Aller au contenu principal

Մոնմորանսի (համայնք, Ֆրանսիա)


Մոնմորանսի (համայնք, Ֆրանսիա)


Մոնմորանսի (ֆր.՝ Montmorency), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Անգեն լճի ափին՝ Փարիզից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հյուսիս, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 20 կիլոմետր դեպի արևելք։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 20 576:

Անվանումը

Բնակավայրի անվանումը պատմական փաստաթղթերում հիշատակվել է հետևյալ ձևերով. Mons Morientiacum՝ 377 թվականին, Morenciagi-curtis՝ 845-ին, Mons Maurentiacus՝ 996-ին, Mons Maurentius Mons Morenciacus, Mons Morenlii՝ 1029-ին,Montemorenci՝ 1060-ին, Morentiacum villa՝ 1153-ին, Mons Morentiacus՝ 1174-ին, de Montemorenciaco՝ 1190-ին, Montemorrenciacum՝ 1202-ին։

Անվանման հիմքում ընկած է լատինական Mont- արմատը, որ նշանակում է «բարձունք, սար» ·:

Պատմություն

Միջին դարերում բնակավայրը եղել է Ֆրանսիայի արքաների առանձնահատուկ մտերմությանն արժանացած Մոնմորանսի բարոնների տոհմիկ օրրանը։ Հարյուրամյա պատերազմի ժամանակ անգլիացիներն ավերել են այստեղ գտնվող նրանց ամրոցը, և Մոնմորանսիներն իրնց նստավայր են դարձրել մերձակա Էկուան դղյակը։

17-րդ դարում բնակավայրը առողջարանային ու հանգստյան լավագույն վայրի համբավ է ձեռք բերել՝ գրավելով բազմաթիվ նշանավոր մարդկանց։ 1756-ից մինչև 1762 թվականը տևական ժամանակահատվածներով Մոնմորանսի է այցելել Ժան-Ժակ Ռուսսոն, ով այստեղի մենաստանում է ապրել և գրել իր նշանավոր երկերը՝ «Էմիլ»-ը և «Նոր Էլոիզա»-ն:n

Այն բանից հետո, երբ ռուսական ցարին հաջողվել է ժնշել 1830 թվականի լեհական ապստամբությունը, Մոնմորանսիում են ապաստան գտել լեհ անվանի բազում գործիչներ, այդ թվում՝ Ադամ Միցկևիչը, Յուլիան Նեմցևիչը, Ցիպրիան Նորվիդը, Բրոնիսլավ Պիլսուդսկին...

Պատմամշակութային գլխավոր հուշարձանները

Ժան-Ժակ Ռուսսոյի թանգարանը (բացվել է 1952 թվականին, 1984 թվականից ներառված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների գույքամատյանում)

Սեն Մարտեն վանքը (կառուցվել է 16-րդ դարի կեսերին, գոթիկա ոճով, 1840 թվականից ներառված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների գույքամատյանում)

Դղյակի ջերմատունը (կառուցվել է 1719 թվականին, 1977 թվականից ներառված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների գույքամատյանում)

Անվանի անձինք

  • Շառլ լը Բրեն (1619-1690), նկարիչ, Փարիզի Արքայական ակադեմիայի հիմնադիրներից (1648), 1668 թվականից՝ ռեկտոր
  • Ժան-Ժակ Ռուսսո (1712-1778), ֆրանսիացի մեծահամբավ լուսավորիչ, գրող, փիլիսոփա, երաժիշտ
  • Անդրե Գրետրի (1741-1813), կոմպոզիտոր
  • Ժերմեն Դելավին (1790-1868), դրամատուրգ
  • Հայնրիխ Հայնե (1797-1856), գերմանացի նշանավոր բանաստեղծ
  • Ռիխարդ Վագներ (1813-1883), գերմանացի մեծահամբավ կոմպոզիտոր
  • Էլիզա Ռաշել (1821-1858), հրեական ծագմամբ ֆրանսիացի անվանի ողբերգակ դերասանուհի
  • Լեոնորա Սոտո ի Ռիգերա (1878-1957), հանրաճանաչ կատակերգակ դերասան Լու դը Ֆյունեսի մայրը
  • Կամիլ Պիսսարո (1830-1903), անվանի իմպրեսիոնիստ նկարիչ
  • Լիդիա Չերվինսկայա (1907-1988), ռուս բանաստեղծուհի
  • Մարի-Էլեն Առնո (1934-1986), ֆրանսիացի ֆոտոմոդել, կինոդերասանուհի, մոդելավորող

Տնտեսություն

2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 13 397 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 9999-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 74,6 տոկոս՝ 1999 թվականի 72,8 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 3398 անձանցից 1440-ը սովորողներ էին, 1030-ը՝ թոշակառուներ, 928-ը չէին աշխատում այլ պատճառներով։

2010 թվականին համայնքում հաշվվում էր 8678 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 26 303 եվրո։

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակի փոփոխությունները (INSEE):

Կլիմա

Մոնմորանսիին բնորոշ է մեղմ կլիման, որի վրա նկատելի է ոչ շատ հեռու գտնվող օվկիանոսի ազդեցությունը։ Արևային ժամերի միջին տարեկան քանակը մոտավորապես 1720 է.

Քույր քաղաքներ

Մոնմորանսիի ագլոմերացիոն ընդհանրական համայնքը 2015 թվականի հունվարի 17-ի դրությամբ բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ

  • Կել, Բադեն-Վյուրթեմբերգ, (Գերմանիա), 1967 թվականից
  • Նացֆորդ (Մեծ Բրիտանիա), 1978 թվականից
  • Պուլտուսկ (Լեհաստան), 2010 թվականից

Գրականություն

  • R. Biais – G. et G. Dornier, Connaître et aimer Montmorency, Éditions du Valhermeil, Auvers-sur-Oise, 1993
  • Michel Rival, Le Refoulons ou le chemin de fer d’Enghien à Montmorency, Éditions du Valhermeil, Auvers-sur-Oise, 1989
  • Jean Aubert, Les Grandes Heures de Montmorency et ses environs, Éditions Horvath, Lyon, 1983, 1975
  • Brigitte Bedos, Histoire de Montmorency – Le Moyen Âge, 1979
  • Ch. Rowe, Montmorency en 1900, Bibliothèque européenne, 1974, réédition en 1990
  • Charles Lefeuve, Histoire de la vallée de Montmorency. Le tour de la vallée, 1856, réédition du Cercle historique et archéologique d’Eaubonne et de la vallée de Montmorency en 1984

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայքէջը
  • Chemins mémoire (Официальный сайт на le fort Монморанси)
  • Археология и история муниципалитета Монморанси

Text submitted to CC-BY-SA license. Source: Մոնմորանսի (համայնք, Ֆրանսիա) by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé