Aller au contenu principal





Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)







Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)



Ֆլերովիում


Ֆլերովիում


Ֆլերովիում (լատին․՝ Flerovium, Fl), նախկինում ստացել էր ժամանակավոր «ունունկվադիում» (լատին․՝ Ununquadium, Uuq) անվանումը, քիմիական տարր պարբերական համակարգի 114-րդ տարրն է։ Հայտնի ամենահաստատուն իզոտոպի (289Fl) հարաբերական ատոմային զանգվածը հավասար է 289-ի։ Խիստ ռադիոակտիվ տարր է։

Կիսատրոհման ժամանակահատվածը կազմում է մոտ 2,7 վայրկյան 289Fl իզոտոպի համար և 0,8 վայրկյան 288Fl համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Webelements կայքում Ֆլերովիումի մասին
  • [1], [2] — Ֆլերովիումը «Атомная и космическая отрасли России» կայքում։
  • ОИЯИ-ի կայքում տարրերի սինթեզի մասին Արխիվացված 2007-10-26 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Ֆլերովիում by Wikipedia (Historical)







Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)







Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)



Զամբյուղախոտ


Զամբյուղախոտ


Զամբյուղախոտ (լատին․՝ Briza) , դողդողուն, շոնտև, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը մերկ է, կանգուն, բարձրությունը ՝ 10-100 սմ։ Տերևները գծաձև են։ Ընդհանուր ծաղկաբույլը հուրան է, հասկիկները՝ խոշոր, բազմածաղիկ։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը հատիկ է։ Կերաբույս է։ Գեղազարդիչ է։

Տեսակներ

Հայտնի է մոտ 10, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • զամբյուղախոտ միջին (B.media)
  • զամբյուղախոտ բարձր (B.elatior)։

Տարածում

Տարածված է Լոռու, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ Աճում է անտառների բացատներում, ենթալպյան մարգագետիններում՝ բավարար խոնավության պայմաններում։

Գրականություն

  • Некрасова В. Л. Род 161. Трясунка — Briza // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Р. Ю. Рожевиц и Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1934. — Т. II. — С. 354—357. — 778 + XXXIII с. — 5175 экз.
  • Forzza, R. C. & et al. 2010. 2010 Lista de espécies Flora do Brasil. http://floradobrasil.jbrj.gov.br/2010/ Արխիվացված 2010-05-26 Wayback Machine.
  • Idárraga-Piedrahita, A., R. D. C. Ortiz, R. Callejas Posada & M. Merello. (eds.) 2011. Fl. Antioquia։ Cat. 2։ 9–939. Universidad de Antioquia, Medellín.
  • Longhi-Wagner, H. M. 1987. Gramineae. Tribo Poeae, in Fl. Ilust. Rio Grande do Sul. Bol. Inst. Bioci. Univ. Fed. Rio Grande do Sul 41։ 1–191.
  • Longhi-Wagner, H. M., V. Bittich, M. d. G. L. Wanderley & G. J. Shepherd. 2001. Poaceae. Fl. Fanerogâm. Estado São Paulo 1։ i–xxv,.
  • Luteyn, J. L. 1999. Páramos, a checklist of plant diversity, geographical distribution, and botanical literature. Mem. New York Bot. Gard. 84։ viii–xv, 1–278.

Արտաքին հղումներ

  • Трясунка в Энциклопедии декоративных садовых растений
  • Imágenes en Google

Text submitted to CC-BY-SA license. Source: Զամբյուղախոտ by Wikipedia (Historical)







Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)







Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)



Կռվարար (ֆիլմ, 2001)


Կռվարար (ֆիլմ, 2001)


«Կռվարար» (անգլ.՝ Bully) ամերիկյան և ֆրանսիական կինոարտադրողների համատեղ ֆիլմը, թողարկված 2001 թվականին։ Սցենարը հիմնված է «Bully: A True Story of High School Revenge» գրքի վրա, որը պատմում է 20-ամյա իրանաամերիկացի Բոբի Քենթի հետ տեղի ունեցած պատահարի մասին։ Նա սպանվել էր 1993 թվականի հուլիսի 14-ին Ֆլորիդայի Ուեսթոն քաղաքում։ Նրան սպանել էին իր յոթ ընկերները, որոնց թվում է եղել նրա մանկության ընկերը՝ իտալամերիկացի, 20-ամյա Մարտին Ջոզեֆ Պուչոն. սպանությունը մի շարք սկանդալների արդյունք էր, որը պայմանավորված էր նրանով, որ թեև Քենթն ու Պուչոն ընկերներ էին, բայց այնուամենայնիվ, երբ Պուչոն սկսել էր հանդիպել մի աղջկա հետ, Քենթի մոտ խանդ էր նկատվել։ Դատավարության ժամանակ Մարտին Պուչոն սկզբում մահապատժի էր դատապարտվել, բայց հետո այն փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։

Սյուժե

Ֆիլմը պատմում է երկու մանկության ընկերների ոչ կայուն հարաբերությունների մասին՝ ուժեղ Բոբի Քենթի և ավելի թույլ Մարտի Պուչոյի, ով անընդհատ ենթարկվում է Բոբի հարձակումներին և վիրավորանքներին։ Լիզան՝ Մարտինի ընկերուհին, ոգեշնչում էր այն միտքը, որ Բոբին արժանի է մեռնելու իր մշտական ահաբեկման համար։ Նա իր բոլոր ընկերներին պատմում է ծրագրված սպանության մասին, ասես դա ամենօրյա իրադարձություն լիներ։ Աղջկա զարմիկ Դերեկ Ձվիրկոն, նրա ընկերներ Էլին ու Հիզերը, Էլիի ընկեր Դոնալդը համաձայնվում են մասնակցել հանցագործությանը։ Բոբի Քենթի առաջին մահափորձը ձախողվում է. դրանից հետո Լիզան և Մարտին խնդրում են տեղացի ավազակ Դերեկ Քաուֆմանին օգնել իրենց։ Քաուֆմանի մշակած ծրագրի համաձայն՝ Բոբի Քենթին գիշերը պետք է հրապուրել, առաջարկելով գնալ դեպի լողափ՝ Էլիի հետ սեքսով զբաղվելու մտքով։ Այնտեղ Դոնալդը նախ դանակը խփում է նրա մեջքից։ Բոբին փորձում է ներողություն խնդրել, սակայն Մարտին դանակի մի քանի հարված է հասցնում նրա ստամոքսին, իսկ Դոնալդը թիկունքից։ Վիրավորն ամբողջ ուժով փորձում է հասնել մեքենային, սակայն Մարտին արագ շրջանցում է նրան ու կտրում իր նախկին ընկերոջ կոկորդը։ Այնուհետև Դերեկ Ձվիրկոն և Դերեկ Քաուֆմանը մարմինը նետում են ջուրը։

Իրական դեպքեր

Ֆիլմի սցենարը հիմնված է գրքի վրա, որը պատմում է իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ի Ֆլորիդա քաղաքում։ Ֆիլմի հերոսներն ունեն նույն անունները և ստանում են նույն պատիժները, ինչ իրենց համապատասխանող իրական կերպարները։

  • Մարտի Պուչիո - մահապատիժ, փոխվել է ցմահ ազատազրկման։
  • Հիթեր Սուոլերս - յոթ տարի բանտարկություն․ վերաքննիչ բողոքով դուրս եկավ 1998 թվականին։
  • Դերեկ Ձվիրկո - տասնմեկ տարվա ազատազրկում․ ազատ է արձակվել վերաքննիչ բողոքով 1999 թվականին։
  • Լիզա Քոնելի - ցմահ ազատազրկում․ բողոքարկվել է 2004 թվականին։ Բանտում գտնվելու ժամանակ նա դուստր է ունեցել Մարտի Պուչիոյից։
  • Էլի Ուիլիս - քառասուն տարվա ազատազրկում․ բողոքարկվել է 2001 թվականին։
  • Դոնալդ Սեմենեկ՝ ցմահ բանտարկություն։
  • Դերեկ Քաուֆման՝ ցմահ բանտարկություն։

Դերերում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Կռվարար»(անգլ.) Internet Movie Database կայքում
  • «Կռվարար»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
  • «Կռվարար»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Կռվարար (ֆիլմ, 2001) by Wikipedia (Historical)



Ֆլորինի նշան


Ֆլորինի նշան


Ֆլորինի նշան տարբեր դրամական միավորների համառոտ ներկայացման համար նախատեսված նշան, որը կոչվում է նաև «florin» և «gulden» (հոլանդական «gulden», արուբական «florin»և այլն)։

Ֆլորին և գուլդեն

Վերջին մեկուկես դարի բոլոր դրամական միավորները, որոնք պաշտոնապես կոչվում են «florin», միշտ ունեցել են երկրորդ պաշտոնական կամ ընդհանուր անվանումը գուլդեն։ Ընդհակառակը, բոլոր գուլդենները միշտ ունեցել են երկրորդ անուն «ֆլորին»։ Դրանք են, օրինակ, հոլանդական գուլդեն, հոլանդական անտիլյան գուլդեն, սուրինամական գուլդեն, ավստրիական գուլդեն և արուբական ֆլորինը։ Համապատասխանաբար, դրանք հակիրճ ներկայացնելու համար կարող են օգտագործվել հապավումներ, որոնք հիմնված են ինչպես լատիներեն «G», այնպես էլ լատիներեն «F» տառի վրա։ Ամենաբնորոշ տարբերակները՝ «f», «fl», «G», ինչպես նաև հատուկ ƒ նշանով, որը կարելի է անվանել գուլդենի նիշ, բայց հայտնի է դարձել որպես ֆլորինի նշան։ Այն կարող է ստացվել Յունիկոդի նիշերի միջոցով մի քանի ձևով։

«ֆլորին» կամ «գիլդեն» անունով դրամական միավորների ցանկ

Հոլանդական գուլդեններում դրամական գումարների արտահայտման տարբեր տարբերակներ (1898—1924)

Լատինական փոքրատառ F կեռիկով

«ֆլորին» կամ «գուլդեն» նիշ «ƒ» (U+0192) անվանումով դրամական միավորները համառոտ ներկայացնելու ամենատարածված եղանակներից մեկը, որն ընդգրկված է Յունիկոդ ստանդարտի «Ընդլայնված լատինական այբուբենի –B» (անգլ.՝ Latin Extended-B) տիրույթում և կոչվում է «լատիներեն փոքրատառ F կեռիկով»(անգլ.՝ Latin small letter f with hook), այն համապատասխանում է լատիներեն մեծատառ «Ƒ»-ին։ «Florin» նիշ (անգլ.՝ Florin currency symbol) — անուն, որը նշված է խորհրդանիշի նկարագրության մեջ։ Նույն նիշը օգտագործվում է մաթեմատիկայի մեջ՝ ֆունկցիան նշելու համար։ Այն նաև ծառայում է ֆայլային համակարգի «թղթապանակի (անգլ.՝ folder) հասկացությունը կարճեցնելու համար։

Որոշ տառատեսակներում «ƒ» նշանը կարող է ցուցադրվել ոչ թե մեկ, այլ երկու հորիզոնական շտրիխներով, ինչը հասկանալի է, եթե նկատի ունենք ֆլորինի նշանը (արժույթի նշանների համար գծերի թիվը սովորաբար էական չէ), բայց բնորոշ չէ f տառը կեռիկով կամ ֆունկցիայի նշանի համար։ Այլ տառատեսակներ կարող են հաշվի չառնել ֆլորին նշանի առանձնահատկությունները։ Հետևաբար, Unicode կոնսորցիումը ստացել է մի քանի առաջարկ՝ երկու նիշ –փոքրատառ f-ը կեռիկով և ֆլորինի — նշանը առանձնացնելու և վերջինիս առանձին կոդ հատկացնելու վերաբերյալ։

Փոքրատառ F-ի այլ տեսակներ

Կախված տառատեսակից, ֆլորինի խորհրդանիշին նույնական կամ դրան շատ մոտ արդյունք կարելի է ստանալ՝ օգտագործելով Յունիկոդի հետևյալ նիշերը։

  • 𝒇– մաթեմատիկական շեղագիր փոքրատառ f (անգլ.՝ mathematical italic small f; U+1D453);
  • 𝒻 – մաթեմատիկական ձեռագիր փոքրատառ f (անգլ.՝ mathematical script small f; U+1D4BB);
  • f – շեղատառով մուտքագրված լատիներեն փոքրատառ f (անգլ.՝ latin small letter f; U+0066)։

Այնուամենայնիվ, այս ելքային տարբերակները կարող են ունենալ որոշ առանձնահատկություններ, որոնք թույլ չեն տալիս նրանց հետ ֆլորինի խորհրդանիշի ամբողջական նույնականացումը։

Կցագիր fl

Ֆլորինների և գուլդենների ներկայացման մեկ այլ եղանակ է — լատինական կցագիր«fl» (U+FB02, անգլ.՝ latin small ligature fl) որը բաղկացած է փոքրատառերից «f» (U+0066) և «l» (U+006C)։

Ծանոթագրություն

Գրականություն

  • Menninger K. Numbers Words and Number Symbols: A Cultural History of Numbers. — Cambridge: The M.I.T. Press, 1969. — ISBN ISBN 0-486-27096-3

Հղումներ

  • Pinterest: Florin (Guilder) Sign

Text submitted to CC-BY-SA license. Source: Ֆլորինի նշան by Wikipedia (Historical)



ghbass