Aller au contenu principal

Գեղարվեստի մանկական թանգարան


Գեղարվեստի մանկական թանգարան


Գեղարվեստի մանկական թանգարան (անգլ.՝ The Children’s Museum of the Arts), գտնվում է Չարլթոն փողոց, 103 հասցեում, Մանհեթենում (Նյու-Յորք, ԱՄՆ)։ Հիմնադրվել է Քաթլեն Շնեիդերի կողմից, 1988 թվականին։ 10.000 ոտնաչափ քառակուսի տարածքով թանգարանը վերաբացվել է 2011 թվականի հոկտեմբերին։

Թանգարանում 0-15 տարեկան երեխաները աշխատում են դասավանդող արվեստագետների հետ` սովորելով նկարչություն, քանդակագործություն, հնչյունային արվեստ, տեքստիլ և շարժական անիմացիա։ Առաքելություն ունենալով արվեստը հասանելի դարձնել բոլոր երեխաների համար` թանգարանը ծրագրեր ու համագործակցություններ է իրականացնում սահմանափակ կարողություններով, անապահով ընտանիքներից և անտուն երեխաների համար։

Թանգարանում պահվում է ավելի քան 2000 ցուցանմուշներից կազմված հավաքածու, որոնք 1930-ական թվականներից սկսած նկարվել են ավելի քան 50 տարբեր երկրների երեխաների կողմից։

Ցուցանմուշներ

Թանգարանի նոր մասնաշենքում ցուցադրված է «Հանրայնացնել արվեստը» ցուցահանդեսը, որը բաղկացած է էսքիզներից, լուսանկարներից, նմուշներից և Քաիթ Հարինգի, Չրիստոյի և Ջանե Քլաուդերի, Ֆրեդենսրեիչ Հունդերթվասերի, Թրանքուի Յանքուի և Սվունի աշխատանքներից։

Նախորդ ցուցահանդեսները ներառել են «Սառնարանի դռնից այն կողմ» (2008), «Գույների սև գիրք» (2009) և «Արվեստը` ձեռքերի մեջ» (2011) ցուցադրությունները։

Իան Բերիի «Գաղտնի պարտեզը» 2017 թվականի հայտնի ինստալյացիաներից է, որտեղ նա ամբողջ պարտեզը պատրաստել է դենիմից։ Օգտագործված դենիմը պատրաստված է եղել ԱՄՆում։ 2017 թվականին Էլեն Հարվին ցուցադրել է «Զարդարանքներ և սառնարանի այլ մագնիսներ» ցուցադրությունը։

Գործունեություն

Թանգարանը արվեստի և ստեղծագործության ծրագրեր է ապահովում երեխաների և ընտանիքների որոշ խմբերի համար։ Այդ խմբերում ներառված են աուտիզմով երեխաներ, ընտանիքներ, որոնք օգտվում են կանխարգելման ծառայություններից, ընտանիքներ, որոնք գտնվում են խնամակալության տակ և աշխատում են վերամիավորման ուղղությամբ, երեխաներ, որոնք ապրում են ժամանակավոր բնակարաններում, և ցածր եկամուտ ունեցող դեռահաս ծնողներ, որոնց նմանատիպ ծրագրերն օգնում են ավարտել ավագ դպրոցի կրթությունը։ Այս նախագծերը տեղի են ունենում ինչպես թանգարանում, այնպես էլ` որպես կրթական ծրագրեր։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Children's Museum of the Arts - official site
  • Link to permanent collection

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Գեղարվեստի մանկական թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité