Aller au contenu principal

Շեքսպիրյան Գլոբուս


Շեքսպիրյան Գլոբուս


«Շեքսպիրյան Գլոբուս» (անգլ.՝ Shakespeare's Globe), «Գլոբուս» թատրոնի վերակառուցված շենք, Էլիզաբեթյան բեմահարթակ, որի համար Ուիլյամ Շեքսպիրը գրել է իր պիեսները, որը գտնվում է Լոնդոնի Բորո Սաութվորքում Թեմզա գետի հարավային մասում։ Գլխավոր թատրոնը կառուցվել է 1599 թվականին, ոչնչացվել է կրակից 1613 թվականին, վերակառուցվել 1614 թվականին, իսկ հետո քանդվել 1644 թվականին։ Ժամանակակից «Գլոբուս» թատրոնը ակադեմիական մոտեցում է ձեռք բերել 1599 և 1614 թվականներին եղած փաստերի հիման վրա։ Այն բավականին իրատեսական էր, չնայած ժամանակավոր անվտանգության պահանջներին, և համեմատած թատրոնի գլխավոր կառույցի, որը տեղավորում էր 3,000 հանդիսատես՝ նորը տեղավորում էր միայն 1,400-ը։

«Շեքսպիրյան Գլոբուսը» հիմնադրվել է դերասան, ռեժիսոր Սեմ Ուանամեյքըրի կողմից, կառուցվել է գլխավոր թատրոնի տեղանքից մոտավորապես 230 մետր (750 ոտնաչափ) հեռավորության վրա և բացվել հանրության առջև 1997 թվականին՝ «Հենրի V»-ը պիեսի ներկայացմամբ։ Տեղանքը ներառում էր նաև Սեմ Ուանամեյքըրի բեմահարթակը՝ ներքին թատրոնը, որը բացվել է 2014 թվականին։ Այն ավելի փոքր և մոմերով լուսավորված սենյակ էր՝ կառուցված «Jacobean London»-ի բեմահարթակների կառուցվածքի հիման վրա։ «Sackler Studios»-ը ուսումնական և փորձարարական ստուդիա համալիր է, որը գտնվում է հիմնական տարածքի անմիջապես կողքը։

Միշել Թերրին ներկայիս գեղարվեստական ղեկավարն է։ Նա հիմնադիր գեղարվեստական ղեկավար՝ Մարկ Ռայլենսից հետո, կազմակերպության համար պատասխանատու երկրորդ դերասան-ղեկավարն է։

Նախագծում և շինարարություն

1970 թվականին ամերիկացի դերասան և ռեժիսոր Սեմ Ուանամեյքըրը հիմնադրել է Շեքսպիրյան Գլոբուսի դահլիճը և Միջազգային Շեքսպիրյան Գլոբուսի կենտոնը, որի նպատակն էր ստեղցել գլխավոր Շեքսպիրյան Գլոբուսի կառուցվածքին հավատարիմ մի կառույց հենց հիմնական տեղանքին մոտ Բենկսայդ, Սաութքվարք։ Սա ներշնչանքի աղբյուր դարձավ աշխարհի տարբեր ծայրերում առկա Շեքսպիրյան Գլուբուս կենտրոնների ստեղծման համար, որին նաև մասնակցում էր Ուանամեյքըրը։

Շատերը պնդում էին, որ անհնար էր հենց Գլոբուս թատրոնին նման կառույց ստեղծել՝ նախագծելով այն 16-րդ դարի նորմերին համապատասխան, հակահրդեհային անվտանգության ժամանակակից պահանջների բարդությունների պատճառով, բայց այնուամենայնիվ Ուանամեյքըրը մոտ10 տարի հավատարիմ մնաց իր մտահաղացմանը և նոր Գլոբուս թատրոնը կառուցեց պատմական խորհրդատու Ջոն Օրելի հետազոտության հիման վրա։ Ուանամեյքըրի ցանկությունն էր, որպեսզի Գլոբուսի նոր շինությանը վերակառուցվածքը ավելի շատ նման լինի հենց 1599թ․-ի Շեքսպիրյան ժամանակների թատրոնին, քան դրա 1614 թվականի վերակառուցվածքին։ Հետազոտությունը կատարվել է թատրոնի կառուցվածքի մասին տեղեկությունների հիման վրա, մի շինություն, որից Գլոբուս թատրոնը 1599 թվականինստացել է իրա փայտանյութի հիմանակ մասը՝ որպես ժամանակակից շինության կառուցման սկիզբ։ Սրան գումարվեց 16-րդ դարի վերջին Լոնդոնում մնացած շենքերի ուսումնասիրությունները, համեմատելով ժամանակի այլ թատրոնների (հատկապես «Fortune Playhouse»-ից, որի հետ պայմանագիրը դեռ պահպանվում է) և առաջին Գլուբուսի ժամանակակից նկարների և նկարագրությունների հետ։ Գործնական պատճառներով 1614 թվականի վերակառուցվածքի որոշ առանձնահատկություններ չեն ներառվել ժամանակակից նախագծի մեջ, օրինակ՝ դրսի աստիճանները։ Նախագծող թիմը կազմված էր ճարտարապետ ՝ Թեո Քրոսբին Պենտագրամից, կառուցվածքային և ծառայությունների ինժեներ Բուրո Հեփփոլդը, և քանակի պատասխանատուներ «Բոյդեն անդ Քո»-ից։ Շինարարությունը, կառուցվածքի մասին հետազոտությունը և պատմական ձևավորման մանրամասները կառավարվում էին «Մքքարդի ընդ Քո»-ի կողմից։

1994 թվականին Շաֆթեսբըրի պողոտայում գտնվող թատրոններից մեկը անվանվել է Գլոբուս թատրոնի անունով, անունը գործածելի դարձնելու և շփոթմունքից խուսափելու համար, բայց այդ տարի այն վերանվանվեց «Գիլգուդ թատրոն»։ Թատրոնը բացվել է 1997 թվականին «Շեքսպիրյան Գլոբուս թատրոն անվան տակ» և ամեն ամառ բեմադրվում էին ներկայացումներ։ Առաջին գեղարվեստական ղեկավար դարձավ Մարկ Ռայլենսը 1955 թվականին և հաջողությունների հասավ 2006 թվականինԴոմինիկ Դրոմգուլի շնորհիվ։ 2016 թվականի հունվարին Էմմա Ռայսը սկսեց իր գործունեությունը որպես Գլոբուսի երրորդ գեղարվեստական ղեկավար, բայց 2016 թվականի Հոկտեմբեր ամսին հայտարարեց, 2018 թվականի ապրիլին իր հրաժարականի մասին։ 2017 թվականի Հուլիսի 24-ին հայտարարվեց, որ նրան կփոխարինի դերասան և գրող՝ Միշել Թերրին։

Թատրոնը գտնվում է Բենկսայդում, գլխավոր տեղանքից ձգվում էր մոտավորապես 230 մետր (750 ոտնաչափ) և չափվում էր կենտրոնից կենտրոն։ Շեքսպիրյան ժամանակներում Թեմզան ավելի վարար էր և մեծ, և գլխավոր Գլոբուսը գտնվում էր հենց նրա ափին, չնայած այդ տարածքը հիմա հեռու է գետից, այնուամենայնիվ Գլոբուսը վերակառուցեցին հենց այդ տարածքում՝ ստեղծելու իրական Գլոբուսի մթնոլորտը։ Ինչպես իրական Գլոբուսը, այնպես էլ ժամանակակից թատրոնն ունի բաց բեմ, որը նախագծված է հսկայական և կլոր սրահով՝ երեք կողմից ժրջապատված թատերահարթակներով։ Ամֆիթատրոնի միակ ծածկված մասը՝ բեմահարթակն ու նստատեղերն են։ Ներկայացումները բեմադրվում են ամառվա ընթացքում՝ սովորաբար մայիսից մինչև հոկտեմբերի առաջին շաբաթն ընկած ժամանակահատվածում, իսկ ձմռանը թատրոնը օգտագործվում է կրթական նպատակներով։ Լինում են նաև շուրջտարյա շրջագայությունններ։ Որոշ գործերի հիման վրա նկարահանվում են ֆիլմեր և ցուցադրվում են Գլոբուսի էկրաններով և DVD տարբերակով։ Վերակառուցվածքը բավականին լավ է հետազոտվել, այնպես, որ նոր շինությունը իրական շենքի հնարավորին չափ նման կնկնօրինակն էր։ Քանի որ տեղանքի և կառուցվածքի համար վերջնական նախագծումներ էին արվում, այն նպաստեց Ռոզ թատրոնի ավերակների հայտնաբերմանը, որը գտնվում էր անմիջապես Գլոբուս թատրոնի հարևանությամբ։ Շենքն ամբողջությամբ կառուցված է անգլիական կաղնուց «mortise and tenon» ոճով։ Նստատեղերը սովորական նստարաններ են (չնայած ներկայացումների համար կարող են բարձիկներ բերել)։ Գլոբուսը առաջին և միակ թատրոնն է, որին թույլատրվել է ունենալ ծղոտե տանիք 1666 թվականի մեծ հրդեհից հետո։ Ժամանակակից ծղոտները հրդեհից լավ պաշտպանված են, առաստաղի ցնցուղը կարող է պաշտպանել հրդեհից։ Թատրոնն ունի ընդարձակ ետնաբեմ, դերասանների և երաժիշտների համար նախատեսված տարածքներ՝ ժամանակակից նախասրահ, ռեստորան, նվերների խանութ և այցելուների սենյակ։ Նստատեղերի քանակը 875 են և լրացուցիչ 700 պարտերներ, որով հանդիսատեսի քանակությունը դառնում է Շեքսպիրյան ժամանակների հանդիսատեսի մոտավորապես կեսի չափ։ Առաջին 19 սեզոնների ընթացքում ներկայացումները բեմադրվում էին այնպես, որ կրկնօրինակվի իրական Շեքսպիրյան Գլոբուսի մթնոլորտը, չկային ոչ մի լուսային էֆեկտներ, և ներկայացումները բեմադրվում էին ցերեկային և երեկոյան լույսի ներքո (ներքին հարդարանքի լուսավորյան շնորհիվ), ոչ խոսափողեր կային և ոչ էլ բարձրախոսներ կամ ուժեղացուցիչներ։ Երաժշտությունը կենդանի էր, այնպես, որ դերասաններն ու հանդիսատեսը կարող էին տեսնել միմյանց հետ ազատ շփվել։ Սովորաբար ներկայացոմները լինում են համպատրաստից՝ ստեղծելու 1599 թվականի Շեքսպիրայն պայմանները։ Ժամանակակից թատրոնի պայմանական սարքավորումները՝ լուսավորությունը և բարձրախոսերը այդ ժամանակահատվածում չի օգտագործվել։ 2016 թվականի սեզոնի սկզբին, նոր գեղարվեստական ղեկավար Էմմա Ռայսը սկսեց փարձարկումներ կարատել թատրոնի տարածքում՝ տեղադրելով ժամանակավոր լուսավորություն և թայնային սարքավորումներ։ Այնուհետև ներկայիս ղեկավար Միշել Թերրին ետ վերադարձրեց առաջվա պայմանները՝ վերացնելով սարքավորումները։ Գլոբուս թատրոնն աշխատում է առանց որևէ պետական դրամական օժանդակության և ունի տարեկան £24 միլիոն եկամուտ։

Սեմ Ուանամեյքըր դահլիճ

Գլոբուս թատրոնին հարակից գտնվում է Սեմ Ուանամեյքըրի դահլիճը, ներքին թատրոն՝ ստեղծված «յակոբյան ժամանակաշրջան»-ից հետո և այն օգտագործվում է ներկայացումների համար ձմռանը, երբ գլխավոր թատրոնը չի գործում։

Կարդացված չմոռացված

«Կարդացված չմոռացված»-ն պիեսների հավաքածու է կամ բեմականացված ներկայացումների խոսքերի ժողովածու, որը 1995 թվականից սկսած Շեքսպիրյան Գլոբուսում ներկայացվել է որպես կրթական ծրագրի մի մաս։ Պիեսներն ընտրվում են 1576-1642 թվականներին ընկած ժամանակահատվածներից։ Այս պիեսները բեմադրվում են Շեքսպիրյան Գլոբուս Սաքլեր ստուդիայում և այլ թատրոններում, դահլիճներում, փառատոններին և համազգային միջոցառումների ժամանակ։ 2013 թվականին տեղի է ունեցել «Կարդացված չմոռացված»-ի ներկայացումները Վայլդերնես և Գլաստոնբըրի փառատոների ժամանակ։ Պիեսների համար պատահականության սկուզբունքով ընտրվել է Ռոբերտ Դաբորնեսը ՝ «Քրիստոնեացված թուրք» ներկայացման մեջ։

Գլոբուսը էկրանին

Գլոբուսի արտադրանքը մշտապես ցուցադրվում է կինոթատրոններում և և թողարկվում ձայնասկավառակներով։ 2015 թվականին ստեղծվել է Globe Player-ը, որը իրենից ներկայացնում է պահանջարկ ունեցող վիդեո ծառայություններ և որը հեռուստադիտողներին հնարավորություն է տալիս դիտել պիեսները նոութբուքերի և շարժական սարքերի վրա։ Թատրոնն աշխարհում միակն է, որ իր պիեսները ցուցադրել է տեսանյութերով։

Այլ կրկնօրինակումներ

Գլոբուսի կրկնօրինակումներն ու ազատ թարգմանությունները տարածվել են ամբողջ աշխարհում։

Արգենտինա
  • Բուենոս Այրես։ Շեքսպիրյան Թատրոն.
Գերմանիա
  • Նաս ամ Ռեյն։ Գլոբուս Նաս
  • Ռուսթ, Բադեն, Գերմանիա։ Եվրոպակա այգի
  • Շվեբլիշ Դահլիճ, Բադեն-Ֆյուռթենբուրգ
Իտալիա
  • Հռոմ։ Գլոբուս թատրոն
Ճապոնիա
  • Տոկիո։ Պանասոնիկ Գլոբուս թատրոն
  • Տոկիո։ Մեյսեի հաալսարանի Շեքսպիրյան դահլիճ, իր Հինո ուսումնարանում
Նոր Զելանդիա
  • Օքլենդ։ Փոփ ափ Գլոբուս
Միացյալ Նահանգներ
  • Աշլենդ, Օրեգոն։ Ալեն Էլիզաբեթյան թատրոն
  • Սիդար քաղաք, Յուտա։ Ադամս Շեքսպիրյան թատրոն
  • Դալաս, Տեխաս։ Հին Գլոբուս թատրոն
  • Օդեսա, Տեխաս։ Մեծ հարավարևմտյան Գլոբուս
  • Սան Դիեգո, Կալիֆոռնիա։ Հին Գլոբուս թատրոն
  • Ուիլիամսբերգ, Վիրջինիա։ Գլոբուս թատրոն, Բուշ Գարդենս Վիլիամսբուրգ
  • Թվին Լեյք, Միչիգան։ Կապույտ Ծովի արվեստի ուսումնարան, Ռոզ դահլիճ.
Collection James Bond 007

Արտաքին հղումներ

  • Shakespeare's Globe
  • Shakespeare's Globe at Google Cultural Institute
  • Plays performed at the reconstructed Globe (by season) (Shakespeare's Globe)
  • April 2012 BBC Radio 4 The Reunion programme about the building of Shakespeare's Globe
  • Globe Theatre Study Guide
  • Building a Piece of History Արխիվացված 2008-09-18 Wayback Machine The Story of the New Globe Theatre By Zachary T. Oser
  • Satellite photo of the rebuilt Globe Theatre
  • Rose Theatre Website
  • Entertainment at The Globe in Shakespeare's time
  • 3D Model of Globe Theatre done by Wesleyan University's Learning Objects Studio Արխիվացված 2007-08-16 Wayback Machine
  • Shakespeare's Globe at the Shakespeare Resource Center
  • Doctor Who Episode guide for 'The Shakespeare Code'
  • Shakespeare's Globe 2008 'Totus Mundus' season
  • Tokyo Globe Theatre (Japanese only) Արխիվացված 2020-08-06 Wayback Machine
  • Teatro Shakespeare Buenos Aires (Mobile construction that evokes an Elizabethan Theatre)

Գրականություն

  • Carson and Karim-Cooper 'Shakespeare's Globe: A theatrical Experiment' Cambridge University Press, 2008, 978-0521701662
  • Day, Barry: This Wooden 'O': Shakespeare's Globe Reborn. Oberon Books, London, 1997. 1-870259-99-8.
  • Rylance, Mark: Play: A Recollection in Pictures and Words of the First Five Years of Play at Shakespeares's Globe Theatre. Photogr.: Sheila Burnett, Donald Cooper, Richard Kolina, John Tramper. Shakespeare's Globe Publ., London, 2003. 0-9536480-4-4.

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Շեքսպիրյան Գլոբուս by Wikipedia (Historical)


Langue des articles




Quelques articles à proximité