Aller au contenu principal

Քամդեն (Լոնդոնի շրջան)


Քամդեն (Լոնդոնի շրջան)


Լոնդոնի շրջան Քամդեն (Քեմդեն, անգլ.՝ London Borough of Camden, [ˈkæmdən]), Լոնդոնի 32 շրջաններից մեկը, տեղակայված ներքին Լոնդոնի կենտրոնում`Վեսթմինսթերից և Սիթիից դեպի հյուսիս։ Զբաղեցնում է 21 կմ² տարածք և ձգվում Հայ-Հոլբորնից մինչև Համփսթեդ-հիթ։ Պատմական կենտրոնը համարվում է Քեմդենի առաջին կոմսի անունը կրող Քեմդեն-թաուն շրջանը։

Պատմություն

Անցյալում Քեմդենի տարածքը բնակեցվել է արհեստավորներով։ Այնտեղ պատրաստում էին ժամացույցներ (Քլարկենվելլում), դաշնամուր, կահույք և զբաղվում ակնագործությամբ։ Հաննովերի դարաշրջանի ժամանակ Բլումսբերի շրջանը սկսեց կերպարանափոխվել։ Բրիտանական ազնվականները ակտիվ ներդրումներ էին կատարում շինարարության մեջ, որպեսզի հետագայում այդ անշարժ գույքը հանձնեն վարձակալության։ Այդպես ի հայտ եկան Քվին-սքվերը, Ռասսել-սքվերը, Ֆիցրոյ-սքվերը, Բլումսբերի-սքվերը և Բեդֆորդ-սքվերը`քառակուսային տարածքներ՝ կենտրոնում կառուցված մանկապարտեզներով, որոնց առաջնային գեորգիանական կառույցները մինչև հիմա պահպանվել են։

19-րդ դարի սկզբին` Ռեգենտության ժամանակաշրջանում, Լոնդոնը շարունակեց աճել հյուսիսով։ Ճարտարապետ Ջոն Նեշը Գեորգ IV-ի խնդրանքով քանդեց մեծ Քեմդենի հարավում գտնվող Ռիջենս-պարկը, որից հարավ ծածկվում էր Ռիջենսի ջրանցքը։ Նրա սահմաները Ռոբերտ Բրաունինգը անվանել էր «փոքրիկ Վենետիկ»։ Փորձառու կառուցապատող Թոմաս Քյուբիթը ստեղծել է նոր քեմդենական հրապարակներ`Գորդոն-սքվեր և Ուոբյորն-սքվեր։

Քյուբիթի և այլ քաղաքաշենների հաջողությունները ստեղծել են նախադրյալներ Վիկտորյական դարաշրջանում Քեմդենի բնակչության աճի համար։ Հենց այստեղ տեղակայվեցին Բրիտանական թանգարանը և Լոնդոնի համալսարանը, կառուցվել են հսկայական Քինգս-Քրոս և Սենտ-Պանկրաս կայարանային համալիրները (վերջինը անվանվել է Լոնդոնի ամենահին եկեղեցիներից մեկի`սուրբ Պանկրատիայի եկեղեցու պատվին)։ 1960-ական թվականներին Քեմդենում կառուցվեցին Յուսթեն թաուեր և BT Tower երկնաքերերը՝ Լոնդոնի ամենաբարձր շենքը։

Ներկա ժամանակներում Քեմդենի պերճաշուք թաղամասերը համադրվում են բավականին դեմոկրատական շինությունների հետ։ Լոնդոնցիների մեջ հատուկ ժողովրդականություն է վայելում Քեմդենի շուկան, ինչպես նաև Լինքոլն Ինն Ֆիլդս սքվերը`Լոնդոնի ամենամեծ հրապարակը և Մանհեթենի Կենտրոնական պարկի նախատիպը։

Բնակչություն

2011 թվականի մարդահամարի տվյալներով Քեմդենում ապրում էր 220 100 մարդ։ Նրանցից 16,1 %-ը կազմել են երեխաներ (մինչև 15 տարեկան), 71 % աշխատունակ տարիքի անձինք (16-ից 64 տարեկան) և 12,9 % տարիքավոր տարիքի անձինք (65 տարեկան և ավելի)։

Էթնիկ կազմ

Հիմնական էթնիկ խմբերը` ըստ 2007 թվականի մարդահամարի.

71,6 %՝ սպիտակամորթներ, այդ թվում 52,4 %՝ սպիտակամորթ բրիտանացիներ, 3,5 %՝ սպիտակամորթ իռլանդացիներ և 15,7 %՝ այլ սպիտակամորթներ (հույներ, լեհեր, պորտուգալացիներ, իտալացիներ, ֆրանսիացիներ, հրեաներ, գերմանացիներ, հունգարացիներ, ռումինացիներ, բուլղարներ, ալբանացիներ, մակեդոնացիներ, ավստրալիացիներ, նորզելանդացիներ, դանիացիներ),

10,2 %՝ եկվորներ Հարավային Ասիայից, այդ թվում 5,7 %՝ բենգալացիներ, 3,6 %՝ հնդիկներ և 0,9 %՝ պակիստանցիներ,

7,2 %՝ սևամորթներ, այդ թվում 5,1 %՝ սևամորթ աֆրիկացիներ (նիգերիացիներ, սոմալիացիներ, տանզանիացիներ), 1,6 %՝ սևամորթ կարիբացիներ (յամայացիներ) և 0,5 %՝ այլ սևամորթներ,

3,9 %՝ մետիսներ, այդ թվում 1,2 %՝ ասիացիներ, խառնված սպիտակամորթների հետ, 0,8 %՝ սևամորթ կարիբացիներ, խառնված սպիտակամորթների հետ, 0,6 %՝ սևամորթ աֆրիկացիներ, խառնված սպիտակամորթների հետ և 1,3 %՝ այլ մետիսներ,

2,7 %՝ չինացիներ,

1,2 %՝ այլ ասիացիներ (թուրք կիպրացիներ, լիբանանցիներ, թայվանցիներ),

3,1 %՝ այլ (կոլումբիացիներ, բոլիվացիներ, մարոկկացիներ)։

Կրոն

Կրոնի վիճակագրական տվյալները բորոյում (2011 թվական)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Camden» (անգլերեն). Վերցված է 2013-10-27-ին.


Text submitted to CC-BY-SA license. Source: Քամդեն (Լոնդոնի շրջան) by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé