներին տարբեր երաժշտական առարկաների քննություններին նախապատրաստելը և քննություններ անցկացնելը։

1904 թվականին դպրոցը միացել է Լոնդոնի մի քանի այլ երաժշտական հաստատությունների հետ, որոնք են՝ Լոնդոնի երաժշտական դպրոցը (հիմնադրված 1865 թվականին), Ֆորեսթ Գեյթ երաժշտական քոլեջը (հիմնադրված 1885 թվականին), Մետրոպոլիտան երաժշտական քոլեջը (հիմնադրված 1889 թվականին)։ Ավելի ուշ ակադեմիային է միանում Հեմփստեդ ակադեմիան։

1935 թվականին Ուիլֆրիդ Ֆոուլիսի գլխավորությամբ ակադեմիան ստանում է իր ներկայիս անվանումը։ 1939 թվականին այն փակվում է սկսված պատերազմի պատճառով և 1945 թվականին՝ վերաբացումից հետո, ակադեմիան դադարեցրեց երաժշտական կրթությունը։

Հայտնի շրջանավարտներ

  • Ռիչարդ Արմիտաժ
  • Յուլիա Վիսոցկայա
  • Ջեյմս Դ’Արսի
  • Դիանա Դորս
  • Բենեդիկտ Քամբերբեչ
  • Դեյվիդ Քրոս
  • Դոմինիկ Քուփեր
  • Թոմ Ռայլի
  • Քիմ Քեթրոլ
  • Իվան Ռեոն
  • Դոնալդ Սազերլենդ
  • Թոբի Սթիվենս
  • Դեյվիդ Սուշե
  • Գարիեթ Ուոլթեր
  • Ռիչարդ Հարիս
  • Էնթոնի Ստյուարտ Հեդ
  • Վիկտորիա Հեմիլթոն
  • Մարտին Շոու
  • Դենիել Շերմեն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիայի պաշտոնական կայք

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիա by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité