Aller au contenu principal

Կանեփի թանգարան (Բեռլին)


Կանեփի թանգարան (Բեռլին)


Կանեփի թանգարան (գերմ.՝ Hanf Мuseum), թանգարան Բեռլինում՝ նվիրված կանեփ բույսին և այն ամենին, ինչ կապված է նրա հետ։ Գերմանիայի միակ թանգարանն ու իր տեսակի մեջ աշխարհում քչերից մեկն է։

Ծագման պատմություն

Բեռլինում կանեփի թանգարան ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է կանեփի որպես օգտակար բույս խթանման գերմանական ընկերությանը (գերմ.՝ H.A.N.F. e.V.), իսկ դրա նախատիպը Ամստերդամի հաշիշի, մարիխուանայի և կանեփի թանգարանն[en] էր՝ աշխարհի նման թանգարաններից թերևս ամենահայտնի և ամենաշատ այցելուներ ունեցողը։ Այն բանից հետո, երբ Բեռլինում կանեփի մասին պիլոտային ցուցահանդեսը դրական արձագանք ստացավ, որոշվեց կազմակերպել մշտական ցուցահանդես, որը բացվեց քաղաքի պատմական կենտրոնում՝ Նիկոլաիվիերտելում, 1994 թվականի դեկտեմբերի 6-ին։ Արդեն յոթ տարի անց թանգարանի այցելուների թիվը հատեց 100 հազարի սահմանը։

Ցուցադրություն

Թանգարանի ցուցահանդեսը գտնվում է թանգարանի ութ սենյակներում, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 250 մ² և հիմնականում նվիրված է.

  • կանեփ բույսի կենսաբանական ասպեկտներին,
  • կանեփի մանրաթելերի և կանեփի յուղի վերամշակմանը և օգտագործմանը,
  • կանեփի բժշկական օգտագործմանը,
  • կանեփի դերին արվեստի և կրոնի մեջ,
  • կանեփի թմրամիջոցային ազդեցությանը,
  • կանեփի աճեցման և օգտագործման իրավական կարգավիճակը։

Բացի մշտական ցուցադրությունից` թանգարանում կազմակերպվում են նաև հատուկ ցուցահանդեսներ, այդ թվում՝ Թանգարանային գիշերվա շրջանակներում կամ առցանց։ Թանգարանն ունի խանութ և սրճարան, որտեղ կարելի է ձեռք բերել կանեփի հետ կապված տարբեր իրեր։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Կանեփի թանգարան Բեռլինում

Text submitted to CC-BY-SA license. Source: Կանեփի թանգարան (Բեռլին) by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé