Aller au contenu principal

Փարիզի 1-ին շրջան


Փարիզի 1-ին շրջան


Փարիզի 1-ին շրջան, Arrondissement du Louvre Փարիզի ամենահին քաղաքային շրջաններից մեկը։ Մարզը կազմող թաղամասերից մեկը՝ Լե Ալը, ծագում է միջնադարում։

Աշխարհագրական դիրք

Փարիզի 1-ին շրջանը տեղակայված է հիմնականում Սեն գետի աջ ափին, բայց ներառում է Սիտե կղզու արևմտյան մասը։ Շրջանի տարածքը 183 հա է, ուստի թաղամասը փոքրերից մեկն է։ Հյուսիսում թաղամասը սահմանակից է 2-րդին, արևմուտքում՝ 8-րդին, հարավում (հակառակ ափին) 6-րդին և 5-րդին, արևելքում՝ 3-րդ և 4-րդ քաղաքային շրջաններին։

Բնակչություն

1999 թվականի մարդահամարի համաձայն, 1-ին շրջանի բնակչությունը կազմում էր 16.888 մարդ, բնակչության խտությունը 9228 մարդ / կմ² էր։ Այսպիսով, այստեղ ապրում է Փարիզի բնակչության մոտավորապես 0,8% -ը։

Թաղամասեր

1-ին վարչական շրջանը բաղկացած է հետևյալ վարչական թաղամասերից (համարակալված 1-4).

Կառավարման մարմիններ

2014 թվականի ապրիլին Համաժողովրդական շարժման լիբերալ-պահպանողական միության ներկայացուցիչ Ժան-Ֆրանսուա Լեգարեն վերընտրվեց շրջանի քաղաքապետ (Jean-François Legaret).

  • Քաղաքապետարանի հասցե՝
4, Լուվր
75001 Փարիզ
  • Հեռախոս՝ 01 44 50 75 01

Տեսարժան վայրեր

  • Լուվր
  • Կամար Կառուզելի հրապարակում
  • Վանդոմի սյուն
  • Կոնսերժերի (փարիզյան բանտ)
  • Ֆրանսիայի բանկ
  • Փարիզի ֆոնդային բորսա
  • Լե-Ալ
  • Փարիզի արդարադատության ամրոց
  • Օրանժերի թանգարան
  • Պալե-Ռոյալ (Թագավորական պալատ)
  • Հանրախանութ La Samaritaine (այժմ փակ է հիմնանորոգման համար)
  • Սենտ Շապել
  • Նոր կամուրջ
  • Կոմեդի ֆրանսեզ
  • Ռից (հյուրանոց Փարիզում)
  • Սենթ-Էստաշ եկեղեցի
  • Սեն Լյո Սեն Ժիլ եկեղեցի

Զբոսայգիներ, հրապարակներ

  • Տյուիլրի պարտեզ
  • Պալե Ռոյալ զբոսայգի
  • Շատլե հրապարակ
  • Ռիվոլի (փողոց)
  • Վանդոմի հրապարակ
  • Դոֆինի հրապարակ
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Տես նաև

  • Փարիզի 1-ին շրջանում գտնվող փողոցների և հրապարակների ցուցակ

Ծանոթագրություններ

Հղումներ

  • 1-ին շրջանի պաշտոնական կայք Արխիվացված 2020-04-11 Wayback Machine
  • «Portrait d'arrondissement. 1er arrondissement» (PDF). APUR. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.

Text submitted to CC-BY-SA license. Source: Փարիզի 1-ին շրջան by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité