Ֆրանսիական հուշարձանների թանգարան (ֆր.՝ Musée des monuments français), Փարիզի նախկին թանգարան, հիմնադրվել է պատմաբան-միջնագետ Ալեքսանդր Լենուարի կողմից 1795 թվականին և դարձել է ֆրանսիական երկրորդ ազգային թանգարանը Լուվրից հետո (1793)։ Թանգարանը կարևոր դեր է խաղացել ֆրանսիացիների հասարակական վերաբերմունքի փոփոխության մեջ՝ վերաբացահայտված և բարձր գնահատված մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ։ 1816 թվականին փակվել է թագավորական հրամանով, թանգարանային նմուշներն այժմ պահվում են Ֆրանսիայի տարբեր վայրերում (մասնավորապես՝ Լուվրում) և արտասահմանում։
Ֆրանսիական հուշարձանների թանգարանի փակումից 200 տարի անց Լուվրը, միջնադարյան արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ, անհետացած թանգարանին նվիրեց «Հեղափոխական թանգարան։ Ալեքսանդր Լենուարի ֆրանսիական հուշարձանների թանգարան» (2016 թվականի ապրիլ-հուլիս)։
Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou