Aller au contenu principal

Հելսինկիի համալսարան


Հելսինկիի համալսարան


Հելսինկիի համալսարան (ֆիններեն՝ Helsingin yliopisto, շվեդ.՝ Helsingfors universitet, լատին․՝ Universitas Helsingiensis), Ֆինլանդիայի հնագույն և խոշորագույն համալսարանը։ Համալսարանում սովորում է մոտ 38 հազար ուսանող (այդ թվում՝ 5 500 ասպիրանտ)։

Բոլոնիայի հռչակագրի եվրոպական ստանդարտներին համապատասխան՝ համալսարանը 2005 թվականի օգոստոսի 1-ից առաջարկում է ուսուցում բակալավրի, մագիստրոսի և գիտությունների դոկտորի աստիճանների համար։ Համալսարանը Եվրոպական հետազոտական համալսարանների միության, «Unica»-ի (Եվրոպայի մայրաքաղաքների համալսարաններ) անդամ է։ Համալսարանն ընդգրկված է Եվրոպական համալսարանների Ուտրեխտի ցանցի ասոցիացիայի մեջ։ Համալսանի շրջակայքում կա բուսաբանական այգի։ 2012 թվականի հունվարից համալսարանին կից բացվել է Ռուսաստանի հետազոտությունների նոր կենտրոն։ 2017 թվականից համալսարանի կանցլերը Կաարլե Հյամերին է։

Ըստ 2018 թվականի տվյալների՝ Հելսինկիի համալսարանը «Times Higher Education»-ի համալսարանների համաշխարհային վարկանիշում զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը։

Պատմություն

Համալսարանը հիմնադրվել է 1640 թվականին Աբո (Տուրկու) քաղաքում՝ որպես թագավորական ակադեմիա։

1809 թվականին՝ Ռուսական կայսրությանը Ֆինլանդիայի դքսության միանալուց հետո, համալսարանն սկսել է կոչվել Աբոյի կայսերական ակադեմիա։

Ալեքսանդրի կայսերական համալսարան (1828-1917)

1827 թվականին տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո կայսր Նիկոլայ I-ի հրամանով համալսարանը տեղափոխվել է Հելսինգֆորս և ստացել Ալեքսանդրի կայսերական համալսարան (ի պատիվ կայսեր հանգուցյալ եղբոր՝ Ալեքսանդր I-ի) անվանումը։ Համալսարանի գլխավոր շենքը նախագծել է ճարտարապետ Կարլ Լյուդվիգ Էնգելը (1832)։

Հելսինկիի համալսարան (2017-ներկա ժամանակներ)

Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո (1917) ուսումնական հաստատությունն ստացել է Հելսինկիի համալսարան անվանումը։

1944 թվականին համալսարանի շինությունների մի մասը ոչնչացվել է Հելսինկիի խորհրդային ռմբակոծության ժամանակ։

1990 թվականի օգոստոսի 28-ին՝ ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ, խորհրդային «Ռելկոմ» գիտական ցանցը Հելսինկիի համալսարանի գիտնականների հետ հեռախոսային մոդեմի կապ է հաստատել, ինչը Ռունետի զարգացման ելակետերից մեկն է։

Համալսարանում կա դոցենտներ Արտո Լուկանենից և Պեկկի Կաուպալայից կազմված խումբ, որն զբաղվում է ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի կողմից Ֆինլանդիայի տարածքում հետախուզական գործունեության պատմության ուսումնասիրությամբ։

1990 թվականին Ֆինլանդիայում համալսարանի հիմնադրման 350-ամյակի առթիվ 150 հազար տպաքանակով թողարկվել է «350 տարեկան Հելսինկիի համալսարան» անվանումով 100 նամականիշ։

2015 թվականի նոյեմբերին համալսարանի դասախոսները որոշում են կայացրել գործադուլ հայտարարել՝ ի նշան կառավարության կողմից ծրագրվող ֆինանսավորման զգալի կրճատման դեմ բողոքի։

2016 թվականին համալսարանի վարչական բաժնի կառուցվածքը փոփոխությունների է ենթարկվել, կրճատվել է 200-300 աշխատակից։

2017 թվականին համալսարանն ստացել է իր գոյության պատմության մեջ ամենամեծ դրամական նվիրատվությունը։ Ընդհանուր գրականագիտության և գեղագիտության նախկին պրոֆեսոր Մայա Լեհտոնենը համալսարանին 4 միլիոն եվրո Է կտակել՝ նպատակ ունենալով դրանք օգտագործել ֆրանսերենի, ֆրանսիական գրականության, Ֆրանսիայի պատմության, ֆինն-ֆրանսիական մշակութային հարաբերությունների և ֆիննական գրականության ուսումնասիրությանն աջակցելու համար։

Ուսուցում

Ներկայումս այստեղ ներկայացված է ավելի քան 30 միջազգային մագիստրոսական ծրագիր։ Ուսուցման տևողությունը երկու տարի է (120 ECTS): Կա նաև դոկտորի աստիճան ստանալու հնարավորություն (PhD): PhD-ի համար դիմելու գործընթացն անհատական է յուրաքանչյուր ֆակուլտետի համար։

Համալսարանն առաջարկում է համաշխարհային մակարդակի ուսումնական միջավայր։ Արտասահմանցի ուսանողները շատ գոհ են լսարանների և լաբորատորիաների հագեցվածությունից, առցանց գրադարաններից, տեխնոլոգիաների և գիտահետազոտական աշխատանքի զարգացումից, ինչպես նաև դասախոսական կազմի աջակցությունից և բարյացակամ մթնոլորտից։

Արտասահմանցի ուսանողների ուսուցումը բոլոր մակարդակներում, բացի բակալավրից, դասավանդվում է անգլերեն։ Բակալավրի ծրագրերը դասավանդվում են ֆիններեն և շվեդերեն։

Հելսինկիի համալսարանում Ֆինլանդիայի, Եվրոպական միության և Եվրոպական տնտեսական գոտու քաղաքացիների համար կրթությունն անվճար է։ Արտասահմանցի ուսանողները (բացառությամբ Շվեյցարիայի քաղաքացիների) 2016 թվականից ի վեր վճարում են իրենց ուսման վարձը։

2013 թվականի աշնանից ի վեր բոլոր շրջանավարտ ուսանողների դիպլոմային աշխատանքները ստուգվում են «Moodle» համակարգչային ծրագրի միջոցով՝ գրագողությունից խուսափելու համար։ Գրագողության առավելագույն պատիժը համալսարանից 1 տարի ժամկետով ժամանակավոր ազատումն է։

Վարկանիշ

2015 թվականին համաշխարհային կարգի համալսարանների հետազոտության կենտրոնը (CWCU) Շանհայի Ցզյաո Տունի համալսարանում Հելսինկիի համալսարանին շնորհել է 67-րդ տեղը (500-ից), ինչը վեց հորիզոնականով ավելի բարձր է, քան 2014 թվականին։

«Times Higher Education»-ի վարկանիշում.

Բրիտանական հեղինակավոր «Quacquarelli Symonds» (QS) ընկերության վարկանիշում.

Դասախոսներ

  • Լեո Աարիո, աշխարհագրագետ
  • Վիլհելմ Բոլին, փիլիսոփա
  • Վիկտոր Աքսել Հաքման, երկրաբան
  • Յակով Կարլովիչ Գրոտ, բանասեր
  • Հեյկի Կլեմետի, գիտությունների դոկտոր, կոմպոզիտոր, խմբավար, ֆիննական երգչախմբային երաժշտության դպրոցի հիմնադիր
  • Իոսիֆ Եմելյանովիչ Մանդելշտամ, ռուսաց լեզվի և գրականության պրոֆեսոր
  • Գունար Միկվից, պատմաբան
  • Օննի Օկկոնեն, ակադեմիկոս, արվեստագետ
  • Աննա-Մարի Սարայաս, ակադեմիկոս գրականագետ
  • Ֆրեդերիկ Սիգնեուս, գեղագիտության և գրականության պրոֆեսոր
  • Իլմարի Սուսիլուոտո, քաղաքագետ
  • Ֆրեդերիկ Էլվինգ, բուսաբան
  • Թոյվո Հաափանեն, երաժշտագետ
  • Յուլի Կարլովիչ Շիմանովսկի, վիրաբույժ

Ռեկտորներ

  • 1640-1641, 1649-1650 Էսկիլ Պետրեուս
  • 1647-1648, 1652-1653 Գեորգ Ալանուս
  • 1676-1677, 1683-1684 Էլիաս Թիլանդս
  • 1729-1730 Դանիել Յուլենիուս
  • 1755-1756 Կարլ Աբրահամ Կլևբերգ
  • 1756-1757, 1765-1766, 1772-1773 Պեռ Կալմ
  • 1767-1768 Մարտին Վալենիուս
  • 1786-1787, 1798-1799 Հենրիխ Գաբրիել Պորտան
  • 1803-1804, 1811-1812, 1825-1827 Յուհան Գադոլին
  • 1806-1807, 1813-1814, 1827-1828, 1829-1832 Գուստավ Գաբրիել Գյոլստրյոմ
  • 1824-1825 Կարլ Ռեյնգոլդ Զալբերգ
  • 1828-1829 Դանիիլ Միրեն
  • 1832-1833 Էրիկ Գաբրիել Մելարտին
  • 1833-1839 Ֆրեդերիկ Վիլհելմ Փիփինգ
  • 1839-1845 Նիլս Աբրամ ֆոն Ուրսին
  • 1845-1848 Վիլհելմ Գաբրիել Լագուս
  • 1848-1858 Գավրիիլ Ռեյն
  • 1859-1869 Ադոլֆ Էդվարդ Արպե
  • 1869-1872 Լոուրենս Լինդելյոֆ
  • 1872-1875 Ադոլֆ Մոբերգ
  • 1875-1878 Սակարիաս Տոպելիուս
  • 1878-1884 Վիլհելմ Գաբրիել Լագուս
  • 1884-1887 Ավգուստ Ալկվիստ
  • 1887-1896 Թեոդոլֆ Ռեյն
  • 1896-1899 Յակո Ֆորսման
  • 1899-1905, 1905-1907 Էդվարդ Հիելթ
  • 1905 Ռաբբե Աքսել Վրեդե
  • 1907-1911, 1920-1922 Իվաև Հեյկել
  • 1911-1915 Անդերս Սևերին Դոներ
  • 1915-1920 Վալդեմար Ռուին
  • 1926-1930 Անտի Թուլենհեյմո
  • 1941-1945 Ռոլֆ Հերման Նևանլինա
  • 1956-1962 Էդվին Լինկոմիես
  • 1971-1973 Միկկո Յուվա
  • 2003-2008 Իլկա Նիյնիլուոտո
  • 2008-2013 Թոմաս Վիլհելմսոն
  • 2013-2018 Յուկա Կոլա
  • Յարի Նիեմելյա (2018 թվականից)
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Ծանոթագրություններ

Գրականություն

  • «Гельсингфорсский университет». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք(ֆին.)(շվեդ.)(անգլ.)
  • Դիմումների ներկայացում
  • Միջազգային մագիստրոսական ծրագրեր
  • Պաշտոնական youtube-պորտալ

Text submitted to CC-BY-SA license. Source: Հելսինկիի համալսարան by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 205

Quelques articles à proximité

Non trouvé