Aller au contenu principal

Համիլթոն - Հայթս


Համիլթոն - Հայթս


Համիլթոն-Հայթս (անգլ.՝ Hamilton Heights, անգլ. թարգմանաբար՝ «Համիլթոնի բարձունքներ»), թաղամաս Նյու Յորքի Մանհաթան բորոյի հյուսիս-արևմուտքում ։

Համիլթոն-Հայթսը սահմանափակվում է 135-րդ և 155-րդ փողոցներով, արևելքում գտնվող Էդջքոմբ պողոտայով և արևմուտքում գտնվող Հուդզոն գետով։ Համիլթոն-Հայթսը հարավում սահմանակից է Մորնինգսայդ-Հայթս թաղամասին, հյուսիսում՝ Վաշինգտոն-Հայթսին։ Համիլթոն-Հայթսը գտնվում է Մանհեթենի 9-րդ Հանրային խորհրդի իրավասության ներքո։

Պատմություն

Իր անունը թաղամասը ստացել է 1802 թվականին կառուցված շինության՝ Ալեքսանդր Համիլթոնի նստավայրի պատվին։ Համիլթոն-Հայթս բնակավայրի հիմնական մասը կառուցվել է էստակադայի երկաթուղու և մետրոպոլիտենի գծերի երկարացումից հետո՝ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ 1930-1940-ական թվականներին թաղամասը զգացել է սևամորթ բնակչության ներհոսք, ինչն իր գրավչության առումով բացասական ազդեցություն է ունեցել սպիտակ բնակչության վրա։ Այնուամենայնիվ, արդեն 1960-1970-ական թվականներին սևամորթ բնակչության շրջանում, որը բնակվում էր աղյուսե ժապավենաձև կառույցներում, ձևավորվեց միջին դաս։ 1980-ական թվականներին թաղամասում սկսել են զանգվածաբար բնակվել լատինամերիկացիները, որոնց հիմնական ներկայացուցիչները եղել են Դոմինիկյան Հանրապետությունից։ 2005 թվականից իրականացվող ջենտրիֆիկացիայի շնորհիվ թաղամասի սպիտակ բնակչությունը մի փոքր աճել է։

Մշակութային հաստատություններ և տեսարժան վայրեր

Թաղամասում է գտնվում է Սիթի քոլեջը, Հարլեմյան պարային թատրոնը[en] և Հարլեմյան արվեստի դպրոցը[en]։ Համիլթոն-Հայթսում տեղակայված են բազմաթիվ զբոսայգիներ, որոնց թվում են Ռիվերսայդ-պարկի մաս կազմող Ռիվերսայդ-պարկ զբոսայգին և Երրորդության եկեղեցու գերեզմանոցը (անգլ.՝ Trinity Church Cemetery

Բնակչությունը

Ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների թաղամասի բնակչության թիվը կազմել է 36 733 բնակիչ։ Բնակչության միջին խտությունը կազմել է շուրջ 25 939 մարդ/կմ2, գերազանցելով Նյու Յորքի բնակչության միջին խտությունը ավելի քան 2,5 անգամ։ Ռասայական հարաբերակցությամբ մեծամասնությունը ներկայացված էր լատինո և աֆրոամերիկացիներով, մինչդեռ սպիտակամորթների և այլ ցեղերի ներկայացուցիչների մասնաբաժինը աննշան էր։ Տնային տնտեսության միջին եկամուտը գրեթե 2 անգամ ցածր էր քաղաքի միջին ցուցանիշից՝ $30 302 ։

Հասարակական տրանսպորտ

Համիլթոն-Հայթսը սպասարկվում է 137th Street – City College և 145th Street Line IRT Broadway – Seventh Avenue Line և 145th Street և Նյու Յորքի Մետրոպոլիտենի 155th Street Line IND Concourse Line կայաններում։ 2012 թվականի սեպտեմբերի դրությամբ տարածքում գործում էին՝ M2, M3, M4, M5, M6, M10 M11, M19, M100 և M101 ավտոբուսային երթուղիները ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Kenneth T. Jackson, Lisa Keller, Nancy Flood The Encyclopedia of New York City / Lisa Keller. — 2. — Yale University Press, 2010. — 1584 с. — ISBN 0300182570

Text submitted to CC-BY-SA license. Source: Համիլթոն - Հայթս by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité