Aller au contenu principal

Գոնես


Գոնես


Գոնես (ֆր.՝ Gonesse), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 29 կիլոմետր դեպի արևելք։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 26 152:

Բնակավայրը հյուսիսում գրեթե սահմանակից է Բուրժե օդանավակայանին, իսկ Փարիզի մեկ ուրիշ՝ Շառլ դը Գոլի անվան օդանավակայանից հեռավորությունը ընդամենը վեց կիլոմետր է։

Պատմություն

Կարոլինգների ժամանակներից սկսած՝ Գոնեսում զբաղվել են հացահատիկի արտադրությամբ։ 12-ից 16-րդ դարերում դրան գումարվել է գործվածքեղենի, մասնավորապես՝ բրդե կոշտ գործվածքի՝ gaunace-ի արտադրությունը։ Մինչև 18-րդ դարի ավարտը Գոնեսը եղել է Փարիզի շուկան հացահատիկով ապահովող կարևոր համայնքներից մեկը։

Գոնեսի պատմության հիշարժան էջերից է 1783 թվականի օգոստոսի 27-ը. այդ օրը մերձակա դաշտում վայրէջք է կատարել Փարիզի Մարսյան դաշտից Ժակ Շառլի և Ռոբեր եղբայրների արձակած առաջին ջրածնային անուղևոր օդապարիկը, և վախեցած գյուղացիները, կարծելով, թե դա մի անծանոթ հրեշ է, եղաններով հարձակվել ու քրքրել են այն։

1815 թվականի հուլիսին Գոնեսում է գտնվել դուքս Վելինգտոնի զորքերի շտաբը։

1939 թվականի հունիսից քաղաքի միջնադարյան ամրոցը ծառայել է որպես համայնքի վարչական շենք։

Գոնեսցիներ էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հակաֆաշիստական Դիմադրության շարժման աչքի ընկած մասրտիկներ Ժան Կամյուն, Լուի Ֆուրմանեկը, Պիեռ Լոռնիեն, Ալբեր Դրուոն:.

2000 թվականի հուլիսի 25-ին Air France-ի գերձայնային «Կոնկորդ» ինքնաթիռն ընկել է Գոնեսի քաղաքային հյուրանոցի վրա, որի հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 113 մարդ։

Քույր քաղաքներ

Լեոնեսա, Ռիետիի մարզ, Իտալիա, 1981 թվականից

Տեսարժան վայրեր

Քաղաքի տեսարժան վայրերից են Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին, հին Hotel-Dieu-ն, Գառլան ու Օրժեմոն աշտարակերը, Մալմեզոն և Կուլանժ դաստակերտները...

Կրթություն

2015 թվականի տվյալներով համայնքն ուներ 20 հանրային միջնակարգ դպրոց՝ 3.526 աշակերտներով,ինը տարրական դպրոց՝ 2.137 սաներով։

Ավագ դպրոցներ.

  • Ֆիլիպ Օգյուստի անվան քոլեջ
  • Ռոբեր Դուասնուի անվան քոլեջ
  • Ֆրանսուա Տրյուֆոյի անվան քոլեջ

Ռենե Կասսենի անվան լիցեյ

Անվանի անձինք

  • Ֆիլիպ II, Ֆրանսիայի արքա, ծնվել է Գոնեսում, 1165 թ. օգոստոսի 21-ին
  • Սիմոն Աբգարյան, կինոյի և թատրոնի ֆրանսահայ անվանի գործիչ

Անվանումը

Բնակավայրի անվանումը միջնադարյան պատմական փաստաթղթերում հիշատակվել է Gaunissa՝ 832 թվականին, Gonesa՝ 1110-ին, Gonessa՝ 1226-ին։

Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Գոնեսը հնագույն Connicia villaբնակավայրի հետնորդն ու շարունակողն է։

Տնտեսություն

2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 17 345 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 12 579-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 72,5 տոկոս՝ 1999 թվականի 73,2 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 4.766 անձանցից 1.891-ը սովորողներ էին, 915-ը՝ թոշակառուներ, 1.960-ը չէին աշխատում այլ պատճառներով։

2010 թվականին համայնքում հաշվվում էր 8.906 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 14 999 եվրո։

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակի փոփոխությունները(INSEE):

Գրականություն

  • Les Amis de Gonesse avec la collaboration de Guy Bonnamour, Gonesse, un bourg de la plaine de France : recueil de cartes postales anciennes, Bibliothèque européenne, Zaltbommel (Pays-Bas), 1974.
  • André Bernard et Roger Théry (illustrations), Témoin d'une époque, 1999.
  • Jean-Pierre Blazy, Gonesse, la terre et les hommes, 1982.
  • Jean-Pierre Blazy et Daisy Guglielmetti, Le Pays de France en 1900, Éditions du Valhermeil, 1992.
  • Jean-Pierre Blazy, Daisy Guglielmetti et Denis Savineaux, L'hôpital de Gonesse, Huit siècles de patrimoine et d'histoire, Éditions du Valhermeil, 2009.
  • Daniel Bontemps, L'église Saint-Pierre Saint-Paul de Gonesse (Val-d'Oise), Société d'histoire et d'archéologie de Gonesse et du Pays de France, 1981.
  • Marie Cartier, Isabelle Coutant, Olivier Masclet et Yasmine Siblot, La France des « petits-moyens » : enquête sur la banlieue pavillonnaire, coll. « Enquêtes de terrain », La Découverte, 2008 9782707153616 Une enquête sociologique sur les zones pavillonnaires dans les premières années du XXI s., par l'étude détaillée d'un exemple : le quartier des Marronniers à Gonesse.
  • Collectif, Les paysans et la Révolution en Pays de France : Actes du colloque de Tremblay-lès-Gonesse, Association pour la célébration du bicentenaire de la Révolution française en Pays de France, 1989.
  • Karim Douaoui, L'église Saint-Pierre Saint-Paul de Gonesse dans l'actuel département du Val-d'Oise, mémoire de maitrise, 2004.
  • Daisy Guglielmetti, Jean-Pierre Blazy (préface), Gonesse au XX s. : un bourg devient une ville, Éditions du Valhermeil, 2000.
  • Eugène Lefèvre-Pontalis - Monographie de l’église de Gonesse, Mémoires de la Société historique et archéologique de l'arrondissement de Pontoise et du Vexin, éditeur Imprimerie Lucien Pâris, Pontoise, volume 11, 1888, pages 55–64 issn=1148-8107 | url texte= https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k343638/f101.image | consulté le=28 octobre 2012 | id=}}
  • Jean Meunier, 1932 à nos jours, tome 1 - D'un siècle à l'autre, tome 2 - Les années 50 et la Bataille d'Alger, Éditions La Bruyère, 2007-2008.
  • Adrien-Henri Théry, Gonesse dans l'histoire, seconde éd., 1970.
  • Marie Cartier, Isabelle Coutant, Olivier Masclet, Yasmine Siblot, Pavillonnaires de la banlieue Nord - Une ethnographie des petites mobilités sociales Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, rapport pour la mission à l'ethnologie, direction de l'architecture et du patrimoine du ministère de la Culture et de la Communication,

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայքէջը (Ֆրանսերեն)
  • Mérimée database - Cultural heritage (Ֆրանսերեն)
  • Land use (IAURIF)(չաշխատող հղում) (անգլերեն)

Text submitted to CC-BY-SA license. Source: Գոնես by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité