Aller au contenu principal

Գարժ լե Գոնես


Գարժ լե Գոնես


Գարժ լե Գոնես (ֆր.՝ Garges-lès-Gonesse), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից 14 կիլոմետր դեպի հյուսիս, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 27 կիլոմետր դեպի արևելք

1999 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 40.058։

Անվանումը

Բնակավայրը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 635 թվականին, Bigargium անվանումով, այնուհետև՝ Garchiæ, Gargæ, 12-րդ դարում՝ Garges, հետագայում՝ Garge-Gonesse, Garges près Gonesse, Garches-Gonesse անվանաձևերով։

Ենթադրվում է, որ քաղաքի անվանումը կարող էր ծագել հին գերմանական Wardja բառից, որ նշանակում է հսկման, պահպանման վայր։ Քաղաքը կրել է Garges-en-France անվանումը, նախքան 1941 թվականին պաշտոնապես կկոչվեր Garges-lès-Gonesse:

Տնտեսություն

2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 26.278 մարդկանցից (15-64 տարեկան) 15.153-ը տնտեսապես ակտիվ էին 16.802-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 63,9 տոկոս՝ 1999 թվականի 66,6%-ի դիմաց)։ Տնտեսապես ոչ ակտիվ 9.476 անձանցից 3.695-ը սովորողներ էին, 1.189-ը՝ թոշակառուներ, 4.592-ը չէին աշխատում այլ պատճառներով։

2010 թվականին համայնքում հաշվվում էր 12.549 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 10.513 եվրո։

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակի փոփոխությունները (INSEE):


Կլիմա

Քաղաքին բնորոշ է մեղմ կլիման, որի վրա զգացվում է ոչ շատ հեռու գտնվող օվկիանոսի ազդեցությունը։ Արևային ժամերի միջին տարեկան ցուցանիշը կազմում է մոտավորապես 1720։

Պատկերասրահ

Collection James Bond 007

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայքէջը (Ֆրանսերեն)
  • Mérimée database - Cultural heritage (Ֆրանսերեն)
  • Land use (IAURIF)(չաշխատող հղում) (անգլերեն)
  • Association of Mayors of the Val d’Oise Արխիվացված 2008-04-07 Wayback Machine (Ֆրանսերեն)

Text submitted to CC-BY-SA license. Source: Գարժ լե Գոնես by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité