Aller au contenu principal

Բաստիլ


Բաստիլ


Բաստիլ, բանտ–ամրոց է Փարիզում հիմնականում քաղաքական բանտարկյալների համար, 14-18-րդ դարեր։ Քաղաքական բռնապետությունը մարմնավորող այդ ամրոցի գրավման օրը՝ 1789 թ. հուլիսի 14-ին քանդեցին Փարիզի ապստամբած բնակիչները։ 1880 Ֆրանսիայում նշվում է որպես ազգային տոն։

Բաստիլը կառուցվել է 1370–1382 Փարիզի հյուսիսային մատույցներում՝ Սենտ–Անտուան դարպասների մոտ։ Ունեցել է քարե 8 բարձր աշտարակներ, 30 մ ատամնավոր պատեր, շուրջը խոր խանդակ՝ շղթայավոր ամբարձիկ կամրջով։ Ֆրանսիայի թագավորներն ամրոցը կառուցել էին մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու նպատակով, բայց 15 դ. այն դարձել է պետական բանտ։

Բաստիլի գրավումով սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ 1791 հիմնահատակ կործանվել է ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող ամրոցը։ 1987 ոչ միայն Ֆրանսիան, այլև ամբողջ աշխարհը նշել է ֆրանսիական մեծ հեղափոխության 200 ամյակը, որը նոր դարաշրջան է բացել ինչպես ֆրանսիացիների, այնպես էլ համայն մարդկության պատմությամ մեջ։ Փոխաբերական իմաստով Բաստիլ են անվանում ռեակցոն կառավարությունների ամեն մի մեծ քաղաքական բանտ։

Աղբյուրներ


Text submitted to CC-BY-SA license. Source: Բաստիլ by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 205

Quelques articles à proximité