Aller au contenu principal

Կոնդորսե լիցեյ


Կոնդորսե լիցեյ


Կոնդորսե լիցեյ (ֆր.՝ Lycée Condorcet), փարիզյան ամենահին և լավագույն չորս լիցեյներից մեկը։ Գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 9-րդ շրջանում (Սենի աջ ափին)։

Պատմություն

Բացվել է 1803 թվականին կապուցինների նախկին վանքի շենքում, որը կառուցվել է 1780-ական թվականներին և 1789 թվականին դարձել ազգային ժառանգություն։ Այն կոչվել է Բոնապարտների, Բուրբոնների և այլոց անուններով, 1883 թվականին ստացել է ներկայիս անվանումը՝ ի պատիվ ֆրանսիացի գիտնական, փիլիսոփա և քաղաքական գործիչ Նիկոլա դը Կոնդորսեի։

Այլ հայտնի լիցեյների հետ համեմատած՝ Կոնդորսե լիցեյը փոքր է. այնտեղ սովորում է 500 լիցեիստ և 500 նախապատրաստական դասարանների ուսանող։ Առաջիններից էր, որ սկսեց ընդունել աշակերտուհիների։

Լիցեյի դասախոսների և շրջանավարտների թվում կան Ֆրանսիայի վերջին երկու դարերի շատ նշանավոր մարդիկ։

Հայտնի դասախոսներ

  • Էմիլ Շարտյե
  • Պոլ Բենիշու
  • Ժան Բոֆրե
  • Ժան Մարի Գյուո
  • Ժան Ժորես
  • Ստեֆան Մալարմե
  • Մորիս Պանյոլ
  • Ժան Պոլ Սարտր

Հայտնի շրջանավարտներ

Պատկեր մշակույթում

Լիցեյը հիշատակվել է Էմիլ Զոլայի «Կյուրե», Անդրե Ժիդի «Դրամանենգեր», Ժան Կոկտոյի «Սարսափելի երեխաներ» վեպերում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Լիցեյի պաշտոնական կայք

Text submitted to CC-BY-SA license. Source: Կոնդորսե լիցեյ by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé