Aller au contenu principal

Ռեմեդիոս (կամուրջ)


Ռեմեդիոս (կամուրջ)


Ռեմեդիոս, իսպանական Սևիլյա քաղաքում Գվադալկիվիր գետի վրայով անցնող կամուրջ։

Պատմություն

1950-ականների վերջին և 1960-ական թվականներին Սևիլյայում բնակչության թվի զգալի աճ տեղի ունեցավ, որի պատճառով քաղաքի տարածքը նույնպես մեծացավ, և նոր ուղիներ ստեղծելու խնդիր առաջացավ։

Կամուրջի կառուցման առաջին գործողությունները ձեռնարկվել են դեռևս 1956 թվականին, սակայն հիմնական աշխատանքները սկսվել են 1960-ական թվականներին։ Աշխատանքները տևել են մեկուկես տարի (6 ամսով պակաս, քան սպասվում էր) և արժեր 257 մլն պեսո։

Կամուրջը բացվել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի կողմից, 1968 թվականի հունիսի 23-ին նրա՝ Սևիլյա այցելության ժամանակ, որը տևեց 3 օր։

Սկզբում կառույցը կրում էր «Գեներալիսիմուսի կամուրջ» անվանումը, ի պատիվ գեներալ և բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի, որը մինչև 1975 թվականը եղել է Իսպանիայի կառավարիչ։ Իր ներկայիս անվանումը կամուրջը ստացել է ավելի ուշ։

Բնութագիր

Կամուրջը նախագծվել է ճարտարագետ Կառլոս Ֆերնանդես Կասադոյի կողմից որպես հեծանային կամուրջ։

Կամուրջի երկարությունը պահպանվում է չորս շար ցցերով, որոնցից երեքը իրենցից ներկայացնում են ութ սյուներ (մեկը հարավային ափին, իսկ մյուսը՝ հյուսիսային), իսկ մեկը կազմված է չորս սյուներից, որոնք տեղակայված են գետի մեջտեղում։

Կառույցի ընդհանուր լայնությունը կազմում է 29 մետր, ինչը ապահովում է շարժման վեց գծեր (ամեն ուղղությամբ երեք), երկու մայթեր հետիոտնների համար և երկու գծեր հեծանվորդների համար, մեկական՝ ամեն ուղղությամբ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Información gráfica y técnica en Factoría Urbana

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Ռեմեդիոս (կամուրջ) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé