Aller au contenu principal





Text submitted to CC-BY-SA license. Source: by Wikipedia (Historical)



Ջեֆրի Մոնմութացի


Ջեֆրի Մոնմութացի


Ջեֆրի Մոնմութացի (լատին․՝ Galfridus Monemutensis, անգլ.՝ Geoffrey of Monmouth, ոչ վաղ քան 1090 և ոչ ուշ քան 1110, Մոնմութ, Kingdom of Gwent - մոտ 1155, Llandaff Cathedral, Kingdom of Morgannwg), Բրիտանայի պատմահայր, հոգևորական և բրիտանական պատմագրության զարգացման գլխավոր գործիչներից մեկը, գրել է «Բրիտանական թագավորների պատմությունը» (Historia Regum Britanniae) 12 հատորանոց տարեգրությունը, որը մեծ տարածում է ստացել և թարգմանվել աշխարհի գրեթե բոլոր լեզուներով։

Կենսագրություն

Ջեֆրի Մոնմութացու ծննդավայրն անհայտ է, բայց հնարավոր է, որ դա Մոնմութ քաղաքն է եղել Ուելսի հարավ-արևելքում՝ անգլիական սահմանի մոտ։ Ջեֆրիի ծննդյան տարեթիվը ըստ տարբեր աղբյուրների եղել է մոտավորապես 1090-ից մինչև 1100 թվականները Պատմիչի հայրը Արթուրն էր՝ Ֆլանդրիայի կոմսության վարդապետը։ Ստեղծագործել է Ֆլանդրիայի կոմս Ուիլյամ Իպրացու պատվերով։

Անգլիացի պատմաբան, Ռեդինգի համալսարանի պրոֆեսոր, Թագավորական պատմական ընկերության նախագահ Սըր Ֆրենկ Սթենթոնի և այլ պատմաբանների ենթադրությամբ՝ Ջեֆրի Մոնմութացու ծնողները կարող էին բրետոնացիներ, քանի որ բազմաթիվ բրետոնացիներ մասնակցել են Վիլյամ Նվաճողի արշավանքներին և հաստատվել Ուելսի հարավ-արևելքում։

Սովորել է Օքսֆորդում։ 1152 թվականի փետրվարի 21-ին Քենթերբերիի արքեպիսկոպոս Թեոբալդը Ջեֆրիին ձեռնադրել է Սենտ-Ասաֆի՝ Ուելսի մայր տաճարի եպիսկոպոս։ Ըստ ուելսյան տարեգրությունների՝ նա մահացել է 1154 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 1155 թվականի դեկտեմբերի 24-ը, երբ նրա իրավահաջորդը ստանձնել է պաշտոնը։

Ստեղծագործություններ

Ջեֆրի Մոնմութացին ստեղծել է մի քանի նշանավոր գրական գործեր։ Դրանցից ամենավաղը Մերլինի մարգարեություններն են (Prophetiae Merlini), որը գրվել է մինչև 1135 թվականը և հրատարակվել Լինքոլնի եպիսկոպոս Ալեքսանդրի խնդրանքով։ Մերլինին վերագրվող մարգարեությունները Ջեֆրի Մոնմութացու առաջին աշխատությունն է, որը հայտնի դարձավ Ուելսից դուրս։

Ջեֆրի Մոնմութացու ամենածավալուն ստեղծագործությունը Historia Regum Britanniae (Բրիտանիայի թագավորների պատմություն) 12 հատորանոց աշխատությունն է։ Պատմությունը սկսվում է Տրոյայի հերոս Էնեասի ժառանգ Բրուտոսի՝ Բրիտանիա ներգաղթելուց և այդտեղ հաստատվելուց մինչև Կադվալադր թագավորի մահը 7-րդ դարում։ Պատմության մեջ տեղ են գտել Հուլիոս Կեսարի Բրիտանիա արշավանքի, Լեյրի, Կիմբելինի պատումները, որոնք վերապատված են Ուիլյամ Շեքսպիրի «Լիր Արքա» և «Ցիմբելին» ստեղծագործություններում, ինչպես նաև Արթուր Արքայի մասին պատումը, որի մոտիվներով վիպաշար է գրել Թոմաս Մելորին 15-րդ դարում։ Հեղինակն ընդգծել է Ուելսի Կաերլեոն քաղաքի նշանակությունը բրիտանական պատմության մեջ։ Ջեֆրին պնդում է, որ իր աշխատանքի աղբյուրը եղել է «մի որոշակի շատ հին գիրք բրիտների լեզվով» (Britannici sermonis librum vetustissimum), որն, իբր, իրեն է հանձնել Օքսֆորդի արքսարկավագ Ուոլթեր Օքսֆորդացին, սակայն գիտնականների մեծամասնությունը կասկածում է այս գրքի գոյությանը։ Ջեֆրին հղումներով օգտագործել է նաև Նենիուսի «Բրիտանացիների պատմություն» (IX դար), Գիլդասի (Gildas) «Բրիտանիայի կործանման մասին» (VI դար), «Անգլիական ժողովրդի եկեղեցական պատմություն» Բեդա Պատվելի (VIII դ.), Լատինական տարեգրություններ, Ուելսի ծագումնաբանությունները և այլ աղբյուրներ։

Ի վերջո, 1149-ից 1151 թվականներին Ջեֆրին գրել է Մերլինի կյանքը (Vita Merlini): Այս էպիկական պատմությունը, որը գրված է հեքսամետրով, Մերլինի մասին ուելսյան ավանդազրույցի վերապատում է։

Ազդեցություն

Ջեֆրի Մոնմութացին իր բոլոր գործերը ստեղծել է լատիներեն, և դրանք հայտնի էին ամբողջ միջնադարյան Եվրոպայում։ Բողոքականության տարածման զուգընթաց նրա ստեղծագործությունները թարգմանվել են եվրոպական ազգային լեզուներով։ Նրա ստեղծագործությունների մոտիվներով գրվել են բազմաթիվ ստեղծագործություններ, որոնցից ամենահայտնիները Շեքսիրի «Լիր Արքա» ողբերգությունն է և Թոմաս Մելորիի Արթուր Արքայի մասին վեպերը։ 20-րդ դարի վերջին Արթուր Արքայի մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել ԱՄՆ-ում և Եվրոպայում։

15-րդ դարի կեսերին Բենեդիկտյան միաբանության վանական և հումանիստ գիտնական, Սբ․ Ալբանսի աբբայության վանահայր Ջոն Ուիթհեմստեդը (John Whethamstede) իր «Հռչակավոր այրերի շտեմարան» (Granarium de viris illustribus) աշխատության մեջ առաջին անգամ հիմնավոր քննադատության է ենթարկել Ջեֆրի Մոնմութացու պատմա-առասպելական հայեցակարգը։

Մատենագրություն

  • Ջեֆրի Մոնմութացի։ Բրիտանիայի թագավորների պատմությունը։ Խմբագրել և թարգմանել է Մայքլ Ֆալետրան։ Փիթերբորո, Օնտարիո, 2008։ ISBN 1-55111-639-1
  • Ջեֆրի Մոնմութացի։ Բրիտանիայի թագավորների պատմությունը։ Թարգմանել է Լյուիս Թորփը, ներածությամբ և ցուցիչով։ Լոնդոն, 1966։ ISBN 0-14-044170-0
  • Էչարդ Սիան։ Արթուրյան պատմությունը լատինական ավանդույթում։ Քեմբրիջ։ Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն 1998։ ISBN 978-0521021524.
  • Էչարդ, Սիան։ Միջնադարյան լատինական գրականության Արթուրը. արթուրյան լեգենդի զարգացումը և տարածումը միջնադարյան լատիներենում։ Քարդիֆ։ Ուելսի համալսարանի հրատարակչություն 2011։ ISBN 978-0708322017.
  • Ֆոսթեր, Իդրիս Լևելին։ «Geoffrey of Monmouth (1090?–1155), or Galfridus (Gaufridus) Artur, or Galfridus (Gaufridus) Monemutensis, Ս. Ասաֆի եպիսկոպոս և մատենագիր»։ Ուելսի կենսագրության բառարանը մինչև 1940 թ. Լոնդոն. Սիմմրոդորիոնի պատվավոր ընկերություն. 1959։
  • Higham NJ: Արքա Արթուր. Առասպելների ստեղծում և պատմություն . Լոնդոն և Նյու Յորք. Routledge։ 2002։ ISBN 0-415-21305-3.
  • Մորիս, Ջոն։ Արթուրի դարաշրջանը. Բրիտանական կղզիների պատմություն 350-ից 650 թվականներին։ Նյու Յորք։ Barnes & Noble. 1973։ ISBN 1-84212-477-3.
  • Roberts, Brynley F.: «Ջեֆրի Մոնմութացի, Historia Regum Britanniae և Brut y Brenhinedd »: Ուելսցի Արթուրը. Արթուրյան լեգենդը միջնադարյան ուելսյան գրականության մեջ. Քարդիֆ։ Ուելսի համալսարանի հրատարակչություն. 1991։ ISBN 0-7083-1307-8.
  • Ռասել, Մայլս։ Արթուրը և Բրիտանիայի թագավորները. պատմական ճշմարտությունը առասպելների հետևում . Ստրաուդ՝ Ամբերլի։ 2017։ ISBN 978-1445662749.
  • Tatlock, JSP։ Բրիտանիայի լեգենդար պատմությունը. Ջեֆրի Մոնմութացիի Historia Regum Britanniae-ն և դրա վաղ ժողովրդական տարբերակները։ Բերքլի։ Կալիֆորնիայի համալսարանի հրատարակչություն. 1950։

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Արտաքին հղումներ

  • «Гальфрид Монмутский». Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին. {{cite web}}: Text "publisherВосточная литература" ignored (օգնություն)
  • Latin Chroniclers from the Eleventh to the Thirteenth Centuries: Geoffrey of Monmouth(անգլ.)
  • Ուելսի Ազգային գրադարանի կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Ջեֆրի Մոնմութացի by Wikipedia (Historical)



INVESTIGATION